Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շահագրգռված է տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին․

«Պարո՛ն նախարար,

Հարգելի՛ ներկաներ, 

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ։ 

Մեծ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող երկկողմ համագործակցության հարցերի՝ տնտեսական, առևտրային, գործարար կապերի, գիտակրթական, մշակութային, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում։ Նշել ենք այդ ուղղությամբ հայ-ավստրիական առևտրա-տնտեսական և գիտատեխնիկական հարցերով համատեղ հանձնաժողովի դերն ու անելիքներն, առկա մեծ ներուժն արդյունավետ իրացնելու հեռանկարները։

Պարոն նախարար,

Ուրախ եմ ընդգծել երկկողմ առևտրատնտնեսական շրջանառաության էական աճը այս տարվա առաջին կիսամյակին: Այս համատեքստում կցանկանայի վկայակոչել անցյալ տարի Ձեր այցի ժամանակ Երևանում անցկացված հայ-ավստրիական գործարար ֆորումը:

Առանձնահատուկ կարևորում եմ Ավստրիայի հանձնառությունը Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու հարցում: 2022 թվականին Ձեր այցի ընթացքում Երևանում Ավստրիայի ԶՀԳ համակարգող գրասենյակի բացումն, անշուշտ, խթան է հանդիսացել մեր հարաբերությունների զարգացման գործում: 

Այսօր մտքեր ենք փոխանակել նաև տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցության շուրջ։

Մեր հանդիպման օրակարգում է եղել Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ԵՄ շարունակական աջակցության նշանակությանը։ Հատուկ կարևորություն ենք տվել այս տարվա փետրվարից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը, որն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։ Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար։ 

Նշեմ, որ քննարկել ենք նաև անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև այս տարվա հունվարին կայացած՝ ՀՀ-ԵՄ անվտանգային ու քաղաքական հարցերով երկխոսության անդրանիկ նիստը։ 

Հարգելի՛ ներկաներ,

Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ 

Մենք վստահ ենք, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ։

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։ 

Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

Եզրափակելով նշեմ, որ վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։

Պարոն նախարար, թանկագին բարեկամ, 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Մեծապես հետաքրքրված եմ ակտիվորեն շարունակել այս երկխոսությունը։ 

Շատ շնորհակալ եմ»

«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը
Ամենադիտված