Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Թուրքիա՝ Զինված ուժերի օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1342 –վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։

1789 –ծնվել է իրանցի պետական և ռազմական գործիչ Աբբաս-Միրզան, որը եղել է Ատրպատականի նահանգապետ։

1892– վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915– Մեծ Եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 –ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքելյանը։

1926- բացվել է Արզնիի առողջարանը։

1926 –ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 –ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1944 –ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

1945– վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1949 –ծնվել է ամերիկահայ բլյուզ և ջազ նվագող և երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալեան)։

1961 – վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1977- վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։

1975 –ծնվել է պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

1994-գրանցվել է ազգային դոմենը՝ .am-ը։

2010- ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երկարատև շահագործումը Հայաստանում, որոնք արդեն իսկ կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

2012-սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր: 

2019-ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

2021-ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար 16-18 կմ-անոց հատվածը:

2022- Ադրբեջանական բանակը մտել է հայերի կողմից լքված Լաչին, Աղավնո և Սոս բնակավայրեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

55 մ․թ․ա․—տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 —ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։

1382- մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 —23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1641 —Արևմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։

1666– վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 —ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 —աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743– ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 —Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 —ամերիկացի Ջոն Ֆիտչն արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։

1801 —Ֆիլիպ Լեբոնն արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812– տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը։

1850– վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880– ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը հանդիսացող Գիյոմ Ապոլիները:

1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 —հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմաղք։

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1952 —առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1977 - Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։

1991 —ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է Կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ Կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը ցած նետվելով պատշգամբից ինքնասպանություն է գործել։

2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

2021 —Ղազախստանի Ժամբիլի շրջանի Բայզակ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի արդյունքում զոհվել է 13 մարդ:

Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված