Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բառախաղային մոլորություններ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթից ավել է, ինչ ՀՀ-ից Արցախ ուղևորված հումանիտար բեռները գտնվում են Կոռնիձորի հատվածում՝ Հագարի գետի մոտ, սակայն փաստացի ոչ մի տեղաշարժ ու գործընթացի առաջընթաց չկա, ավելին, կարծես, թե, ոչ-ոք չի խոսում այդ մասին։ Մի տեսակ ապատիկ դատարկություն է, այնպիսի տպավորություն է, թե գործն արված է, տեսարանը ներկայացված, թեմայի հետ կաված համապատասխան չափի աղմուկը բարձրացված․ բոլորը գոհ են և բավարարված։

Փաստացի այս հարցը գտնվում է ինքնահոսի տիրույթում, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր կողմից պահանջված քայլն արել է, ԵՄ դիտորդներն ու ԵԱՀԿ դեսպանները գնացել են տեղում իրավիճակը «գնահատել» են, համապատասխան դեկլարատիվ կոչերը հնչել․ ինչ վերաբերվում է խաղապահներին, ապա նրանք իրենց հերթին իրենց մասով ինչ պահանջվում է արել են, այսինքն՝ վերադասին զեկուցել են և ներկայացրել համապատասխան իրավիճակը։

Հիմա նայեք, թե ինչ նոր սերիա է բեմադրվում, որի անոնսը կառավարության վերջի նիստին Փաշինյանը մի թեթև արեց։ Նախ մի կարևոր արձանագրում անենք, որը թերևս դուրս մնաց օրվա լրահոսի ընդհանուր քննարկումից։ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանները դեռևս հստակ որոշված չեն, ու սա ասվում է լղոզված ու հատուկ, քանի որ նման թեման օրակարգ բերելով նա փաստացի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին բլեֆը թողնում է հեղհեղուկ և ակնարկում, որ, այնպես չէ, որ ադրբեջանցիները ճանաչում են ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետրանոց տարածքը։

Ավելին, նա հայտարարեց նաև, որ Ալիևը պետք է հրապարակավ հայտարարի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա խոսում է այն մասին, որ փաստացի Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր կողմից հնարած 86, 600 կիլոմետրով (ներառյալ Արցախը), իսկ Ալիևը, չնայած Փաշինյանի պնդումներին, թե Պրահայում կողմերը ճանաչել են, հիմա այլ «բազարների» մեջ է, ու, ինչպես պարզ է դառնում նրա խոսքից, հիմա այլ օրակարգ ունի։ Ստացվում է, Նիկոլն անուղղակի խոսում է այն մասին, որ չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշի, ու «թռնի» նախնական պայմանավորվածություններից։ Սա շատ նուրբ ու դիլիկատ դրվագ է, որի մասին քիչ է բարձրաձայնվում, քանի որ ստացվում է, որ ներկայումս ՀՀ սուվերեն տարածքն ապօրինաբար բռնազավթած Ջերմուկի, Սև լճի, Սյունիքի հարավային հատվածի, Գորիս-Կապան ճանապարհատվածում, Սոթքում և Վարդենիսում գտնվող ադրբեջանցիները, մեծ հաշվով, հնարավոր է և հետ չքաշեն իրենց ուժերը։

Ինչ վերաբերվում է Կոռնիձորում կանգնած «ֆուռերի»՝ Արցախ մտնելու արգելքին, նա բաց տեքստով նշեց, որ «եթե Ադրբեջանն ասում է, թե Լաչինի միջանցքում և Հակարիի անցակետում որևէ արգելք չկա, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բեռները դեռևս տեղ չեն հասնում»։ Եթե սա նիկոլերենից թարգմանենք սովորական հայերենի, ապա ստացվում է, որ նա բեռնատարների արգելքի թեման միանգամից «գցեց» ռուսների գրպանը՝ ասելով, որ «պետք է հասկանանք և լսենք ՌԴ խաղաղապահների պարզաբանումն այս մասին, թե ինչու չեն ապահովում կառավարության կողմից ուղարկվող հումանիտար  բեռի մուտքը ԼՂ»։

Համաձայնեք, որ նման անհասկանալի ու խառնիճաղանջ բնույթի բառախաղերի դեպքում, երբ երկրի փաստացի ոչ բարով ղեկավարը խոսում է այս աստիճան ամորֆ տրամաբանությամբ, բարդ է նրանից ու նրա ղեկավարած քաղաքական համակարգից որևէ լուրջ ու շոշափելի ակնկալիքներ և ինչ-որ սպասումներ ունենալ։ Փաշինյանի գերնպատակը՝ հնգամյա կրտածքով պետականաքանդ գործունեության առաքելությունն ավարտին հասցնելն է, այստեղ այլ քննարկման ու կասկածի առարկա ուղղակի գոյություն չունի։

Արմեն Հովասափյան  

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված