Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Անդրկովկասում. «անհեթեթություն» և «հայկական փակուղի»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանում վերսկսվել են խոսակցությունները երկաթուղու օգտագործման մասին, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Հիշեցնենք, որ այդ հարցով ստեղծվել է ռուս-հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ` փոխվարչապետերի համանախագահությամբ։ Նրանց վերջին հանդիպումը կայացել է այս տարվա հունիսի 2-ին։ Մեկնաբանելով հանդիպման արդյունքները, խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ հայ-ադրբեջանական ապաշրջափակման գործընթացը կսկսվի դեպի Նախիջևան գնացող Երասխ-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ։

Սակայն պետք է նշել, որ այդ նախագիծը հակասական արձագանք է առաջացնում հայ հասարակության մեջ։ EAdaily-ի հետ հարցազրույցում փորձագետներն ու մասնագետները շատ թերահավատորեն են վերաբերվել այդ գաղափարին: Մասնավորապես, «Այլընտրանք» գիտահետազոտական ​​կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական ​​գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով ներկա պայմաններում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցը քննարկելը պարզապես անլուրջ է։ Նրա խոսքով նախ պետք է մտածել ներքին հաղորդակցությունների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ներկայումս չունեն ոչ միայն Հայաստանի հետ շփվելու և արտաքին աշխարհ մուտք գործելու, այլ նաև տեղաշարժվելու հնարավորություն: «Գնդացիրի փողի տակ բանակցելն ուղղակի անհեթեթություն է, նման մոտեցումն անգրագետ է։ Եթե ​​ուզում են խաղաղություն հաստատել ու հաշտության պայմանագիր կնքել, ուրեմն թող գոնե 1951 թվականի Փարիզի պայմանագիրը ստորագրած եվրոպացիներից սովորեն։ Այսինքն սկզբում պայմանավորվել են չհարձակվելու մասին, վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական հումքը, և միայն դրանից հետո են սկսել խոսել հաղորդակցությունների, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման մասին,- ասել է փորձագետը,- պարզապես հիմարություն է հուսալ, որ Ադրբեջանում, թե՛ ամենաբարձր, թե՛ սովորական մակարդակներում ծավալված հակահայկական հիստերիայի ներկա պայմաններում հնարավոր է բանակցել։ Պետք է մտածել առաջնահերթությունների մասին։ Եվ պետք չէ հասարակությանն անիրագործելի հույսեր տալ»։

Պատասխանելով այդ ֆոնին երկաթուղու աբխազական հատվածն օգտագործելու հնարավորության մասին հարցին, ինչի մասին վերջերս խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փորձագետը նշել է, որ այդ հարցում առաջին հերթին գերատեսչությունների ցանկություններն են, բայց պետք են միջազգային կազմակերպություններ, ինչը չի նկատվում։

Իր հերթին հայկական խոշոր տրանսպորտային և լոգիստիկ «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը կարծում է, որ Մեղրիով երկաթուղու կառուցումը զուտ քաղաքական նախագիծ է, և եթե այն կյանքի կոչվի, Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ։ Նա ասել է, որ Ադրբեջանը երկաթգիծ է կառուցում Աստարա-Ռեշտով Իրան հասնելու համար, Բաքուն արևելքից արդեն շրջանցել է Հայաստանը, կա Վրաստանը Թուրքիային կապող երկաթգիծը՝ Կարս-Ախալքալաք։ 

Այսինքն արևելքից, հյուսիսից և արևմուտքից կան Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցություններ։ Մնում է մեկ ճանապարհ (հարավային), որի ստեղծման դեպքում Հայաստանը, լինելով կենտրոնում, կհայտնվի տրանսպորտային մեկուսացման մեջ։ «Հենց կառուցվի երկաթգիծ, որը կապում է Ադրբեջանի հարավային շրջանները Նախիջևանի, իսկ հետո Թուրքիայի հետ, այսպես կոչված Մեղրիի միջանցքը, Հայաստանը կհայտնվի լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ»,- ասել է փորձագետը հավելելով, որ դա ընդամենը կարճ տարանցիկ ճանապարհ է, որից հայկական երկաթուղին ինքը չի օգտվի։ Այսինքն այն չի կապվելու հայկական երկաթուղային համակարգի հետ, այլ միայն Ադրբեջանին կապելու է Նախիջևանի հետ։ «Այո, ապաշրջափակման դեպքում Նախիջևանով հայկական բեռները երկաթուղով կարող են հասնել Իրան, բայց դրա համար Հայաստանի հարավով նոր ճանապարհ կառուցելու կարիք չկա։ Շաբաթների կամ ամիսների ընթացքում Հայաստանը կարող է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ Իջևանի տարածքով և որով կապահովվի Բաքվի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը։ Այդ ճանապարհն արդեն կա։ Ինչու՞ հարավից այլ ճանապարհ կառուցել։ Պատասխանն ակնհայտ է՝ պետք է շրջանցել Հայաստանը»,- ասել է Աղաջանյանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան արդեն հայտարարել է Նախիջևանի Շարուր կայարանից դեպի Իգդիր և այնուհետև Կարս երկաթուղի կառուցելու ցանկության մասին։ «Այս սցենարով Հայաստանը ստիպված է լինելու ամեն անգամ խոնարհվել իր հարևանների առաջ այս կամ այն ​​ուղղությամբ ճանապարհ ստանալու համար։ Միաժամանակ մենք ոչ մի կերպ չենք կարող նրանց առաջարկել մեր ճանապարհները։ Նրանք դրա կարիքը չեն ունենա: Հայաստանը միակողմանիորեն կվճարի իր հարևաններին իրենց տարածքներով ճանապարհների համար»,- ընդգծել է Աղաջանյանը։ Մասնագետը նաև կասկած է հայտնել երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ վրացական նավահանգիստներով ամբողջ աշխարհն է բացվում Հայաստանի առաջ։ «Հայաստանը վրացական նավահանգիստների հետ կապված է անխափան աշխատող երկաթգծով, և նորից անիվ հորինելու կարիք չկա»,- եզրափակել է Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է Աբխազիայի տարածքով երկաթուղային կապի գործարկման հնարավորությունը։ «Մենք խոսում ենք հասարակությանը մոլորեցնելու մասին, առ այն որ գաղտնի բանակցություններ են ընթանում Աբխազիայի երկաթուղու վերականգնման համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում», - ասել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով Աբխազիայի տարածքով երկաթուղին կարող է վերականգնվել «միայն երկրի միասնականության դեպքում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված