Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանության խարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան իրականության մեջ վերջին շրջանում ամենից շատ շահարկված ու շրջանառված եզրույթներից մեկը, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, «դավաճան» ձևակերպումն է․ այն իր բնորոշումներն ու մեկնաբանություններն է ստանում՝ նայած, թե ում կողմից և ինչ շեշտադրումներով է այն ասվում։ Բանը հասավ նրան, որ անգամ նույն Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ «այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ կասեն դավաճան»։ Ու հենց այդ տրամաբանությամբ էլ նա շարունակում է կյանքի կոչել և հաստատակամ իրականացնել իր պետականաքանդ գործունեությունը։

Ըստ էության՝ այսօր հայկական իրականության ամենաքննարկվող հարցը Փաշինյանի դավաճանության վարկածն է: Դավաճանության թեմայի հետ կապված հիմնական քննարկման հիմքում պետք է դրվի, ոչ թե Փաշինյանի կողմից գաղտնի ինչ-որ գործարքի գնալու, հավաքագրվելու հավանականությունը, այլ հնարավոր դավաճանության արդյունքային, գործառնական կանխավարկածը: Դրա համար պետք է կատարել մի պարզ վարժություն՝ հետևյալ հարցադրմամբ. ի՞նչ կաներ ՀՀ կամայական ղեկավարը, եթե այն հավաքագրվեր Ադրբեջանի, Թուրքիայի կամ վերջիններիս հետ անմիջական կապ ու շահեր ունեցող որևէ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Ասված հարցի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է դիտարկել, թե որոնք են եղել Ադրբեջանի ու Թուրքիայի կենսական շահերն ու նպատակները վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում:

Միանշանակ է, որ Ադրբեջանի համար Արցախի թեմայի հետ կապված առկա են մի քանի անկյունաքարային հարցեր․ փորձենք բացվածքով թվարկել դրանք․ Արցախի հարցի ադրբեջանական լուծում, Արցախի ադրբեջանական պատկանելության հաստատում, Արցախյան պատերազմի ընթացքում հայկական պաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքների տիրապետում, Արցախից հայկական հետքի ամբողջական վերացում, Հայաստանի և Արցախի ցամաքային կապի դադարեցում, Արցախի վերջնական հպատակեցումն Ադրբեջանին: Մի փոքր այլ է Թուրքիայի դրվագը․ այստեղ արդեն թուրքական նպատակները սկսվում են ադրբեջանական շահերի՝ վերը նշված համախմբով և ավարտվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարմամբ, տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուրքական (տվյալ դեպքում Արևմուտքի դեմքով) ազդեցությամբ՝ փոխարինմամբ:

Հիմա փորձենք զուգահեռ անցկացնել վերը թվարկած հարցերի խմբաքանակը ու նայել, թե ինչ քայլեր է անում Նիկոլը, և կտեսնենք դրանց հայելային համադրությունը։ Համադրությունից հետո պարզ ու հասկանալի է դառնում, թե որքանով են դրանք բավարարել այդ երկու երկրների ազգային-պետական շահերը: Գաղտնիք չէ, որ ի թիվս այլ գործոնների, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվել է նաև խայտառակ վատ կազմակերպման, պետությունը պատերազմական ռելսերի վրա չդնելու, բազմաթիվ այնպիսի պատճառներով, որոնք ուղղակիորեն գտնվում են Նիկոլի իրավասության տիրույթում:

Ամփոփենք փաստերով․ Փաշինյանը հետևողականորեն կատարել է քայլեր, որոնք գրեթե ամբողջությամբ համընկնում են այն երկրների շահերին, այլ կերպ ասած՝ Փաշինյանի գործունեությունն ամբողջությամբ համապատասխանում է դավաճանության արդյունքային, գործառնական սահմանմանը, եթե անգամ նա որևէ դավադրական գործարքի մաս չի կազմել, որևէ գաղտնի պարտավորություն չի ստանձնել: Այլ կերպ ասած՝ վախենա Նիկոլը, թե՞ հաճույք ստանա դավաճանական խարանը հավիտյանս դաջված է ոչ միայն իր, այլև իր սերունդների ճակատին։

Արմեն Հովասափյան

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված