Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝  Զինվորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա»)։

1907-վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931 –ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 –ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1966– ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973-ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1987 —ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում, և երկրից վարակված արտասահմանցիների արտաքսում։

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումներն ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005- Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն»  կազմակերպությունների գույքն օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006– վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012-Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

2021-Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում է հայտարարել։ Դրանից հետո «ՔՊ»-ականները ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

357 —Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին, և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 –վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530– ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Գրոզնին։

1580 –իսպանացիները գրավելով Լիսաբոնը Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 —Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 —իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 —հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 —անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։

1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867-վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1900– վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906- Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։

1928– անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբն առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1833 —Պյոտր Պախտուսովի արշավախումբն առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։

1837 —ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 —Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1929 —Տոկիոյից թռած  «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։

1938- վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտելեն Իրան։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերն ազատագրել են Փարիզը։

1960- Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 —կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։

1980 - Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1990 - Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 - Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 —հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003– հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 —վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։

2021 —Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):

Կ. Խաչիկյան

«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա
Ամենադիտված