Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ. մարդիկ գոյատևում են ինչպես կարող են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dw.com-ը գրում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակեց Լեռնային Ղարաբաղը, հասարակ բնակիչները դարձան ստեղծված իրավիճակի պատանդը։ dw.com-ը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են նրանք գլուխ հանում դրանից և ինչի՞ են սպասում:

Ադրբեջանի կողմից տարածաշրջանի շրափակումը շարունակվում է ավելի քան վեց ամիս, իսկ հունիսի 15-ից այն գրեթե տոտալ է։ Ղարաբաղը, որը տեղական իշխանությունների խոսքով, այժմ ունի մոտ 120000 բնակչություն, զրկված է կարևոր ռեսուրսներից, ներառյալ պարենից, գազից, էլեկտրաէներգիայից ու վառելիքից: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս և գների կտրուկ աճ, մարդկանց համար դժվարացել է անգամ անհրաժեշտ բուժօգնություն ստանալը։ Շրջափակումը կործանարար ազդեցություն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսության վրա. բազմաթիվ ձեռնարկություններ ստիպված փակվել են, գործազրկությունն աճել է, հազարավոր բնակիչներ պայքարում են միայն ապրուստը հոգալու համար:

Ստեփանակերտի 26-ամյա բնակչուհի Արփինե Աղաջանյանը զգացել է Ադրբեջանի խստացված շրջափակման իրական հետևանքները, երբ բախվել է տեղի մթերային խանութների դատարկ ցուցափեղկերին: Քանի որ երկու երեխաների մայր Աղաջանյանն, իր իսկ խոստովանությամբ, ուշադրությամբ չի հետևել լուրերին, նա բաց է թողել այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանն ամբողջությամբ է արգելափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ «Ես գնացի խանութ աղ ու ձեթ գնելու, և տեսա միայն դատարկ ցուցափեղկեր», - dw.com-ին պատմել է Արփինեն, ով, ինչպես և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչները, այժմ ապրում է 2020 թվականի պատերազմից և 200 օրվա շրջափակումից հետո պաշարված ամրոցում։

Արփինե Աղաջանյանը և նրա ամուսինն ունեն իրավաբանի որակավորում։ Բայց շրջափակման պատճառով կինը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է իր մասնագիտական ​​գործունեությունն, ինչպես և տեղի բնակիչների մեծ մասը: Մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ «Եղբայրս Հայաստանից բանջարեղեն ու մրգեր էր ներկրում, հաց էր վաստակում, հիմա դա անհնար է դարձել։ Ես փորձում եմ համացանցով գումար աշխատել՝ յոգայի գորգեր եմ վաճառում արտասահմանում առցանց խանութի միջոցով»,- ասել է Աղաջանյանը։

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման ուժեղացումից հետո հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացել է, նշել է Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ՝ 34-ամյա լրագրող Հայկ Ղազարյանը։ Նրա խոսքով, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք նախկինում հատուկ կտրոններով էին, միշտ չէ, որ լինում են։ «Հիմա կտրոններով կարելի է բրինձ, ալյուր, լոբի և կարտոֆիլ գնել: Այս անգամ, թվում է, թե իշխանությունները մի փոքր ավելի պատրաստված էին շրջափակմանը, սակայն այդ պաշարները նույնպես շուտով կարող են սպառվել, խանութներում երշիկեղեն, կիսաֆաբրիկատ մսամթերք և այլ տեսականի գործնականում չկա»,- dw.com-ին ասել է Ղազարյանը։

Տեղի բնակիչները դժգոհում են, որ խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև մանկական սնունդը։ Նրանք փորձել են այդ խնդիրը հասցնել ՄԱԿ-ին։ Հունիսի 23-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի երեխաների։ Խոցելի վիճակում են հայտնվել նաև ծանր հիվանդները: Ճիշտ է, հունիսի 25-ին Ադրբեջանը փոքր-ինչ թուլացրել է շրջափակումը թույլ տալով հիվանդներին Ղարաբաղից տեղափոխել Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Թույլատրվել է նաև Հայաստանից Ղարաբաղ դեղորայքի առաքումը ռուս խաղաղապահների կողմից։

Սկզբից Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհը  փակվել էր Բաքվի կառավարության կողմից աջակցվող այսպես կոչված էկոակտիվիստների կողմից: Հետո ադրբեջանցի սահմանապահներն անցակետ տեղադրեցին Հայաստանի հետ սահմանին և դրանով իսկ առաջացրին Երևանի սուր արձագանքը։ Հայաստանի իշխանությունները դա համարում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի «կոպիտ խախտում» և կշտամբում են Ռուսաստանին իր պարտավորություններից խուսափելու համար, ըստ որի Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը նրանք պետք է իրականացնեն: Մոսկվայի նկատմամբ դժգոհություններ են արտահայտվել նաև Լեռնային Ղարաբաղում։ Ապրիլի 23-ին ԼՂՀ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո տարածված հայտարարության մեջ կոչ է արվում «եռակողմ համաձայնագրի կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ սկսել շրջափակման վերացման շուրջ քննարկումները»:

Գրեթե բոլոր միջնորդները և բազմաթիվ միջազգային կառույցներ կոչ են արել Բաքվին ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։ Արդարադատության միջազգային դատարանը ևս Բաքվին հանձնարարել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ Սակայն Ադրբեջանը չի շտապում լսել նրանց։ Ավելին, Բաքուն մեկ անգամ չէ, որ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումն, իսկ մարտ ամսից անջատել է էլեկտրամատակարարումը։ Գազատարն ու էլեկտրահաղորդման գծերն անցնում են Լաչինի միջանցքով և վերահսկվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Բաքվի գործողությունները հանգեցել են ամենօրյա անջատումների, քանի որ տեղական էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունները չեն կարողանում լիովին բավարարել ներքին պահանջարկը:

«Էլեկտրաէներգիան օրական երեք-չորս անգամ 2 ժամով անջատվում է: Դա մեծապես բարդացնում է կենսապայմանները: Բայց մենք դիմանում ենք, փորձում ենք հարմարվել: Մարդիկ արդեն պատրաստվում են ձմռանն, այստեղ աճեցվող բանջարեղենից և մրգերից պահածոներ են պատրաստում»,- պատմել է Հայկ Ղազարյանը:

Ղարաբաղում շրջափակման սկսվելուց հետո բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են։ Ինչ-որ պահի դրանք հասել են լիտրը 1200 դրամի, մոտ 3 եվրո։ «Հիմա բենզինն անհնար է գնել, այն տրվում է միայն հասարակական տրանսպորտին»,- պարզաբանել է Ղազարյանը հավելելով, որ վառելիքի պակասի պատճառով քաղաքի մի ծայրից մյուսն ոտքով են գնում, որպեսզի պարզեն թե խանութներում կա՞ կարագ, կարտոֆիլ, բրինձ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվի
Ամենադիտված