Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կոտ դ'Իվուար՝ Անկախության օր, Ասորական համայնք՝ Ասորի նահատակների օր, Կիրիբտի՝ Երիտասարդության օր, Կոլումբիա՝ Բոյակի ճակատամարտի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակին հաջողվել է տիրանալ Արդահանի ճանապարհին և սկսել գրոհը թուրքական դիրքերի վրա:

1932-ԽՍՀՄ-ում գյուղերում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով  մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվել է մահապատիժ, գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ գյուղի քայքայումը։

1935- վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։

1936- ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Էրիկ Մամիջանյանը։

1945 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։

1974- վախճանվել է կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը։

1978- վախճանվել է արձակագիր և թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1982-ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «էսենբոգա» օդանավակայանը։ ԱՍԱԼԱ-ի երկու հայ մարտիկներ զինված ատրճանակներով և նռնակներով ներխուժել են օդանավակայան, կրակ բացել սպասասրահում, վերցրել 20 պատանդ։ Արդյունքում զոհվել է 9 և վնասվածքներ են ստացել 82 անձ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը ձերբակալվել և հետագայում դատվել։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պանամայի հետ։

2002-նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացած անդրանիկ նիստում ԿԸՀ-ի նախագահ է վերընտրվել Արտակ Սահրադյանը:

2007- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման:

2009- Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է եղել Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին:

2010- վախճանվել է գերմանացի լեզվաբան, հայագետ Վեռներ Վինտերը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

317 – ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիոս 2-րդը։

626 - ավարներն ու սլավոնները դադարեցրել են Կոստանդնուպոլսի պաշարումը։

1729 —վախճանվել է անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկոմենը, որը հանդիսանում է առաջին շոգեշարժիչների ստեղծողներից մեկը։

1782 —վախճանվել է գերմանացի քիմիկոս Անդերսեն Սիգիզմունդ Մարգգրաֆը, որը առաջինն է շաքար ստացել շաքարի ճակնդեղից։

1819 —Սիմոն Բոլիվարը ջախջախել է իսպանական զորքերը Բոյակի ճակատամարտում։

1840 —Անգլիայում արգելել են երեխաներին օգտագործել որպես ծխնելույզ մաքրողներ։

1858- Անգլիայի Վիկտորիա թագուհին որպես Կանադայի մայրաքաղաք է ընտրել Օտտավա քաղաքը։

1870 —ծնվել է գերմանացի արդյունաբերող և ֆինանսական մագնատ Գուստավ Կրուպպը՝ «Կրուպպ» կոնցեռնի ղեկավարը։

1876 —ծնվել է էկզոտիկ պարերի պարուհի, կուրտիզանուհի և լրտեսուհի Մատա Խարին։

1921– վախճանվել է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:

1921 —արհեստական անձրև ստանալու նպատակով Կանադայի չորային շրջանների ֆերմերներից հավաքելով 3 000-ական դոլար շարլատան Չարլզ Հետֆիլդը փախել է ԱՄՆ։

1938– վախճանվել է ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ Մոսկվայի տակ օդաչու Վիկտոր Տալլալիխինն իրականացրել է գիշերային խոյահարում և խփել գերմանական ռմբակոծիչը։

1944 –գործարկվել է ամերիկյան առաջին ծրագրային համակարգիչը՝ «Մարկ 1»-ը։

1947– ծնվել է ծագումով մոլդովացի/ռումինացի, ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն։

1947 —վախճանվել է ռուս զորավար, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Իվանովիչ Դենիկինը։

1960– Կոտ դ'Իվուարն անկախացել է Ֆրանսիայից։

1966– ծնվել է ամերիկացի ինտերնետ գործարար Ջիմմի Ուելսը, որը հանդիսանում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը և Վիկիա ընկերության հիմնադիրը:

1968- ուկրաինական գրողների ճնշումների դեմ բողոքի ելած ցուցարարները Լոնդոնում քարկոծել են ԽՍՀՄ դեսպանատունը։

1970 —կայացել է առաջին համակարգչային շախմատի մրցաշարը։

1987– Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի է ունեցել վթար: Իրար են զարնվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 106 մարդ, ևս 114-ը վիրավորվել են։

1987 —վախճանվել է ռուս խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Պապանովը։

1990– Էստոնիան ընդունել է իր պետական դրոշը:

1998– Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացվելեն ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, 4000-ը վիրավորվել են։

1999 —չեչեն գրոհայինները ներխուժել են Դաղստան, սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2000– կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերել է Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։

2008 —սկսվել է պատերազմ Հարավային Օսիայում։

2019-Հատուկ ջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տունը և ձերբակալել նրան։

2027 — (137108) 1999 AN10 աստերոիդը կանցնի Երկրագնդից 388 960 կմ հեռավորությամբ:

Կ. Խաչիկյան

Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքից
Ամենադիտված