Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական օրակարգի ստրուկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հայ իրականության մեջ առկա խոսույթում առանցքային թեմաներից է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, որն առաջնային է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի համար։ Օրվա իշխանությունը, հնարավոր բոլոր տարբերակներով, ամեն ինչ անում է հանրությանն ապացուցելու, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, սակայն ոչ մի էական փաստարկ չի ներկայցվում՝ ուղղակի ամեն ինչ թողնված է ինքնահոսի, և այս ամենի պարտադրված լինելը քանիցս ապացուցվել է, ավելին՝ Փաշինյանը շատ հաճախ մոլորվում է իր իսկ կողմից ներկայացվող պնդումներում, քանի որ դրանք տրամաբանության հետ ոչ մի աղերս չունեն։

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված անհրաժեշտ է նշել, որ նախկինում նույնպես նման փորձեր արվել են, մասնավորապես 1990-ականներին, երբ ընթանում էր Արցախյան առաջին պատերազմը, գործող իշխանությունը փորձում էր հարաբերություններ հաստատել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ: Ասեմ ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ առանց որևէ քաղաքական զիջման և առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Ի դեպ՝ այդ տարիներին թուրք պաշտոնյաները ևս հանդես էին գալիս հայ-թուրքական հարաբերություններ ստեղծելու, Հայաստանի հետ տնտեսական և մշակութային կապեր հաստատելու օգտին: Այդպես, 1991 թ. նոյեմբերին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երևանում:

Այստեղ հավելենք, որ 1991 թ. դեկտեմբերի 16-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում: Դեկտեմբերի 24-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը նախագահ Տեր-Պետրոսյանին հղված ուղերձում ասում է, որ Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ կզարգացնի, սակայն կոչ է անում նաև ճանաչել պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Սա վերաբերում էր ոչ միայն Արցախին և Ադրբեջանի գործոնին, այլև ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ նշված էր, որ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Նշենք նաև, որ 1992 թ. հունիսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ բնապահպանական համաժողովի շրջանակում, կայանում է Տեր-Պետրոսյանի և Դեմիրելի հանդիպումը: Երկու շաբաթ չանցած ղեկավարները նորից հանդիպում են Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եզրափակիչ հռչակագրի ստորագրմանը: Քննարկվում են երկու երկրների միջև հարաբերությունները և ղարաբաղյան խնդիրը: Նույն թվականի օգոստոսի 23-ին Երևան է ժամանում թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, և բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի ղեկավարների հետ: Որոշ ժամանակ անց, տնտեսական ծանր կացության մեջ գտնվելով, Հայաստանը Թուրքիայից պարտքով 100,000 տոննա հացահատիկ է խնդրում: Վարչապետ Դեմիրելը համաձայնվում է: 1993 թ. փետրվարին Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարում է, որ Հայաստանը և Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Սակայն բանակցությունները խաթարվում են, երբ Քելբաջարը (Քարվաճառ) անցնում է հայկական ուժերի վերահսկողության տակ: Անկարան կոշտ է արձագանքում իրավիճակին: Կառավարական որոշումով Թուրքիան անմիջապես փակում է Հայաստանի հետ սահմանը:

Ինչ վերաբերվում է արդեն Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հայ-թուրքական հարաբերություններին, ապա դրանք ավելի խորքային ու բովանդակային բնույթ ունեին, ինչը ևս կտրուկ դադարեց։ 2008թ․-ին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղում էին գտնվում։ Դրանց պատճառներից մեկը թուրքական կողմի առաջ քաշած նախապայմաններն էին՝ որոնք էլ գրեթե անհնար էին դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը։ Հատկանշական է շեշտել, որ նախքան 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նախագահ Սարգսյանն այցելեց Սփյուռքի մի քանի համայնքներ՝ լսելու նրանց տեսակետները ևս։

Ավելի ուշ՝ 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները երկու արձանագրություն ստորագրեցին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և կապերի զարգացման մասին: Ընդ որում` հայկական կողմի նախաձեռնությամբ և մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ի նշան լիակատար թափանցիկության, ստորագրումից վեց շաբաթ առաջ արձանագրությունների նախաստորագրված տեքստերը հրապարակվեցին։ Երկկողմ արձանագրությունները նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում և բարիդրացիական հարաբերությունների զարգացում։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Անկարայի հայտարարությունները Երևանի հետ պատմական հաշտեցման իբր պատրաստակամության մասին իրականության հետ որևէ աղերս չունեն։ Թուրքական կողմը փաստացի հրաժարվեց իր իսկ ստորագրած արձանագրությունների վավերացումից և իրականացումից` այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» (պայմանագրերը պետք է կատարվեն)։

Բանը հասավ նրան, որ Ցյուրիխից հետո Անկարան կրկին անցավ նախապայմանների լեզվին, ինչը ոչ միայն չէր համապատասխանում ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն, այլև հակասում էր դրանց և կոպտորեն խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքական կողմը արձանագրությունների վավերացման պայմանների թվում առաջ քաշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և շարունակեց աջակցել ՀՀ և Արցախի դեմ Բաքվի սադրիչ հայտարարություններին ու գործողություններին։ Երբ Թուրքիան սկսեց պնդել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կամ այդ ուղղությամբ առաջընթացը հանդիսանում են նախադրյալ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար, դա փոխեց ստեղծված պայմանները։ Հայաստանը, որը մինչ այդ պահը կարծում էր, որ Թուրքիան իսկապես ցանկանում է հարաբերությունների նորմալացում, այդ պայմանների առաջադրումից հետո կորցրեց հավատը Թուրքիայի անկեղծության նկատմամբ։

Հավելենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների առանցքային մեխերից մեկը տարածաշրջանում համագործակցութան ու անվտանգության նոր մակարդակի բարձրացումն էր։ Սարգսյանը միանշանակ փայլուն գիտակցում էր, թե ում հետ գործ ունի և ինչպիսի ծանր խնդիր է փորձում լուծել, և գործընթացի ընթացքում պարզ դարձավ,  որ դժվար է թուրքերին գործընկերներ ասել, քանի որ փորձ արվեց նախապայմաններ առաջադրել և յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր:

Ըստ էության՝ Սարգսյանի իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր, կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Այդ կերպ օրվա իշխանությունը նպատակ ուներ Թուրքիային հեռու պահել Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Այդ քայլով նախագահ Սարգսյանը միջազգային հանրությանը փաստացի համոզեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ։ Սա կարևոր է, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ կշտամբում էին հայկական կողմին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ Սարգսյանն իր մեղքի բաժինն ունի։

Այս քայլով Սարգսյանը փաստացի մի նոր մշակույթի հիմք դրեց՝ այդպիսի կարևորության բարդ խնդիրը լայն քննարկումների թեմա դարձնելով և մեկ անգամ ևս ցույց տալով, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Սա, ինչ խոսք բավական ծանր ու բարդ թեմա էր, այդ փուլում, որն օրվա ղեկավարը վերցրեց իր ուսերին։ Ըստ էության՝ հայ-թուրքական արձանագրություններն ոչ միայն չեն վնասել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ այդ արձանագրություններով ուղղակի երրորդ նախագահը փորձում էր փոխզիջումների հիմք  ստեղծել։

Այն ինչ այսօր տեղի է ունենում, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերություններում, հիշեցնում է ֆեոդալ-վասալ հարաբերությունները, երբ ֆեոդալի դիրքերում հանդես եկող Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի։ Էրդողանի երդմնակալության ժամանակ տեղի ուենցած թատերական ներկայացումը, որով Փաշինյանը հերթական անգամ ստորացվեց ու խայտառակվեց, վկայում է ասվածի մասին։ Սեփական երկրի շահերը չսպասարկող ու թուրք-ադրբեջանական խամաճիկ հանդիսացողը փորձում է հարաբերություն կարգավորել, ինչը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում և բուն գործընթացի հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի։

Արմեն Հովասափյան

 

 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված