Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքը Հարավային Կովկասի հանրապետություններին նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի. Հայկ Այվազյան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ քաղաքագետ Հայկ Այվազյանը Հայաստանի հականացիստական ​​ճակատի համակարգողն է։ PolitNavigator-ի խնդրանքով նա մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու որոշումը, և թե ինչ է սպառնում Արևմուտքի պայմաններով «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը և՛ հայերին, և՛ ողջ Անդրկովկասին։

PolitNavigator.- Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանին պատկանելու ճանաչումը։

Հ. Այվազյան.- Փաշինյանն անում է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության: Դա Ղարաբաղի ամբողջական հանձնումն է, հայաթափումն է, ապա Արցախի կորստի համար Մոսկվային մեղադրելը և որպես հետևանք տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության վերացումը։ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է հարցը լուծել փոխզիջման ճանապարհով։ Ուստի 2018 թվականին «թավշյա հեղափոխություն» անունով բեմադրություն խաղացին և իշխանության բերեցին Փաշինյանին, ով պետք է լուծեր այս հարցը հօգուտ անգլո-սաքսոնների։ Բայց դա պետք է արվեր պատերազմի, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ պատերազմը Արևմուտքին լրացուցիչ գործիքներ տվեց Հարավային Կովկասում գործողությունների և Ռուսաստանին դուրս մղելու համար:

PolitNavigator.- Ինչպիսի՞ն է հանրության արձագանքը հենց Հայաստանում: Թե՞ բարոյալքված մեծամասնությունը համաձայն է Արցախի հանձնմանը։ Կա՞ն քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են դեմ գնալ կառավարության որոշմանը։

Հ. Այվազյան.- Ընդդիմությունն ասում է, որ համաձայն չէ դրա հետ: Տոկոսային առումով չեմ կարող ասել, թե քանի քաղաքացի է հավանություն տալիս կամ չի ընդունում դա։ Ամենայն հավանականությամբ, մեծամասնությունը հավանություն չի տալիս, բայց, ցավոք, հիմնական մասի այդ մերժումը դրսևորվում է պասիվ ձևով։ Այսինքն չկա այդ գործընթացներին ակտիվ հակազդեցություն, ինչպես և չկա այնպիսի կրիտիկական զանգված, որը կփոխի հանրային և տեղեկատվական օրակարգը դեպի այլ լուծումներ։

PolitNavigator.- Ինչու՞ է այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը Արցախի բնակիչների համար որոշակի երաշխիքներ պահանջում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից և այլ միջազգային կառույցներից։ Մի՞ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Փարիզի որոշ թղթային երաշխիքներ կկանգնեցնեն Բաքվին։ Իսկ իրականում, ըստ Ձեզ, ի՞նչ է սպասվում այդ հանրապետության բնակիչներին։

Հ. Այվազյան.- Փաշինյանը փաստացի ոչինչ չի պահանջում, իսկ նրանից պահանջում են հակառակը, ընդ որում վերջնագրի տեսքով։ Այսինքն ԵՄ-ն և ԱՄՆ-ն նրան ասում են. «Ղարաբաղը ճանաչիր որպես Ադրբեջանի մաս, և մենք պայմանական վաղաժամկետ երաշխավորում ենք, որ կխոսենք Ադրբեջանի հետ, որպեսզի նա ապահովի անվտանգությունը Արցախում»։ Դա այն ամենն է, ինչ նրանք առաջարկում են: Բայց հաշվի առնելով վերջին տասը տարիների այն քաղաքականությունը, որը Արևմուտքը վարում է գրեթե ողջ աշխարհում և իմանալով, որ դա հանգեցրել է բազմաթիվ պատերազմների, տառապանքների և մահվան, պարզ է, որ այդ բոլոր խոստումները հիմնված են միայն «պատվի խոսքի» վրա, ինչը նշանակում է, որ հակառակն է լինելու։ Ուստի այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայերին սպառնում է վատագույն դեպքում ցեղասպանություն, իսկ լավագույն դեպքում տեղահանություն: Եվ քանի որ Արևմուտքը միակողմանի քաղաքականություն է վարում միայն Ադրբեջանին հաճոյանալու համար, Բաքուն օգտվում է ստեղծված իրավիճակից այդ հարցը վերջնականապես լուծելու համար։ Ռուսաստանն, ինչպես գիտենք, առաջարկել է որոշակի ոսկե միջին և փոխզիջում, որի հիման վրա միայն հնարավոր կլինի հասնել վերջնական խաղաղ կարգավորման։ Հենց դրա մեջ է մոտեցումների տարբերությունը:

PolitNavigator.-Որքանո՞վ են արդարացված որոշ փորձագետների այն հայտարարությունները, թե ՀՀ վարչապետը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ։

Հ. Այվազյան.- Այդ խաղաղության պայմանագիրն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի հայերին զոհաբերում են, որպեսզի նախ Արցախից դուրս բերեն խաղաղապահներին, իսկ հետո ռուսական ռազմաբազան Հայաստանից։ Այնուհետև, և այժմ այդ գործընթացներն արդեն ընթանում են, Երևանը կբարելավի հարաբերությունները Անկարայի հետ, և կհայտարարվի, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ որևէ վտանգ չկա, և, հետևաբար, ռուսական ռազմակայանն այլևս պետք չէ։ Այսինքն սա Հարավային Կովկասից ռուսական ռազմական ներկայության դուրս մղման գործընթացն է։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա դա կա՛մ կլինի ուղղակի ցեղասպանության սկիզբ, կա՛մ հայերի թուրքացում և երկրի վերածում թուրքական վիլայաթի, այսինքն գաղութի, որն ի վերջո կդատարկվի բնակչության նվազման պատճառով։ Դա հենց այն է, ինչ ուզում է Արևմուտքը։ 103 տարի առաջ Մեծ Բրիտանիան նախատեսում էր հարավկովկասյան երեք հանրապետություններից ստեղծել համադաշնություն, որը ճիշտ ժամանակին կարող էր օգտագործվել Ռուսաստանի դեմ պատերազմի համար։ Մեկ դար անց էլ այդ ծրագիրը չի փոխվել։ Այսինքն Արևմուտքի նպատակը, բացի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս բերելն է։ Բայց, իհարկե, դրանով ամեն ինչ չի ավարտվի։ Հետո Արևմուտքը հաջորդ փուլին, որն է նախապատրաստել Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ պատերազմին: Փաստորեն, նաև Ուկրաինային էին նախապատրաստել, և նույն սցենարը կիրականացվի այստեղ։ Ամենայն հավանականությամբ, դրա համար կփորձեն փոխել Վրաստանի ներկայիս ղեկավարությունը, և հետո Թբիլիսիի արմատական ​​արևմտամետ ուժերը կդառնան նման զինված բախման հրահրողները։ Մյուս կողմից չեմ բացառում, որ Փաշինյանն ինքը հասկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ինքը այլևս ոչ մեկին պետք չի լինի։ Արդյունքում Արևմուտքը կարող է զոհաբերել նրան և փոխարինել մեկ ուրիշով, որն էլ արդեն կավարտի ամբողջ գործընթացը։ Հիմա նա պետք է միայն այս կեղտոտ գործն իրականացնելու համար։ Այդ ամենի հետ կապված էլ Փաշինյանը կարող է սկսել մանևրել և հետաձգել համաձայնագրի ստորագրումը։

PolitNavigator.- Արդյո՞ք կարող ենք հիպոթետիկորեն ենթադրել, որ Հայաստանում  ՆԱՏՕ-ի բազաները կհայտնվեն, եթե ռուս զինվորականները հեռանան Գյումրիից:

Հ. Այվազյան.- Բնականաբար, դա տեղի կունենա, քանի որ Արևմուտքը, ինչպես արդեն ասացի, Անդրկովկասի հանրապետություններին կնախապատրաստի Ռուսաստանի դեմ պատերազմի։ Հայաստանն այդ առումով ցատկահարթակ է դառնալու Իրանի և Ռուսաստանի դեմ հարվածների և ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ում
Ամենադիտված