Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կադաստրային աշխատողի օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1990-ԽՍՀՄ-ում հանվել է դեռևս 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։

2002 –վախճանվել է հայազգի թատրոնի և կինոյի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:

2005-Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, ով Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է: 

2007 –վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր Նինա Զարաֆյանը:

2008- Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հանդիսավոր հիմնարկեքը:

2014-Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին՝  հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման կասկածով:

2015-հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում դա ամենամեծամասշտաբ հրդեհն է եղել:

2016-«Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ Ոստիկանության ՊՊՁ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներն արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն:

2017-Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել են սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։

2020-Տավուշում ռազմական պարտություններն ադրբեջանցիները փորձել են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև հայկական ապրանքները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1534 –Ժակ Կարտյեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունքին (Կանադա):

1701– ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյտ քաղաքը  (մորթու առևտրի համար նախատեսված ավան):

1739 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական գրող, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:

1783 – ծնվել է լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը  1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:

1790-Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթային արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:

1802– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր):

1828 –ծնվել է ռուս գրող, քննադատ, փիլիսոփա և հեղափոխական ժողովրդավար Նիկոլայ Չեռնիշևսկին:

1847- Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոն-գաղութարարները կազմակերպել են բնակավայր, որը հետագայում դարձել է Սոլտ-Լեյկ-Սիթի քաղաքը:

1851-Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:

1911 –ամերիկացի հնէաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու քաղաքը:

1923 –Լոզանի գագաթնաժողովում ստորագրվել է Բոսֆոր-Դարդանել նեղուցների ռեժիմի կոնվեցիան:

1935– Թբիլիսիում գործարկվել է մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:

1938 –հայտնագործվել է լուծվող սուրճը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Դոնի –Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:

1950 —Կաննավերա հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը ամերիկացիների կողմից:

1960 –Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակերը:

1968 –իսպանական եպիսկոպոսների գագաթնաժողովը բանվորների գործադուլի իրավունքը ճանաչել է անօրինական:

1969– ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, նաև երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

1977– ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:

1992-Թբիլիսիում կանխվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կողմից կազմակերպված զինված հեղաշրջման փորձը։

1993 –Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների  շրջանառությունը և դրանք փոխանակվելու են այլ թղթադրամով:

-Ադրբեջանի ազգային ժողովը կողմ է արտահայտվել նախագահ էլչիբեյին իմպիչմենտ հայտարարելու որոշմանը։

2012– Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվել է Նոր Ալիք-2012 երգի միջազգային մրցույթը:

Կ. Խաչիկյան

 

 

«Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերըՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունըՈրոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵրևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանել Ե՞րբ կնշվի Համբարձման տոնը Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ
Ամենադիտված