Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաքվե»-ն հասցրել է կանգնել գործող վարչախմբի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաքվե» նախաձեռնությունն արդեն կարճ ժամանակահատվածում հասցրել է կանգնել գործող վարչախմբի կոկորդին։ Եթե առաջին օրերին փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ և նրանց քարոզչական սպասարկուներն առանձնապես ջանքեր չէին գործադրում «Հայաքվե» նախաձեռնությանը հարվածելու, ապա վերջին մեկ-երկու օրերին, հաշվի առնելով «Հայաքվե»-ի չափազանց մեծ տարածվածությունն, իշխանությունը լայն թափով հարձակումներ է սկսել, ընդհուպ երեկ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Հայաքվե»-ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ։

Ըստ Պապոյանի՝ նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով, իսկ «Հայաքվե»-ի թիկունքում, ըստ Պապոյանի, խորհրդարանական ընդդիմությունն է, որը նոր պատերզմի պատասխանատվութունն իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա՝ ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով իշխանության գալու նպատակով։

Բնականաբար, այն որ «Հայաքվե»-ն դառնալու էր գործող վարչախմբի թիրախը, որևէ մեկը չէր էլ կասկածում։

Օրենսդրական նախաձեռնության նպատակն Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը։ «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբից տեղեկացնում են, որ թեև օրենքով ստորագրահավաքի ժամկետը 60 օրացուցային օր է՝ մինչև օգոստոսի 19-ը ներառյալ, սակայն վստահաբար այն ավելի շուտ կավարտեն, ստորագրողների ակտիվությունը չափազանց մեծացել է։

Ի դեպ, երեք համայնքներում, որտեղ ղեկավարները «Քաղաքացիական պայմանագրից» են՝ Դիլիջանում, Սպիտակում և Սիսիանում, հրաժարվել են «Հայաքվե»-ին տարածք տրամադրել և այդ համայնքների բնակիչները պետք է իրենց միջոցներով, կամ «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի աջակցությամբ հասնեն այլ համայնքներ՝ ստորագրելու նպատակով։

Բացի Պապոյանից «Հայաքվե»-ի դեմ իսկական արշավ են սկսել նաև իշխանությանը պատկանող քարոզչական ռեսուրսներն ու տարբեր քաղաքագետներ, ինչը վկայում է, որ այս նախաձեռնությունը լրջագույն խնդիր է դարձել գործող իշխանությունների համար։ 

Անահիտ Պետրոսյան 

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել է
Ամենադիտված