Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. առաջին անհրաժեշտության ապրանքները բացակայում են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bbc.com-ը գրում է, որ սննդի և վառելիքի պակասը Լեռնային Ղարաբաղում առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը կրկին փակել է այդ ինքնահռչակ տարածաշրջանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանը 2020 թվականի աշնանը հաղթեց Հայաստանին  հայաբնակ Ղարաբաղը վերահսկելու համար պատերազմում, իսկ այս գարնանը սահմանային հսկողություն սահմանեց Հայաստանից Ղարաբաղ մուտքի մոտ։ Հունիսի 15-ին անցակետում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի զինծառայող էր վիրավորվել, որից հետո Ադրբեջանն ամբողջությամբ փակեց Ղարաբաղի մուտքը ցանկացած տրանսպորտի համար, բացի շտապօգնության մեքենաներից։ Այդ պահից Ղարաբաղի հայերը հայտնվեցին փաստացի շրջափակման մեջ, ինչը հանգեցրեց նրան, որ տարածաշրջանն այլևս չուներ բավարար սննդամթերք և վառելիք։

«Խանութները դատարկ են, մրգերն ու բանջարեղենն ահավոր թանկացել են,- BBC-ի ադրբեջանական ծառայությանը պատմել է տեղի բնակիչներից մեկը,- չափազանց դժվար է գտնել նույնիսկ ամենաանհրաժեշտ ապրանքները, իսկ այն ապրանքները, որոնք կան վաճառվում են հսկայական գնով»։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուկաներում գները առնվազն երկու անգամ բարձր են, քան նմանատիպ ապրանքները Հայաստանի շուկաներում։ Տեղի իշխանություններն արդեն կոչ են արել բնակչությանը խնայել սնունդը, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները սկսել են վաճառվել կտրոններով։ Այժմ ղարաբաղցիները բանջարեղենի, մրգերի, լվացքի փոշու և այլ ապրանքների կտրոններ են ստանում, բայց դրանք այնքան էլ օգտակար չեն։ Մեկ կտրոնով մեկ կիլոգրամ բանջարեղեն կամ միրգ գնելու համար ստիպված են ժամերով հերթեր կանգնել։ «Թեև մենք կտրոններ ենք ստանում, սակայն ժամանակ չունենք դրանցով որևէ բան գնելու։ Խանութները լցված չեն ապրանքով, իսկ ցանկացողները շատ են։ Սովորաբար ամեն ինչ ամբողջությամբ սպառվում է մի քանի ժամում»,- BBC-ին ասել է ստեփանակերտցիներից մեկը։ Բանը հասել է նրան, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ից արգելել է Ստեփանակերտում 50-ից ավելի հյուրերով ծննդյան տոներ ու հարսանիքներ անել, և 30-ից ավելիով հոգեհանգիստներ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն ամեն օր վատանում է Լաչինի միջանցքի «ապօրինի շրջափակման» պատճառով։ Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է պնդել, որ զինվորի վիրավորվելուց հետո «Ադրբեջանի կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ սադրանքի պատճառները հետաքննելու և անցակետի անվտանգությունն ապահովելու համար է... և «շրջափակում» ասելը տեղին չէ»:

Լաչինի միջանցքով ճանապարհի առաջին փաստացի շրջափակումը սկսվել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Ադրբեջանի պետական ​​կառույցների աշխատակիցները, որոնք ներկայացել էին որպես էկոակտիվիստներ, փակել էին Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Ավելի քան չորս ամիս տևած «բողոքից» հետո, որը փաստացի արգելափակել էր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը, ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարեց Հայաստանի հետ սահմանին Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։ Շրջափակման սկզբից տարածաշրջան էին անցնում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուս խաղաղապահների մեքենաները, այն էլ ոչ միշտ անարգել։ Անցակետը տեղադրելուց հետո խնդիրն էլ ավելի է սրվել։

Գազի պակասը սկսվել է շրջափակման հենց սկզբից, քանի որ Լեռնային Ղարաբաղը սնող միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Նաև Հայաստանից Ղարաբաղ էլեկտրահաղորդման միակ գիծն է անցնում  ադրբեջանական տարածքներով, և գազամատակարարումը դադարեցնելուց հետո սկսվեցին էլեկտրաէներգիայի անջատումները։

Անցակետի տեղադրմանը նախորդել էր Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհով Հայաստանից զենք տեղափոխելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքի որոշ հատվածներ ականապատելու մեղադրանքները։ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել էր, որ անցակետը պետք է «կանխի կենդանի ուժի, զենքի և ականների ապօրինի տեղափոխումը»: Հայաստանը բազմիցս է մերժել այդ մեղադրանքները, իսկ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին միաձայն մերժել էր Ադրբեջանի ականներ տեղադրելու վերաբերյալ հայցն ընդդեմ Հայաստանի ապացույցների բացակայության պատճառով։ Նույն դատարանը Բաքվին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար»։ Դատարանի որոշումը, սակայն, չի ազդել իրադարձությունների ընթացքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվի
Ամենադիտված