Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է ներառվի ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության նախագծերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության նախագիծը մտնում է գործնական հարթություն։ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը  ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը պարզաբանել է, որ խոսքը գնում է արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ ստեղծելու մասին։ Այդ փոփոխությունները ԵԱՏՄ երկրների ղեկավարների  համաձայնությանն է արժանացել մայիսի 25-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նախատեսվում է, մասնավորապես, սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները Միության երկրների տնտեսությունների իրական հատվածում հեռանկարային նախագծերի իրականացման համար։ Նման նախագծերին պետք է մասնակցեն ԵԱՏՄ առնվազն երեք երկրների ընկերություններ։ Ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմը նախատեսված է հինգ տարով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

«Հաջորդ տարվանից մենք կկարողանանք սուբսիդավորել բանկերին տրված վարկերի տոկոսադրույքների մի մասը»,- ասել է Արտակ Քամալյանը։ Նրա խոսքով, հինգ տարվա ընթացքում ծրագրի բյուջեն կկազմի տարեկան մոտ 20 մլն դոլար, որով կֆինանսավորվեն մինչև 1 մլրդ դոլար արժողությամբ ծրագրեր, ֆինանսավորումը կտրամադրի ԵՏՀ-ն, այդ նպատակով կստեղծվի հատուկ հիմնադրամ, որը կհամալրվի մաքսային մուծումներով:

Մեկնաբանելով հայկական ընկերությունների համար նման հնարավորությունը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Թավադյանը EADaily-ի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է «չքնեն՝ ակնկալելով, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կառաջարկի», այլ ակտիվորեն ներգրավվեն ինտեգրացիոն նախագծերի իրականացմանը։

«Ես բազմիցս նշել եմ բարձր հավելյալ արժեքով պատրաստի արդյունաբերական արտադրանքի ստեղծման կարևորությունը, և նոր մեխանիզմները հնարավորություն կտան դրան հասնել»,- հայտարարել է   պրոֆեսորը: Նա մատնանշել է այն փաստը, որ Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում պատրաստի արտադրանք է արտադրում միայն մեկ ընկերություն՝ «Գրանդ Տոբակոն», մնացածը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը», կամ հումք են մատակարարում արտաքին շուկա, կամ հումք են ներկրում, կամ զբաղվում են ծառայությունների մատուցմամբ, և նման վիճակով երկրի տնտեսությունը հեռուն չի գնա։

Փորձագետը նշել է, որ պատրաստի արտադրանք արտադրելու ունակությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծումն կբերի աշխատատեղերի ավելացման։ «Իհարկե, հայկական արտադրանքի արտահանման մեծ մասի կողմնորոշումը դեպի ռուսական շուկա որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն նման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կօգնի փոխհատուցել Հայաստանի դեմ արևմտյան երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն երկրում գործազրկության մակարդակը կազմում է 14 %, սակայն փորձագիտական ​​հանրության տվյալներով այդ ցուցանիշը հասնում է 20 %-ի։ Պետք է նախաձեռնող լինել, որպեսզի դրամական հոսքերը գնան այս նպատակին հասնելու համար։ Ոչ պակաս կարևոր է գրագետ հարկային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության զարգացման խթանումը, որը կլուծի նաև ֆինանսական կայունության խնդիրը»,- ընդգծել է Թավադյանը:

Իհարկե, պրոֆեսորը կարծում է, որ ներկայումս, հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի արտահանման կտրուկ աճի ֆոնին, երկրորդական պատժամիջոցների ռիսկերը բավականին մեծ են, և այդ պատճառով անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, «արևմտյան գործընկերներին բացատրել ԵԱՏՄ նախագծերին Հայաստանի մասնակցության առավելությունները»։

Նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի էներգառեսուրսներ ստանալ համեմատաբար արտոնյալ գներով։ Բացի այդ, ԵԱՏՄ-ի պայմանագրի չորրորդ հոդվածում խոսվում է մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի մասին, և եթե այդ ոլորտներից գոնե մեկն արգելափակվի, ապա Հայաստանը կկանգնի շատ ավելի մեծ խնդիրների առաջ։

«Իհարկե, ԵԱՏՄ-ն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հարցերը լուծվում են, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Պետությունների ղեկավարները հավաքվում են և վարչական եղանակով ինչ-որ բան որոշում։ Ես այդ մեթոդի կողմնակիցը չեմ, որը հաճախ անարդյունավետ է ստացվում, բայց երբեմն այն թույլ է տալիս խուսափել ԵԱՏՄ գործընկերների հետ խնդիրներից»,- ասել է փորձագետը մատնանշելով այլ շուկաներում աշխատելու կարևորությունը։ Հարցն անորոշ ժամանակով չհետաձգելով անհրաժեշտ է զբաղվել մարքեթինգային աշխատանքով և դրանով իսկ խթանելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը, եզրափակել է պրոֆեսորը։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների տնտեսության իրական հատվածում նախագծերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել միության երկրների մաքսատուրքերի հաշվին։ Այս տարվա հուլիսին ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն զեկուցել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանին մաքսատուրքերի մուտքերը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել են 34,3 մլրդ դրամ (1 դոլարը հավասար է մոտ 400 դրամի)։ Այս տարվա հուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև 2023 թվականի վերջ կարող է աճել մինչև 60 տոկոս։ Նա մանրամասնել է, որ 2022 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար: Քերոբյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկերն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված