Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են Ղարաբաղում «անխուսափելի» ռազմական գործողության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jnews.ge-ն գրում է, որ Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցները վերջին օրերին ավելի ու ավելի են խոսում Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական գործողության հնարավորության մասին, քանի որ Լեռնային Ղարաբաղում ավելանում են սննդամթերքի սուր պակասի մասին լուրերը:

Նման հայտարարություններով հատկապես աչքի է ընկել AzTV-ին՝ ադրբեջանական պետական ​​հեռուստաալիքը, որը կիրակի օրվանից հեռարձակել է առնվազն երեք ռեպորտաժ կենտրոնանալով Հայաստանի կողմից ենթադրյալ «սադրանքների» և ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր «պատասխան» գործողությունների վրա:

Ադրբեջանի կառավարությունը և լրատվամիջոցները «հատուցում» անվանումն են օգտագործում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների համար։ Երկուշաբթի վաղ առավոտյան հրապարակված ռեպորտաժում AzTV-ն պնդում է, որ ադրբեջանական բանակը կարող է սկսել «Հատուցում-3» գործողությունը մինչև հուլիսի 21-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Մեկ այլ ռեպորտաժում հեռուստաալիքը պնդում է, որ Ֆրանսիան և Ռուսաստանը «գաղտնի համաձայնություն» ունեն հակամարտության վերաբերյալ և առաջարկում են «Վագներ» խմբին պատկանող ռուսական զորքերի տեղակայում Հայաստանում։

Տեսանյութերից մեկի ուղիղ հեռարձակման ժամանակ AzTV-ն հարցում է անցկացրել YouTube-ում՝ հեռուստադիտողներին հարցնելով, թե արդյո՞ք պետք է ռազմական գործողություններ սկսել: Թեև հարցումն այնքան էլ հասանելի չէ, սակայն սոցցանցերում տեղադրված սքրինշոթի համաձայն 300 հարցվածների 83%-ը կողմ է ռազմական գործողություններին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առընթեր Caliber լրատվամիջոցը նմանապես զգուշացրել է «Հատուցում 3» օպերացիայի մասին իր «Նոր սադրանքներ = թարմ գերեզմաններ Եռաբլուրում» ենթավերնագրով հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ հայկական զորքերը մնացել են Լեռնային Ղարաբաղում, և դա հակառակ Հայաստանի կողմից վերը նշվածի բազմիցս հերքելուն, և որ անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղում սպանված չորս զինվորներից երկուսը հայկական զինված ուժերի անդամներ են եղել։ Caliber-ը հիմնավորել է իր մեղադրանքը հղում անելով հունիսի 28-ի հակամարտությունից մի քանի օր անց Հայաստան երկու զինվորի դիակ բերելու փաստին։

Լեռնային Ղարաբաղը հերքել է այս մեղադրանքը հայտարարելով, որ երկու զինվորներն էլ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի անդամներ են։ Ստեփանակերտի իշխանությունները հայտնել են, որ մի զինվորի ծնողները պահանջել են, որ իրենց որդուն հուղարկավորեն Երևանի Եռաբլուր զինվորական գերեզմանատանն, իսկ մյուս զինվորի ընտանիքը Լաչինից հեռացել է և բնակություն հաստատել Հայաստանում Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո։

Caliber-ը նաև մեղադրել է Լեռնային Ղարաբաղին ռազմական «սադրանք» ծրագրելու մեջ և ասել, որ նման գործողություններն անխուսափելի կդարձնեն «Հատուցում 3»  օպերացիան:

«Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ընդունի իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությունն»,- ասվում է ռեպորտաժում։

AzTV-ն Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին մեղադրել է նաև հրադադարի ռեժիմը խախտելու և Ադրբեջանի հարավ-արևմտյան Աղդամի շրջանի հետ սահմաններում «ամրացման աշխատանքներ» իրականացնելու մեջ։

Վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև լարվածությունը հատկապես է սրվել, քանի որ հաղորդակցության շարունակական խոչընդոտները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում սննդի աճող սղության մասին տեղեկությունների:

Իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և քաղաքական ղեկավարությունը մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ընդունի Բաքվում բանակցություններ վարելու Ադրբեջանի առաջարկները, քանի որ Ադրբեջանը ցանկանում էր քննարկել միայն տարածաշրջանի հայ բնակչության «ինտեգրման» հարցն, ինչի հետ նա համաձայն չէ։ «Այս բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ վերջում (ադրբեջանական կողմը) գալիս է և ասում. «Սա է մեր նպատակը»»,- ​​ասել է Հարությունյանը։

Հակադարձելով Հարությունյանի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար և ներկայիս ընդդիմադիր գործիչ Սամվել Բաբայանը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Նա ասել է, որ դրանք անհրաժեշտ են փոխադարձ վստահություն ձևավորելու, «տարբեր պարզ հարցերի շուրջ» համաձայնության հասնելու և մարդկանց «խաղաղության և նորմալ ապրելու» համար: «Դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակին և մնացած հարցերին»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Բաբայանը։ Բաբայանն առաջարկել է Բաքվին ու Ստեփանակերտին բանակցություններ սկսել «փաթեթով», որը կներառի յուրաքանչյուր կողմի բոլոր հիմնական պահանջները։

Իսկ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրապարակավ մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և բանակցային գործընթացում առկա խնդիրների համար։ «Բանակցային գործընթացը շեղվում է մեկ անձի պատճառով, ով որոշել է տալ (Լեռնային Ղարաբաղն) առանց որևէ իրավական հիմքի»,- ասել է Վարդանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
Ամենադիտված