Ողբերգական դեպք Երեւանում. բակում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու կախված դին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում ծառերի թարմայից կախված հայտնաբերել են նշված տան բնակիչ, 58-ամյա Խոսրով Ղահրամանյանի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: