Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի «հաղթարշավները» և Ռուսաստանի դերը Հայոց ցեղասպանության մեջ. պատմաբանը Փաշինյանի «հնարքների» մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ի վերջո, ի՞նչի արդյունք էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ներքին խնդիրների ծանրության տակ Ռուսաստանը, ըստ էության, ստիպված եղավ հեռանալ  կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանից։ Իսկ հայերը, որոնք հստակ  աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին դեմ առ դեմ Թուրքիայի հետ»։

Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ EADaily-ն մեկնաբանության համար դիմել է ռուս պատմաբան Օլեգ Այրապետովին:

— Օլեգ Ռուդոլֆովիչ, որպես պատմաբան, ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի կողմից Անդրկովկասյան տարածաշրջանը «լքելու» արդյունքն էր։

– Որպես պատմաբան հայտարարում եմ, որ այն մարդը, ով այժմ ղեկավարում է Հայաստանը պետք է անհապաղ դիմի նարկոլոգի։ Նրա ասածներն ու արածները պատմական կամ քաղաքական տրամաբանություն չեն ենթարկվում, դա հոգեբույժի կամ նարկոլոգի որոշելու հարց է։

Ընդհանրապես, պետք է ասել, որ վերջին տարիների այս հեղափոխությունները մեծապես նպաստել են նրան, որ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չարաշահում են հալյուցինոգեն և այլ հզոր թմրանյութեր, անգամ հայտնվում են ամբողջ երկրների գլխին։

Ռուս պատմաբան Կլյուչևսկին մի անգամ ասել է, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է անտեղյակության համար: Այս դեպքում այդ անգրագետն ու դեմագոգը պատմություն չգիտի, և հայ ժողովուրդը պատժվում է նրա խարդավանքների ու միջակությունների համար։

Բայց եկեք սերմն առանձնացնենք թեփից, ինչպես ասում են կոտլետներն առանձին՝  փաշինյաններն առանձին։

  1. Ակնհայտ է, որ Ռուսաստանն է եղել և մնում է Հայաստանի և Ղարաբաղի հայ բնակչության միակ հետևողական պաշտպանը։
  2. Ակնհայտ է, որ Փաշինյանին դուր չի գալիս հենց այդ փաստը։
  3. Դրանով է բացատրում այն, ինչ նա անվանում է քաղաքականություն, ներառյալ պատմության մասին իր հայտարարությունները:

Իսկ հիմա հակիրճ այն մասին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Սկսենք նրանից, որ «Հայկական հարցի» խնդիրն ի հայտ է եկել 1915 թվականից շատ առաջ։ Առաջին անգամ Հայկական հարցը հայ հասարակության ներկայացուցիչների խնդրանքով միջազգային հարաբերությունների մեջ է դրվել ռուսական իշխանությունների կողմից 1878 թվականի Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի ստորագրման ժամանակ։ 16-րդ գլուխը պարտավորեցնում էր Օսմանյան կայսրությանը բարեփոխումներ իրականացնել թուրքական Հայաստանում, երաշխավորել հայ բնակչության անվտանգությունը։ Ինչպես գիտենք, Ռուսաստանը, առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ճնշման տակ ստիպված եղավ դա հայտարարել նախնական և համաձայնվել Եվրոպական Կոնգրեսի պայմանագրի դրույթների վերանայմանը։ Այնուամենայնիվ, թուրքական Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտության մասին դիրքորոշումն արձանագրվել է նաև Բեռլինի կոնգրեսի որոշումներում՝ 61-րդ հոդվածում։

Ռուսաստանը հանդես է եկել ի պաշտպանություն Օսմանյան կայսրության հայ բնակչության 1894-1896 թվականների Աբդուլ-Համիդի ջարդերի ժամանակ, որոնց զոհ գնաց մոտ 300 հազար մարդ։ Ռուսական կայսրության տարածքում Օսմանյան Թուրքիայից մոտ 50 հազար փախստականներ փրկություն են գտել։

Հենց Ռուսաստանն էր 1912-1913 թթ. հայկական ինքնավարություն ստեղծելու նպատակով թուրքական Հայաստանում իրականացվելիք բարեփոխումների նախաձեռնողը, որը թուրքական կառավարությունը չիրականացրեց օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից։ Այն ժամանակ դրա հիմնական հակառակորդը Գերմանիան էր։

Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, ինչպես գիտենք, խորապես անգրագետ, դեմագոգիայի հակված անձնավորություն է, և նա կարող է և չգիտի դրա մասին։ Բայց Փաշինյանի անտեղյակությունը ոչինչ չի փոխում:

Հետո 1915 թվականին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և դա առաջին ջարդը չէր։ Այո, դա ամենամեծն էր, համակարգված: Բայց այն ժամանակ Ռուսաստանը ոչ միայն չէր պատրաստվում «լքել տարածաշրջանը», այլ հակառակը։ Ռուսական բանակն առաջ էր շարժվում Կովկասյան ռազմաճակատով։

Բոլորին է հայտնի «Վանի պաշտպանությունը», երբ 1915 թվականի ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Վան քաղաքի հայ համայնքը սկսեց ապստամբություն և զինված դիմադրություն ցույց տվեց ջարդին, որը պետք է իրականացներ Ջալիլ փաշայի զորքը։ Այդ դիմադրությունը հաջողությամբ պսակվեց միայն այն պատճառով, որ 1915 թվականի մայիսի 19-ին Կովկասյան բանակի հարձակման արդյունքում Վանն ազատագրվեց։ 1916 թվականին տեղի ունեցան  ռուսական բանակի մի շարք այլ գրոհներ, որոնք կովկասյան ռազմաճակատի գիծը մղեցին Օսմանյան կայսրության խորքերը։

Այդ ամենի մասին ամեն ինչ հասանելի է համացանցում և բոլորը կարող են կարդալ:

Այսպիսով, և՛ 1915-ին, և՛ 1916-ին Ռուսաստանն ամեն ինչ արել է հայերին փրկելու համար։ Իհարկե, 1917 թվականի հեղափոխությունը հանգեցրեց կովկասյան բանակի կազմալուծմանը և Ռուսաստանի դուրսբերմանն Անդրկովկասից, բայց հենց տեղի ազգայնականներն այն ժամանակ ողջունեցին այդ գործընթացը։ Օսմանյան կայսրության ներկայացուցիչների հետ բանակցություններում նրանք, ինչպես հիմա անում է Փաշինյանը, պատմական գործընթացի ու ժողովրդավարության մասին ճոռոմ խոսում էին մինչև 1918 թվականի առաջին աղետը, երբ թուրքերին հազիվ կանգնեցրին Էրիվանի մոտ։ Հիմա քչերն են հիշում, բայց 1918 թվականի սեպտեմբերին Սովետական Ռուսաստանը բողոքեց Օսմանյան իշխանությունների գործողությունների դեմ. և միայն նա: 1920 թվականի դեկտեմբերին պատմությունը կրկնվեց Ալեքսանդրապրոլի պայմանագրով։ Դաշնակցականները պատերազմը չպատրաստված սկսեցին ու պարտվեցին։ Օգնության խնդրանքով Ֆրանսիային, Անգլիային և ԱՄՆ-ին ուղղված դիմումները ոչնչի չհանգեցրին, և միայն Կարմիր բանակի միջամտությամբ տապալվեց Հայաստանի վերածումը թուրքական պրոտեկտորատի։ Փաշինյանն ակնհայտորեն ուղղված է ռևանշի ու վերադարձի Ալեքսանդրապոլի պայմաններին:

-Նիկոլ Փաշինյանն անգիտակցաբա՞ր է այս կերպ պարզունակեցնում պատմական լայնածավալ խնդիրները, թե՞ դա ինչ-որ տեխնոլոգիական հնարք է գաղափարական ճակատում։

-Ես չէի հակադրի Նիկոլ Վովաևիչի տգիտությանը քաղաքական ինտրիգայնության հետ։ Դրանք նրա մոտ ներդաշնակորեն գոյակցում են։

Ինչպես գիտենք, Փաշինյանը, ինչպես և բոլոր դեմագոգներն ու նարցիսիստները, անգրագետ մարդ է։ Դա բազմիցս է հաստատվել նրա հայտարարություններով։ Ավելին, նա խորապես է անգրագետ:  Բայց, մյուս կողմից, այդ անգրագիտությունը լիովին համահունչ է նրա քաղաքական ծրագրին։ Այսինքն նա չի տառապում մոլուցքներով ու ֆոբիաներով, այլ հաճույք է ստանում դրանցից։ Նրա արժանիքներն այն հատկանիշներն են, որոնք բոլորն այլոք սխալ կհամարեն: Այնպես որ, նրա դեպքում տգիտությունն ու քաղաքական ինտրիգայնությունն այս դեպքում պետք է ոչ թե հակադրել, այլ միավորել։

Հենց նա է գրել այն «հայտնի» հոդվածը, որտեղ խոսվում է նախնիների ժառանգությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նրա պահվածքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, և վերջին շրջանի բազմաթիվ հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Հայաստանի խորհրդանիշների, այդ թվում՝ երկրի զինանշանի մասին, ստեղծում են բավականին ամբողջական պատկեր։ Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի պատմական ժառանգությունից, սկսում է նոր դարաշրջան՝ նիկոլիզմ-փաշինյանիզմ:

Անկեղծ լինենք: Հայ ծայրահեղ ազգայնականները վաղուց են քարոզում, որ Ռուսաստանն է Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորը: Դա սկսվեց այն պնդումով, որ հավասարապես մեղավոր են եղել և Ռուսաստանը և Թուրքիան։ Եվ ավարտվեց սրանով... Մտածեք նման կարգի հայտարարությունների տրամաբանության մասին՝ ստացվում է, որ հավասարապես մեղավոր են, և՛ փրկողները, և՛ մորթողները։

Դե, այստեղ, իհարկե, չի կարելի տուրք չտալ նաև ռուս պաշտոնյաներին։ Նրանք իրենց սպիտակ շաքարի գրիչները չեն կեղտոտում կուլտուրա-մուլտուրայով և ուշադրություն չեն դարձնում նման «մանրուքներին»: Արդյունքում լինում է այն, ինչ լինում է։

-Դե, այս ամենը նույն տրամաբանության մեջ է ինչ Ստալինի ու Հիտլերի դեպքում, որն իրականացնում են Սորոսի առաքյալներն Արևելյան Եվրոպայում։

- Շատ ճիշտ է: Հաջորդ քայլն այն է, որ «Ռուսաստանն ավելի շատ է մեղավոր, քան Թուրքիան, քանի որ թուրքերը ուղղակի մորթում էին, իսկ Ռուսաստանը չկարողացավ կանգնեցնել նրանց»։

- Ինչո՞ւ է դա արվում:

- Դա արվում է հենց հիմա մի պատճառով. դա արվում է հասարակական կարծիքը շեղելու և Ղարաբաղի հայ բնակչության ակնհայտ աղետի պատասխանատվությունից ազատվելու համար։ Եվ դա հենց հիմա, երբ միայն ռուսական զորքերն են Ղարաբաղում հայերի գոյության երաշխավորը։ Եվ դրա համար էլ նրանք «Նիկոլաշե-նիդվորաշեի» թշնամին են։ Խոսել եմ, գրել եմ ու կրկնում եմ. այս նույն Նիկոլը հանրապետությունից չի թողնի ոչ մի ցից, ոչ էլ ցանկապատ:

-Ուզում եք ասել, որ նախնիների ժառանգության մերժումը Հայաստանի մերժո՞ւմն է։

- Եկեք հիշենք, որ Հայաստանի անկախության համար պայքարը սկսվել է ղարաբաղյան շարժումից։ Եվ դա պարզապես խորհրդանիշ չէ: Դրա վրա էլ այն ավարտվում է: Չի ավարտվում միայն դեմագոգիան: Պետք է շատ միամիտ լինել, որ մտածես ու պնդես, օրինակ, որ հայերը գնացել են Ղարաբաղը պաշտպանելու ոչ այն պատճառով, որ դա իրենց շահերից է բխում։ Այժմ Ադրբեջանը վերականգնել է 1991 թվականի իր վարչական սահմանները։ Լավ, իսկ ինչ վերաբերում է նախկինում թիկունքում ապրող հայերին, ինչպե՞ս է նրանց կյանքն ավելի ապահով դարձել։ Թե՞ ինչ-որ մեկը կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը վերացնելուց հետո Ադրբեջանը կանգ կառնի՞։ Որ նա ավելին չի՞ պահանջի։

-Հայաստանում, ըստ երևույթին, հույսը դնում են Շառլ Միշելի ու Բլինկենի երաշխիքների վրա՞։ Ժամանակակից Վուդրո Վիլսոնը չափազանց թույլ է նոր արբիտրաժային վճիռ կայացնելու համար:

- Այո, այո, այո: Լավ, ինչի՞ դա կհանգեցնի։ Դա կբերի նրան, որ Հայաստանը վերջապես կդառնա վիլայեթի՝ 1920 թվականի մոդելի  Ալեքսանդրապոլի պես պրոտեկտորատ։

Դրան է իրականում տանում Նիկոլ Վովաևիչն ու իր խումբը։ Հասկանալի է, որ նա չի կարող բացահայտ խոսել իր վերջնական նպատակի մասին։ Բայց նրան պետք է մեկը, ով պատասխանատու կդառնա իր հնարքների ու ինտրիգների համար։ Լավ, ու՞մ վրա կարելի է գցել այդ պատասխանատվությունը։ ԱՄՆ-ի՞, որն աջակցում է Ադրբեջանին, ԵՄ-ի՞, որն առանց ԱՄՆ-ի մատը չի շարժում, Թուրքիայի՞, որը հստակ աջակցում է թշնամուն։ Լավ, ու՞մ վրա կարելի է դնել սեփական «հաղթարշավների» պատասխանատվությունը։ Միայն Ռուսաստանի, որն աջակցում է հայկական պետականության մնացորդներին։ Որովհետև Նիկոլ Վովաևիչի համար գլխավոր թշնամին Ռուսաստանը չէ, այլ հենց հայկական պետականության մնացորդները, հենց «նախնիների արատավոր ժառանգությունը», որի մասին նա գրել է իր զրպարտագրերում։ Արդեն կույրի համար էլ է տեսանելի, ինչպես ասում էր Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը, որ Նիկոլ Վովաևիչը սկզբում էր միայն Սերժի վենդետան Լևոնի կողմից, հիմա նա արդեն մի նախագիծ է, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված