Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսմանյան կայսրության ուրվականն է շրջում Եվրասիայով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vybor-naroda.org-ը գրում է, որ Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը «360°» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում  Թուրքիայի գործոնի մասին:

-Եվրասիայի այս հատվածում՝ Թուրքիային մոտ, կհաստատվի՞ նոր հավասարակշռություն։ Դա կրկնակի հետաքրքիր է, քանի որ Օսմանյան կայսրության ուրվականն արդեն Ռուսաստանի սահմաններին է, և նաև Պարսկաստանն է կողքին։ Ամեն ինչ հետաքրքիր է դարձել, հին հակամարտությունները, որոնք համարվում էին ամբողջովին փակուղային, հանկարծ կարծես թե լուծվում են, բայց նորերն են հայտնվում, դա նոր փուլ է ենթադրում։

- Կարծում եմ հիմնական բառն «առայժմ, կարծես թե»-ն է։ Խոսում են, հայտարարում, բայց մինչ այժմ ոչ ոք ոչինչ չի ստորագրել։ Սովորաբար սկզբում մեծ ակնկալիքներ են լինում, օրինակ, որ  Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում էին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել Մոլդովայում։ Բայց դա տեղի չունեցավ, հանդիպման արդյունքներն այնպես ամփոփվեցին, որ լավ հիմք ստեղծվեց ապագայի համար։ Երբ սկսում են ասել, որ հիմնական արդյունքը լավ սկիզբն է ապագայի համար, դժվար է ասել, որ ինչ-որ բան արդեն տեղի է ունեցել, բայց ակնհայտ է, որ տարածաշրջանում շատ բան է փոխվում։

-Արդյո՞ք Խորհրդային հանրապետությունների սահմանների ճանաչման փաստը հեղափոխական է։

-Խիստ ասած դա, և՛ հեղափոխական է, և՛ պահպանողական։ Հայաստանի տեսակետից դա հեղափոխական է, մնացած բոլորի տեսանկյունից պահպանողական, քանի որ հին խորհրդային սահմաններն արդեն վերանայվել են։ Հայտարարություններ են արվել, այստեղ ես կարող եմ մի փոքր պաշտպանել Հայաստանի իշխանություններին, հայտարարությունն արվել է հետևյալ կերպ. եթե պահպանվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն, ապա Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ իր կազմում: Բայց այդ իրավունքների համար կան պայմաններ։ Կարծում եմ, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի պայմաններով, և եթե ​​դա դեռ չի արել, ուրեմն ինչ-որ բան համաձայնեցված չէ:

-Փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ դիմենք միջազգային իրավունքին կամ որևէ այլ բանի, պատերազմների արդյունքներն են որոշիչ։ Հայաստանը պարտվեց պատերազմում, և հետո պարզ դարձավ, որ այնպես չի լինի ինչպես առաջ էր:

- Իհարկե, ամեն ինչ որոշվում է երկրի վրա ուժերի հարաբերակցությամբ, բայց այստեղ մենք ունեինք Մինսկի համաձայնագրերը, որտեղ կար և տարածքային ամբողջականություն, և իրավունքներ, և անվտանգություն, և շատ ավելին, բայց ոչինչ տեղի չունեցավ:

- Այնտեղ, ի վերջո, ռազմական գործողությունները փաստացի երբեք չեն էլ դադարել։

- Կրակոցները մշտական ​​են:

-Իսկ թուրքական գործո՞նն այս ամենում: Պարզ է, որ Թուրքիան առանցքային խաղացող է, արդեն կան այնպիսի փաստարկներ, որ Թուրքիան ու Ռուսաստանը կդառնան այդ ամենի երաշխավորները։ Ընդհանրապես, ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը Հարավային Կովկասում։

-Կարծում եմ, որ Թուրքիան շատ կցանկանար դառնալ երաշխավոր, և, ավելին, ինձ թվում է, որ դա այնպիսի վարկած է, որին ես վստահելի հաստատում չունեմ: Բայց, իմ կարծիքով, ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի ակտիվ մասնակցության դրդապատճառներից մեկը պարզապես այն է, որ նա փորձում էր Ռուսաստանին պարտադրել հավասար միջնորդական դեր՝ Սիրիայի անալոգիայով։ Դա չստացվեց, քանի որ տեղում ռուս խաղաղապահներ կան, իսկ Թուրքիան հակամարտության կարգավորման գործընթացի մասնակից չէ։ Բայց ես իրականում չեմ կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ը, հատկապես ԵՄ-ն, որն այժմ միջնորդություն է ստանձնել բանակցային գործընթացի նկատմամբ պատրաստ են որոշ մասնաբաժին զիջել Թուրքիային, ինչ-որ դեր թողնել նրան... քանի որ: Բացի դա նորընտիր նախագահ Էրդողանն իր երկրում շատ անելիքներ ունի, վստահ չեմ, որ մոտ ապագայում նա դրսում մեծ ակտիվություն ցուցաբերի:

-Մի թեմա, որը վերջերս է ի հայտ եկել, բայց ավելի ու ավելի է նկատելի, դա Ադրբեջանի և Իրանի հարաբերություններն են։ Միշտ եղել են քաղաքական-հռետորական փոխհրաձգություններ, երբեմն նույնիսկ զենքի տարրերով։ Դա առաջին հերթին, արդյո՞ք  սպասելի է շարունակություն: Երկրորդ հերթին դա կառուցվածքայի՞ն է, թե՞ պատահական։

-Իմ կարծիքով, կառուցվածքային է, քանի որ Իրանի և Ադրբեջանի միջև այժմ տեղի ունեցող փոխհրաձգությունները նորություն չեն։ 2000-ականների սկզբին այնտեղ բանը հասնում էր անգամ ուժի ցուցադրության, ընդ որում թուրքական մասնակցությամբ, երբ վեճեր էին ծագում որոշակի սեփականության վերաբերյալ։ Բաքվի և Թեհրանի միջև քաղաքավարության փոխանակման հետ միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ, որը պետք է ավարտի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով շարունակական երկաթուղային երթուղին։ Ակնհայտ է, որ դա պետք է, և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին, և՛ շատ մարդկանց, և՛ Հնդկաստանին: Չնայած, իհարկե, Իրանը մտահոգված է, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Թեհրանին դա զայրացնում է։

-Այո, ես դա անընդհատ լսում եմ իրանցի գործընկերներից, նրանք ասում են, որ իրենց շրջապատում են, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը օգտագործում են Ադրբեջանն որպես ֆորպոստ։ Ե՞րբ է վերջնականապես ընդունվելու ռազմական միջամտության որոշում:

-Ամեն ինչ, իհարկե, հնարավոր է, մարդիկ երբեմն ոգևորվում են, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Մեր իրանցի ընկերների մտավախությունները հասկանալի են, բայց այստեղ շատ բան է կախված նրանից, թե արդյո՞ք կանցվի սահմանագիծը։ Բոլորն են թեստավորում կարմիր գծերն, այսինքն ինչը կարելի է, ինչը՝ ոչ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը նույնն է անում Իրանի հետ կապված։

- Տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Վրաստանը, ճիշտն ասած, զարմանալիորեն անսասանություն է դրսևորում, Վրաստանի իշխանությունը կտրականապես թույլ չեն տալիս ներքաշվել Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Արդյո՞ք դա սպասելի էր։ Ինչո՞վ է դա պայմանավորված հաշվի առնելով մեր բարդ նախապատմությունը։

-Ուզում եմ ասել այն բառերը, որոնք, կարծում եմ, 30 տարի չեն հնչել հայրենական հեռուստատեսությամբ, այդ բառերն են «ազգային բուրժուազիա»։ Վրաստանը տարբերվում է հետխորհրդային շատ այլ երկրներից նրանով, որ այնտեղ իշխանություն է ազգային բուրժուազիան։ Մարդիկ, ովքեր մտածում են իրենց գրպանի ու բարեկեցության մասին, իսկ դա կապված է այն բանի հետ, թե ընդհանրապես ինչպես կզգա իրեն Վրաստանն և Վրաստանի տնտեսությունը՝ մասնավորապես։ Ի տարբերություն համաշխարհային մտավորականության, այդ մարդիկ առյուծների պես կռվում են իրենց փողի համար։

Վրաստանում անցած տարի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի աճը կազմել է 30%: Հիմա ռուս զբոսաշրջիկներն ամեն դեպքում գնալու են, ինչ էլ որ լինի, և, հետևաբար, երկիրը հետաքրքրված է այդ ամենով։ Զարմանալին այն է, որ նրանք ոչ միայն պաշտպանում են սեփական եկամուտներն ու բարեկեցությունն, այլ փորձում են դիվանագիտորեն անցնել հարձակման։ Երբ վրացական իշխանություններն ասում են, որ պատերազն Ուկրաինայում սկսել է ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով, կամ երբ ասում են, որ ՆԱՏՕ-ն մեզ անվտանգության երաշխիքներ չի տալիս, ամենալավ բանն, որ կարող է անել Արևմուտքը, զենք տալն է։ Զենք է տալիս, Ուկրաինայի համար ավելի հեշտ է: Մի քիչ ավելի հեշտ, թեև հայտնի չէ, թե որն ավելի լավ կլիներ, եթե համեմատենք կորուստների մասշտաբները։ Վրացիները նման վիրավորական հռետորաբանություն են վարում Արեւմուտքի դեմ, դա շատ հետաքրքիր է։ Այդուհանդերձ, վրացական երազանքի տարբեր կառավարությունները վաղուց են իշխանության ղեկին, ներկայիս վարչապետն առաջին անգամ չէ վարչապետ։ Փորձն, ըստ ամենայնի, կա, այն ձեռք է բերվում, քանի դեռ իշխող ուժն է իշխանության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվի
Ամենադիտված