Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը. Ռուբեն Վարդանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձանագրում է, թե Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրություններն ու տարածվող թեզերը ցույց են տալիս, թե Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով:

«Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք քայլեր ձեռնարկելու փոխարեն, Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են շրջանառության մեջ դնել մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզեր: «Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը»,- փաստում է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններից հետո Փաշինյանը սկսեց հանդես գալ ելույթներով, որոնցով փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյությունն առհասարակ: «Ես բազմիցս եմ նշել, որ Արցախից հրաժարումը կործանարար է լինելու հայոց պետականության համար: Փաշինյանն իր գործողություններով ապացուցում է դա: Ստացվում է, որ մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, կրոն, պետականություն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչման կարևորություն, Արցախի հիմնահարց... Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, փորձում կոտրել մեր ազգային արժանապատվությունը»,- նշում է նախկին պետնախարարը։ Նրա խոսքով՝ «Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից: Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը: Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք հենց ինքներս»,- ասել է Վարդանյանը։

Արամ Գրիգորյան

Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ում
Ամենադիտված