Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատրոնը փոխում է մարդուն. ամփոփովել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Հաշվետու ներկայացումներին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը ողջունել է մասնակիցներին և ընդգծել՝ այն բոլոր ծրագրերը, որ հնարավորություն են տալիս երեխաներին առնչվելու արվեստին, պետք է դարձնել ավելի հասանելի ու ներառական։ Այլ նախագծերի իրագործման ճանապարհին Ժաննա Անդրեասյանն այս ծրագրի փորձառությունն անգնահատելի է համարել. «Սա անմոռանալի փորձառություն է նաև երեխաներից յուրաքանչյուրի համար։ Եվ ակնհայտ է՝ պետք է շատ սիրես այն աշխատանքը, որով զբաղվում ես, որպեսզի ամառվա այս օրերին, երբ բոլորն անելիքները կրճատում են հանգստանալու տրամադրությամբ, գաս և օրդ լցնես թատրոնով։ Թատրոնը փոխում է մարդուն, և մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչքանով է առնչվել թատրոնին, կարծում եմ՝ իր վրա զգացել է փոփոխությունները, որ թողել է որևէ լավ ներկայացում։ Սա է ամենակարևորը։ Այս երեխաներից շատերը կընտրեն թատրոնը, շատերն էլ կգնան այլ ճանապարհով։ Բայց այստեղ նրանք ստացել են հնարավորություն՝ միասին մտածելու, աշխատելու և ստեղծելու, ինչը կօգնի ամենաբարդ խնդիրներին ճիշտ առնչվել»։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի գնահատմամբ ևս «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» ծրագիրը բացահայտում է հանրակրթական դպրոցների աշակերտների պոտենցիալը և նրանց տալիս է հնարավորություն՝ իրականություն դարձնելու սեփական երևակայությունը։

Որպես ծրագրի այս փուլի եզրափակում՝ խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին ներկայացրել են նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները:

Ավարտին ԿԳՄՍ նախարարը մասնակիցներին պարգևատրել է շնորհակալագրերով։

Ծրագրի այս փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 9-ը, մասնակցել են 70 աշակերտ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Հիմնական թիրախային խումբը ավագ դպրոցների աշակերտներն են։ Երկշաբաթյա նախագծի ընթացքում մասնակիցներն աշխատել են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունեցել է պարի, մնջախաղի և մյուզիքլի խմբեր։

Նշենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոնի համակարգային կառուցվածքը։

070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել
Ամենադիտված