Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հարցը ՄԱԿ-ի ԱԽ տանելով Հայաստանի պատվիրակությունը հենց Նյու Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա, եւ այն դրական ակնկալիքը, որ այսօր մեր մոտ ստեղծվել է դրական ինչ-որ բան ԱԽ-ից ստանալու, հանկարծ հերթական մղձավանջի չվերածվից,- նշեց Օսկանյանը։

 

Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ հարցը մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ տանելը Հայաստանի դիվանագիտությունը նախապատրաստական ճիշտ աշխատանք է տարել՝ տարբեր կողմերի հետ. «Նայց հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամների հետ, ինչպես նաեւ մյուս անդամ-երկրների հետ, հստակ ասվել է, որ այս հարցը մենք տանում ենք ԱԽ Լաչինի ճանապարհի բացման հարցը՝ ելնելով իրավիճակի սրությունից մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձեւ կամ հայտարարությունը, որը կստիպի Ադրբեջանին, որպեսզի նա բացի այդ ճանապարհը»:

Օսկանյանն ասաց, որ հույս ունի՝ այդ երկրների աջակցությունը կստանա Հայաստանը, որպեսզի հանկարծ այդ բանաձեւի շուրջ այլ զարգացումներ չլինեն.

«Որովհետեւ դրա վտանգն իսկապես կա: Երկրները կուզենան հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնել, որպեսզի կարողանան կոնսենսուսով հայտարարության կամ ինչ-որ բանաձեւ ընդունեն: Հայկական կողմը մի շատ կարեւոր հարցի պատասխանը պետք է ունենա, հաշվի առնելով որ Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի եւ համոզի եւ պարտադրի ԼՂ բնակչությանը, որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով: Այդ հարցի պատասխանը հայկական կողմը պետք է ունենա»:

Նախկին նախարարի կարծիքով՝ կա մեկ այլ վտանգավոր զարգացում, որ Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ.

 «ԱՄՆ-ն եւ մյուս միջնորդները դրա հետ խնդիր չեն ունենա, նրանք նույնպես կքաջալերեն, որ Հայաստանը գնա այդ առեւտուրին: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձեւի իր համաձայնությունը տա: Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ ձգտմանը, որովհետեւ նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ եւ կծածկի այլ հիմնավոր նորմեր, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հանկարծ ՀՀ իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առեւտրի մեջ: ՀՀ իշխանությունները Նյու Յորքում չպետք է գնան նման առեւտրի, դա վերջ կդնի ամեն ինչին, նման զարգացում հնարավոր է»:

Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել
Ամենադիտված