Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 30 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

1896– ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։

-Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։

2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։

2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները առանց որևէ որոշում ցույց տալու Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել էՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» անհրաժեշտության մասին և առաջարկել զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել:

2018- հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։ 

2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

1502 –Կոլոմբոսը առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ: 

1729 –հիմնադրվել է Մերելենդ նահանգի ամենամեծ քաղաքը և ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի անվանվել Բալթիմոր:

1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզեցիները արդյունքում կոչել են   «Մարսելիոզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմն է:

1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո):

1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:

1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել «Բելոռուսիա» տեղանունը, փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:

1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:

1862 –ծնվել է ռուս ռազմական գործիչ Նիկոլայ Յուդենիչը:

1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը  մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:

1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:

 1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:

1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են  «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:

1938 –նացիստական Գերմանիան Գերմանական արծվի երկաթե խաչով պարգևատրել է ամերիկյան մեքենաշինական մագնատ Հենրի Ֆորդին:

1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:

1944 –սկսվել է  «Բլյուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

1948– ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:

1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող  «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ հանդիսացող Ալֆրեդ Կրուպպը:

1972- գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը:

1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

1984– NBC հեռուստաընկերությամբ սկսվել է «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:

1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան: 

2006 –իսրայել-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը բերել է 28 մարդու մահվան: 

Կ.Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված