Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկադում շարունակում են կապուչինո վայելել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ներքաղաքական զարգացումների ողջ ներկապնակի հիմքում վերջին ամիսների ընթացքում առանցքայինն Արցախն է ու նրա շուրջ ընթացող ցավալի զարգացումները։ Փաստացի բլոկադայի մեջ գտնվող, իսկ վեջին օրերին արդեն բառացիորեն սովամահության ենթարկվող արցախցիների համար այսօր ամենադաժան ու գոյատևման իսկական պայքար է ընթանում, որի հանգուցալուծման իրական պատկերը հեռու է տեսանելիությունից։

Այս ողբերգականության ֆոնին, այսօր Արցախում իսկական ներքաղաքական գզվռտոցի ենք ականատես դառնում, իսկ ավելի պարզ՝ Արցախի «նիկոլիզացիա»։ Իրադարձությունները փորձում են այնպես դասավորել և մատուցել, որ ամեն մի կատարված գցեն ժողովրդի «գրպանը», ինչպես բնորոշ է Փաշինյանի ու նրա հանցավոր շայկայի գործեալոճին։

Փաստացի բոլորս ականատես եղանք, թե ինչպես շուրջ 9 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախին ոչ մի «մարդավարի» օգնության ձեռք ՀՀ-ի իշխանությունների կողմից չմեկնվեց։ Ամեն ինչ սահմանափակվեց կենացային մակարդակի կոչերով, հորդորներով ու լալահառաչ տեքստերով, ինչին ականատես էինք դառնում յուրաքանչյուր կառավարության նիստի սկզբնախաղի ժամանակ։ Նույն ռեժիմով Նիկոլը հայտարարում էր, թե «Արցախում այսօր տեղի ուենցողը ցեղասպանությունը է», «Հաաագայի դատարանի որոշումը պետք է կյանքի կոչվի և Լաչինի միջանցքը բացվի»։ Ահա այսպես՝ «պետք է»-ներով ու «պարտավոր» լինելով ասելով էլ անցավ 9 ամիս, իսկ Արցախում ապրելու համար սնունդ հայթայթելու հնարավորություններն օրերի հարց է. բառացիորեն մնացել է 4-5 օրվա ուտելիք և սրա մասին Արցախում ապրող մեր հայրենակիցները բերանացի փոխանցում են։

9 ամիս անգործությունից և միանգամից Կոռնիձոր «ֆուռեր» ուղարկելու հաղթարշավից անցել է մոտ 20 օր․ քար լռություն (թերևս արժե համապատասխան կառույցներին հարցում անել և հստակեցնել, թե «Սպայկա»-ի այդ մեքենաների օրական վարձակալությունն ինչ արժե, և ինչ բեռ է հերթական անգամ դնում ՀՀ բյուջեի, տվյալ դեպքում ուղիղի ՀՀ քաղաքացու վզին)։ Սա նշանակում է մի բան․ Նիկոլն իր ձևական PR-ի համար հերթական անգամ «փուռն» է տալիս պետությանը։

Վերջին շրջանում ակտիվ քննարկման մեջ է դրված Աղդամ-Ստեփանակերտ հատվածով սնունդ մատակարարելու թեման, որն Ալիևի առաջնային առաջարկներից մեկն էր։ Մի անգամ իմ հրապարակումներից մեկի մեջ անդրադարձել էի այս դրվագին՝ նշելով, որ Ադրբեջանական կողմը մտադիր է փաստացի սովի մատնել արցախահայությանը և Աղդամում շուկա առաջարկելով, ուտելիք առաջարկելով սկսել, այսպես կոչված, «ինտեգրման» գործընթացը։ Միանշանակ պարզ է, որ այս գործընթացն «Ադրբեջանական Արցախ» օպերացիայի առանցքային բաղադրիչն է, որով պետք է ծնկի բերեն արցախահայությանը՝ տանելով իրենց տիրույթ։

Քննարկվող մոդելի համաձայն՝ Աղդամից սկզբնական շրջանում վառելիք ու շինանյութ ա մտնելու Արցախի, իսկ սննդի հարցը կարգավորելու են ռուս խաղաղապահները, մինչև հուլիսի 14 գոյություն ունեցող սխեմայով (կարևոր է ընդգծել այն, որ, ինչպես և մի քանի անգամ նշել ենք, Հակարիի կամրջում տեղադրված անցակետի թեման ամբողջովին դուրս է եկել խոսակցությունից, դրա մասին ոչ-ոք ոչ միայն չի խոսում ու բարձրաձայնում, այլ ուղղակի ընդունում են որպես կայացած փաստ և թեման շրջանցվում է)։ Ավելին, այստեղ, թերևս առաջին պլան կգան փաշինյանական «ֆուռերը» և 20 օր կանգնելուց հետո «հաղթական շքերթով» կմտնեն Ստեփանակերտ, և բոլորը միանգամից ծափ կտան։

Ահա սա է սպասվում մեզ առաջիկա օրերի ընթացքում. Արցախի ամբողջական ու վերջնական հանձնում․ իսկ Կասկադում շարունակում են տաք կապուչինո վայելել։

Արմեն Հովասափյան  

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված