Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 –ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։

1854- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Կարսի մոտակայքում տեղի է ունեցել Կուրյուկ-Դարայի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:

1904- ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։

1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:

1905– ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։

1920– Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել են թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխել են Հաճընի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:

1932– ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

1955 –վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1969 –ծնվել է հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը։

1974-ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։

1974– ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

2000-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար էմին Խաչատրյանը։

2005- սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից՝ 12 մեքենա է դուրս  եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:

2006- վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանն անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից: 

2009- Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

2014 –վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։

2019-Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7-րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանարահավաք վարչապետի գլխավորությամբ։

2021-Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:

2022- Աղավնոյի, Սուսի և Բերձորի բնակիչներին միչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել դուրս գալու համար, քանի որ նշված բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1420 — չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։

1540 –ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։

1716 – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են Օսմանյան Թուրքիայի բանակին։

1772 —տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։

1844 –ծնվել է ռուս նկարիչ Իլյա Ռեպինը։

1850– ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:

1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։

1890 —Բրիտանիան համաձայնվել է Մադագասկարը ընդունել Ֆրանսիայի սեփականություն։

1891 —ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։

1895 –վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։

1914- ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցերը։

1930– ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը հանդիսացող Նիլ Արմստրոնգը։

1939 —Խալխին-Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխաիլ Յույկինն աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռն ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է առաջին հաղթանակի հրավառությունը 12 համազարկով 124 հրանոթից։

1953 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС-6с-ն։

1962 –վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։

1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժն առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։

1967– Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn-ը:

1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։

1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։

1987 —վախճանվել է թատրոնի և կինոյի հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։

1994 —Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։

2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր են անցկացրել 33 ածխահատ։

2016 —Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո-դե-ժանեյրոյում բացվել են 29-րդ օլիմպիկան խաղերը։

Կ. Խաչիկյան

 

 

 

Սյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»
Ամենադիտված