Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 08 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լեռնագնացների համաշխարհային օր, Ակնաբույժների համաշխարհային օր, Բութան՝ Անկախության օր,  Շվեդիա՝ Դրոշի օր, Չինաստան՝ Հայրերի օր, Գերմանիա՝ Աուգսբուրգյան խաղաղության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև, որի արդյունքում ճակատամարտում դաշնակիցները պարտվել են կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։

1905 – ծնվել է արձակագիր և լրագրող Վախթանգ Անանյանը։

1926 —ծնվել է խորհրդահայ կինոռեժիսյոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը»)։

1930 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ Ջերրի Թարխանյանը։

1980 – ծնվել է ռաբիս երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան)։

1982- Փարիզի հատուկ ջոկատայինները Փարիզի «17-րդ շրջանում» վնասազերծել են ռումբ, որը տեղադրելու համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Արծիվներ» հայկական ահաբեկչական կազմակերպությունը։

1987 – վախճանվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1992– Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։

-Մարտակերտի երկնքում ЗУ-23-2 մարտկոցով խփվել է ադրբեջանական Ми-24 ռազմական ուղղաթիռ։

2004- Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2006- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին շնորհվել է «Բարեկամության» շքանշան։

2009– վախճանվել է հայազգի քուրդ երգիչ Արամ Տիգրանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1570— Սեն-Ժերմենյան պայմանագրով դադարել է երրորդ կրոնական պատերազմը Ֆրանսիայում։

1628— հոլլանդացիները Կուբայի ափերի մոտ զավթել են 80 տոննա արծաթով բեռնված իսպանական նավեր։

1648—Թուրքիայում ենիչերների կողմից գահընկեց է արվել և մահապատժի է ենթարկվել հոգեկան հիվանդ թուրքական սուլթան Իբրահիմ 1-ինը։

1786—Ժակ Բալման և Միշել Պիկկարդն աշխարհում առաջին անգամ նվաճել են Ալպերի ամենաբարձր լեռնագագաթ հանդիսացող Մոնբլանը։

1815— Նապոլեոնն արտաքսվել է Սուրբ Հեղինե կղզի։

1854— «Smith & Wesson» ընկերությունը սկսել է արտադրել փամփուշտներ։

1899 — Մինեսոտացի ամերիկացի գյուտարար Ալբերտ Մարշալլն արտոնագրել է իր ստեղծած սառնարանը:

1900 — Բրուկլինի (Մասաչուսետս նահանգ) Լոնդգվուդյան կրիկետային ակումբի հրապարակում սկսվել է լաուն-թենիսի միջազգային ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Գավաթը նվիրել  էր ամերիկացի Դուայտ Դեվիսը, որի անունից էլ այդ սկսել են կոչել այդ գավաթի առաջնությունը:

1900 —վախճանվել է չեխ ինժիներ և գործարար էմիլ Շկոդան, որը հանդիսանում է հանրահայտ  Škoda մեքենաշինական գործարանի հիմնադիրը:

1902 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս Պոլ Անդրիեն Մորիս Դիրակը:

1910-պարսկական կառավարական զորքերը գերի են վերցրել Պարսկաստանում ապստամբություն բարձրացրած Սատտար-խանին և Բեգիր-խանին:

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Պրագան, որը հանդիսանում էր Վարշավայի ամրացված արվարձանը:

1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ամյենի ճակատամարտը:

1929- «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը սկսել է իր շուրջերկյա թռիչքը:

1935-Գերման Գյորինգը Գերմանիայում նշանակվել է նոր արդյունաբերական ճյուղի՝ հեռուստատեսության, ղեկավար:

1937 –ծնվել է  ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը:

1944-Բեռլինում 8 գերմանացի սպաներ, այդ թվում ֆելդմարշալ ֆոն Վիցլեբենը, որոնք մեղադրվել էին Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձի մեջ կախվել են դաշնամուրի լարերով:

1945 – ԽՍՀՄ-ը պատերազմ է հայտարարել Ճապոնիային։

1947 —վախճանվել է սպիտակ շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող ռուս զորահրամանատար Անտոն Դենիկինը:

1960- Հարավային Քասայի նահանգը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից դուրս գալու մասին

1966- Չինաստանում հայտարարվել է կուլտուրական հեղափոխության սկիզբը:

1967 – ստեղծվեց Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱ-ն։

1969-առաջին և վերջին անգամ ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջնությունը հաղթել է Առաջին խմբի թիմը՝ Լվովի «Կարպատները»:

1974-ԱՄՆ-ում Ուոտերգեյթյան սկանդալի պատճառով հրաժարական է տվել ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը:

1983-Գվատեմալայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:

1990-Իրաքը հայտարարել է Քուվեյթի անեքսիայի մասին:

2008 - Մեկնարկեցին Պեկինի ամառային օլիմպիական խաղերը:

-Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա, սկսվել է ռուս-վրացական պատերազմը:

2019- Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն է կատարել և վերացրել է 370 հոդվածը զրկելով Պակիստանի հետ վիճելի Ջամմու և Քաշմիր շրջաններն ինքնավարությունից։

Կ. Խաչիկյան

ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերը
Ամենադիտված