Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նստացույց են անում պահանջելով դադարեցնել շրջափակումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org–ը գրում է, որ հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվող նստացույցին պահանջելով դադարեցնել տարածաշրջանի 7-ամսյա շրջափակումը։

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջնորդությամբ Արցախում իրավիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն հունի, դրանից հետո մենք կդիմենք ավելի կոշտ գործողությունների, թե՛ Արցախում, թե՛ դրսում»,- ասել է նա օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Արցախ այլընտրանքային հայերեն անվանումը:

Իր գրասենյակից նման հայտարարություն անելուց հետո  Հարությունյանը դուրս է եկել կառավարության շենքից և ուղղվել դեպի մոտակա վրանները, որոնք տեղադրվել են վերջին օրերին։ Նստացույցին միացել է նաև դե ֆակտո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նախօրոք արտահերթ խորհրդակցություններ անցկացնելով խորհրդարանի առաջատար խմբակցությունների հետ։ «Նստացույցը պայքարի ծայրահեղ ուղիներից մեկն է, բայց ոչ ամենածայրահեղը»,- ասել է նա։

Նստացույցը սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին Ստեփանակերտում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվել ի նշան բողոքի շրջափակման դեմ, որը տարբեր աստիճանի ինտենսիվությամբ սկսվել է դեկտեմբերի 12-ից, իսկ հունիսի 15-ից վերածվել լիակատար շրջափակման:

Տարածաշրջանը հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում զգում է սննդի և վառելիքի խիստ պակաս: Հուլիսի 18-ին հասարակական տրանսպորտի ծառայությունները կրճատվել են հասցվելով նվազագույնի և հասել նախաշրջափակման ծավալի ընդամենը 2,4 տոկոսի չափի, հաղորդել են իշխանությունները:

Ստեփանակերտի բողոքի ցույցը պատասխանն էր Ադրբեջանի կողմից անցած շաբաթվա այն քայլին, որով արգելվել էր Կարմիր խաչի տրանսպորտային միջոցներին, որոնք տեղափոխում են ծանր հիվանդներ և դեղորայք, օգտվել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի ճանապարհից: Հունիսի 15-ից շրջափակումը ուժեղացվել է, և միայն Կարմիր խաչի մեքենաներին է թույլ տրվում մուտք գործել միջանցք։ Մինչ այդ, ռուս խաղաղապահներն էին անկլավին մատակարարում սահմանափակ քանակությամբ սնունդ, վառելիք և դեղորայք:

Բողոքի գլխավոր հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է, որը շատ ղարաբաղցիների կարծիքով պատրաստ է լքել իրենց հանուն Ադրբեջանի հետ խաղաղության, և Ռուսաստանը, որի խաղաղապահներն ըստ ղարաբաղցիների չեն կարողանում գործել իրենց առաքելությանը համապատասխան:

Ցուցարարները վրաններ են տեղադրել ինչպես Ստեփանակերտի կենտրոնում, այնպես էլ տեղի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների շտաբը։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն ավելի ուշ ընդունել է տեղի իշխանություններին և հայտնել, որ Մոսկվային պարբերաբար տեղեկատվություն է փոխանցում տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

ՌԴ ԱԳՆ-ն ակնհայտորեն արձագանքելով Ստեփանակերտի բողոքի ակցիային հուլիսի 15-ին հայտարարություն է տարածել։ Կոչ է արվել Բաքվին ապաշրջափակել Լաչինի ճանապարհը և վերացնել շրջափակումը։ Բայց հայտարարությունում նաև ասվում է, որ  Ռուսաստանի խաղաղապահներն այլևս չեն կարող պատասխանատվություն կրել ղարաբաղցի հայերի ճակատագրի համար, քանի որ «Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածքի մաս ճանաչելով, Երևանը արմատական կերպով փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտած զինադադարը»։

 Բայց այդ հայտարարությունը խեղաթյուրում է փաստացի իրավիճակը երկու ձևով. Հայաստանը չի «ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս», նա հայտարարել է դա անելու իր պատրաստակամության մասին։ Գումարած՝ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ կամ չի ընդունել այն որպես իր սեփական տարածք, և, հետևաբար, երբեք պաշտոնապես չի պնդել, որ այն Ադրբեջանի կազմում չէ։ Հետևաբար, Երևանի դիրքորոշման մեջ «արմատական փոփոխություն» չի եղել։

Բողոքի ցույցից անմիջապես հետո Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) թույլտվություն է տրվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխել 11 հիվանդի, իսկ Հայաստանում բուժում ստացած ութ հոգու հետ տանել Ղարաբաղ: Անհասկանալի է, թե դա ինչ է նշանակում ԿԽՄԿ-ի ճանապարհն օգտագործելու ապագա հնարավորության առումով:

Ստեփանակերտի հանրահավաքը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերջին փուլի հանդիպումից մեկ օր առաջ։

Այդ բանակցություններում ամենամեծ կռվանը Ղարաբաղի հայ բնակչության ճակատագիրն է։ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածաշրջանի վրա հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար միջազգային երաշխիքների դիմաց: Բաքուն, սակայն, ասում է, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը իր ներքին խնդիրն է: Հուլիսի 15-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կազմակերպած ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումը  բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և առարկայական»։

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման, տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահական կայքը, հանդիպման օրակարգում ներառված է եղել նաև «ադրբեջանական տարածքից հայկական բանակի ստորաբաժանումների դուրսբերման» հարցը: Խոսքը վերաբերում է Արցախի ինքնապաշտպանության բանակը զինաթափելու և ցրելու Բաքվի պահանջին, որը մինչև 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմը ամբողջությամբ  ինտեգրված էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։

Շառլ Միշելը բանակցությունների այդ փուլն անվանել է «ամենաընդգրկունն ու եռանդուններից մեկը», թեև բեկում չի գրանցվել: Նրա խոսքերից մեկը, սակայն, առանձնակի զայրույթ է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: «Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ տրամադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումները երկու կողմերից, որպեսզի լինի բնակչության կարիքների բավարարումը», - ասել է նա իր եզրափակիչ ելույթում:

Շատ հայերի համար Ադրբեջանի Աղդամ քաղաքի միջոցով մարդասիրական ապրանքներ ստանալը կնշանակեր ավելի շուտ շրջափակման օրինականացում, քան դրա վերացման միջոց:

Ծագումով ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը CivilNet-ում գրել է, որ ցավում է, որ «Ադրբեջանը շարունակում է թելադրել օրակարգը բանակցություններում պարտադրելով, թե՛ սեփական բառապաշարը, թե՛ սեփական գաղափարները բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»։

«Աղդամից Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական» մատակարարումների հարցը դնելով Լաչինի միջանցքի բացման խնդրի հետ նույն հարթության վրա Միշելը փաստացի օրինականացնում է Ադրբեջանի շանտաժը և Բաքվին զիջումների չգնալու նոր հնարավորություն է տալիս»,- գրել է նա։

Հաղորդվում է, որ Աղդամին մոտ գտնվող հայկական Ասկերանի որոշ բնակիչներ խոստացել են արգելապատնեշներ տեղադրել Ասկերան-Աղդամ ճանապարհին «որպեսզի հակազդեն այսպես կոչված մարդասիրական օգնությանը, որը նախատեսված է ներկրել  Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված