Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մեզ ասել է՝ պատերազմը պարտված ենք, վերջ․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով տվել է մեծ փաստեր եւ նյութեր, որ պատերազմի գլխավոր մեղավորն ինքն է եւ որ պետական հանցագործ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հոկտեմբերի 12-ին մենք հանդիպել ենք Նիկոլի հետ, ինքն ասել՝ լավ չէ վիճակը, գնում ենք դեպի պարտություն, որ այս իրավիճակում միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել իրավիճակը, ես ասել եմ, որ դիմի Ռուսաստանին, ասել եմ՝ բացառո՞ւմ եք, որ վաղն ավելի շատ զոհեր եւ ավելի վատ պայմաններ։ Հոկտեմբերի 19-ին երկրորդ անգամ ենք հանդիպել՝ ԱԽ նիստից հետո։ Ինքը մեզ ասել է՝ պատերազմը պարտված ենք, վերջ։ Ինքը դա ասել է, բայց չի կանգնեցրել։ Ինքը ասում էր «5+2», բայց Շուշին դրա մեջ չէր մտնում»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ ինքը հետագայում է իմանում, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկել է դադարեցնել պատերազմը, որով աննշան տարածքներ անցնում էին Ադրբեջանին, իսկ Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ։

«Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ հոկտեմբերի 19-ից հետո ինքն է մեղավոր բոլոր զոհերի մեղավոր։ Եվ եթե անգամ հոկտեմբերի 19-ի եւ նոյեմբերի 9-ի պայմանները նույնը լինեին, ինքը, պատերազմը կանգնեցնելով, կփրկեր 2000-ից ավելի կյանք։ Հոկտեմբերի 19-ին ինքն այնպիսի իրավիճակում էր, որ ինքը խնդրել է Պուտինին, որ զորքը կամ գոնե դրոշները բերեն Հայաստանի սահմանին, որ թուրքը չմտներ Սյունիք։ Ինքը մեզ համոզում էր, որ ուզում է փրկի Սյունիքը, հիմա էլ ասում է, որ դեմ է խաղաղապահներին Մեղրիում։

Եթե ինքը հոկտեմբերի 19-ին ավելի լավ պայմաններում կարողանում է չստորագրել, որ Մեղրի ռուսները չմտնեն, բա որ նոյեմբերի 9-ին փախել էր բունկեր, ինչպե՞ս կարող էր չստորագերլ։ Այստեղ էլ է խաբում»,- նշեց Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն է հանգնեցրել պատերազմի, Փաշինյանն է ասել, որ ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, ինքն է մեղավոր պարտության մեջ։

«Նոյեմբերի 17-ին էլ Պուտինն ասել էր, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը համաձայնել էր, հայկականը՝ ոչ։ Տղա է, թող ասի՝ Պուտինը սուտ է ասում։ Այն ժամանակ Շուշիում լինելու էր հայկական դրոշ, Ղազանչեցում էլ՝ առաքելական եկեղեցու խաչ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ որքան էլ Փաշինյանը փորձում է սեւացնել նախկին տարիները, սակայն նախորդ 25 տարվա ընթացքում Շուշին եղել է հայկական, Հայաստանի որոշ տարածքներ օկուպխացված չեն եղել, Գորիս-Կապան ճանապարհը հայինն է եղել, Արցախը շրջափակման մեջ չի եղել, Լաչինում էլ ադրբեջանական դրոշ չի եղել։

«Ինքը որ գնում էր Շուշիում պարելու, իր պապերի շնո՞րհքն է։ Նախկին նախագահների եւ մյուս բոլոր կռվածների շնորհքն էր։ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեզյումեն լավագույնս տվել է Իլհամ Ալիեւը, երբ ասել է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նիկոլի ու Ալիեւի նմանությունն այն է, որ Ալիեւը համարում է՝ ինքը Քոչարյանին ու Սարգսյանին է հաղթել, Նիկոլն էլ ասում է՝ Քոչարյանն ու Սարգսյանն են հաղթել։ Որովհետեւ Ալիեւի մանկության երազանքը եղել է իր հորը հաղթած մարդկանց հաղթելը, եւ իր համար պատիվ չէ Նիկոլին հաղթելը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)
Ամենադիտված