Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների համար երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը մեծանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանում կբարձրանա մեքենաների վերամշակման վճարը: Ինդեքսավորման գործակիցը կախված կլինի մեքենայի տեսակից և շարժիչի չափսից: Իրավաբանական անձանց կողմից ներկրվող ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների համար մաքսատուրքը կբարձրանա: Կառավարությունը բացառություն է արել միայն այն անձանց համար, ովքեր անձնական օգտագործման համար ներկրում են մինչև 3 լիտր շարժիչի հզորությամբ ավտոմեքենաներ:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պարզաբանումների համաձայն նոր դրույքաչափը կկիրառվի այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ներկրված ավտոմեքենա կներմուծեն 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո և նախատեսում են այն վերավաճառել Ռուսաստանում ներմուծման օրվանից մեկ տարվա ընթացքում։ Վճարները կբարձրանան նաև այն քաղաքացիների համար, ովքեր տարեկան մեկից ավելի ավտոմեքենա են ներկրում Ռուսաստան։ Փորձագետները կարծում են, որ այս նոր միջոցը ամենաուժեղ հարվածը կհասցնի զուգահեռ ներմուծմանը, որն առաջացել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների սահմանումից հետո:

Ըստ «За рулем» ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կադակովի վերամշակման վճարի բարձրացումը կհարվածի բոլոր ներմուծումներին։ Նա նշել է, որ վերջին շրջանում մեծացել է Հայաստանից Ռուսաստան մեքենաների ներկրումը. ռուսները հնարավորություն ունեն մեքենաներ գնել ոչ «ավազակային գներով»: Սա վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներին:

Նշենք, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանը կտրուկ մեծացրել է ռուսական շուկա ավտոմեքենաների մատակարարումների ծավալը։ Financial Times-ի տվյալներով 2023 թվականի հունվարին մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան կազմել է 180 միլիոն դոլար նախորդ տարվա 800 հազար դոլարի դիմաց։ Արտասահմանյան շատ ավտոարտադրողներ փակել են իրենց ռուսական ակտիվները, բայց ռուսների համար արևմտյան մեքենա գնելու այլ տարբերակ կա, և Հայաստանն օգնում է: Ըստ հրատարակության մեքենաները հիմնականում ԱՄՆ-ից են ներկրվում Վրաստանի Փոթի նավահանգստով։ Դրանից հետո շատերն ուղարկվում են Հայաստան մաքսազերծելու, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ միասին գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում։ Հայաստանում «առանցքային հանգույցը» Գյումրին է, որտեղից մեքենաները նորից նույն Վրաստանի տարածքով ուղարկվում են Ռուսաստան։ Հրապարակման զրուցակիցներից մեկն ասել է, որ «ԱՄՆ-Վրաստան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան սխեման» միակը չէ, «դրանք շատ են»։ Օգտագործված մեքենաների ռուս գնորդներին կարելի է հեշտությամբ գտնել նաև Երևանի ծայրամասերում գտնվող ավտոշուկաներում։ օրինակ Էրեբունու շուկան արդեն երկար տարիներ է, ինչ գոյություն ունի, սակայն աշխատողներից մեկի խոսքով, այժմ այդտեղ ավելի շատ ռուսներ են գալիս։ Financial Times-ում վերոնշյալ հրապարակմանը հայ պաշտոնյաների հասարակական արձագանքը բավական դիպուկ էր։ Օրինակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով համապատասխան հարցին վստահեցրել է, որ «Հայաստանը չի պատրաստվում պայմաններ ստեղծել պատժամիջոցները շրջանցելու համար»:

Առավել քան ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և արևմտյան այլ միջազգային կառույցներ և առանձին երկրները, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ, անհանգստացած են տարանցիկ երկրներով Մոսկվայի և Մինսկի համար զուգահեռ ներմուծումներից: Բնականաբար, նման երկրները «մանրադիտակի» տակ են, և առաջին հերթին, ԵԱՏՄ  երկրները, որոնցով անցնում են զուգահեռ ներմուծումների մի մասը։ Հատուկ ուշադրության տակ են այնպիսի փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը և Ղրղզստանը։ Զգալի ճնշման տակ է գտնվում նաև Վրաստանը, որը նույնպես, պարզվում է, կոլեկտիվ Արևմուտքի և նրա դաշնակիցների պատժամիջոցների այս կոշտ գծի շահառուներից է։ Բնականաբար, Երևանը ստիպված է «հակազդել» և գրեթե ամեն օր ապացուցել, որ չի խախտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Այնուամենայնիվ, Հայաստանի համար առկա է երկրորդական պատժամիջոցների վտանգ։ Ավելին, արևմտյան երկրներում կան շրջանակներ, որոնք մշտապես բարձրացնում են Հայաստանի նման երկրների համար երկրորդական պատժամիջոցների հարցը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է կանխել դա և ուշադիր հետևում է, որ երկիրը չդառնա պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցիկ երկիր։ Դա անելը շատ դժվար է, քանի որ այդ ապրանքների ցուցակները շատ ծավալուն են, և իրավիճակը անընդհատ փոխվում է։ Հնարավոր են նաև ակամա սխալներ մաքսային ծառայության և իրենց՝ ընկերությունների կողմից։

France Presse-ին տված իր վերջին հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և, բնականաբար, առաջին իսկ օրերից հասկացանք, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները կառաջացնեն որոշակի. խնդիրներ»: Նրա խոսքով, Երևանը նաև հասկացել է, որ Մոսկվան որոշակի ակնկալիքներ ունի հայ գործընկերներից, բայց   Արևմուտքը նույնպես աջակցություն է ակնկալելու Երևանից պատժամիջոցների ռեժիմի պահպանման հարցում: «Մեր ռուս գործընկերների հետ զրույցում մենք ասել ենք հետևյալը. մենք հասկանում ենք ձեր ակնկալիքները և պատրաստ ենք արդարացնել դրանք, բայց դա քանի դեռ չկա Հայաստանի պատժամիջոցների տակ ընկնելու վտանգը, քանի որ եթե Ռուսաստանի նման հսկայական պետությունը կարող է իրեն թույլ տալ հայտնվել պատժամիջոցների տակ, ապա Հայաստանը, հատկապես ռազմաքաղաքական նման իրավիճակում, չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն։ Մենք նույնն ենք ասել նաև Արևմուտքին»։

Թե որքանով է հաջողված Հայաստանի իշխանությունների գործունեությունը, կարելի է դատել Հիրոսիմայում կայացած G7-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով, որի ժամանակ արևմտյան աշխարհի «ֆլագմանները» յուրաքանչյուրն առանձին հայտարարեց նոր հակառուսական պատժամիջոցների մասին։ Այսպիսով, Բայդենի վարչակազմը սև ցուցակում ավելացրել է 71 ընկերություն, որոնցից 69-ը ռուսական են, մեկ ղրղզական և մեկ հայկական՝ «Մեդիսար» ՍՊԸ-ն։ «Մեդիսար»-ը մասնագիտացած է քիմիական հումքի և ռեակտիվների մատակարարման ոլորտում, հանդիսանում է լաբորատոր սարքավորումների արտասահմանյան արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Այսպիսով, թեև հնարավոր են արգելքների խախտման առանձին դեպքեր, ընդհանուր առմամբ, պաշտոնական Երևանը դեռևս չունի երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու մտադրություն, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ երկիրը չի հրաժարվի ապրանքներ մատակարարելու իր իրավունքից։ Նման ապրանքները, որոնք նախկինում Արևմուտքից Ռուսաստան էին գնում Բելառուսով, Բալթյան երկրներով, Ֆինլանդիայով և այլն, այժմ գնում են Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի տարածքով։ Խոշոր շարժիչներով մեքենաներն այսօր Հայաստանով անցնող բոլոր զուգահեռ ներմուծման մի փոքր մասն են կազմում։ Հատկանշական է այն, որ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հնարավոր է եղել ռեկորդային արդյունքների հասնել մարդատարների և բեռնատարների անցումներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված