Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախահայության «աղդամյան գողգոթան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին Արցախում ինտրիգների պակաս ընդհանրապես չկա, իսկ ներքաղաքական գզվռտոցի ու սովահարությանը զուգահեռ ընթանում է նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ուժային դիվերսիֆիկացիա։ Փորձենք գնալ ըստ ընթացակարգի և այսպես․ Արայիկ Հարությունյանի հրաժարականի, հրաժարականից հրաժարվելու լուրերից և, այսպես կոչված, «աշխարհազոր գործողությունից» հետո, որով սեղանին դրվեց սպառնալիքը՝ «եթե Հարությունյանի շուրջ համախմբում չլինի, կցրեն կառավարությունն ու խորհրդարանը», սեղանին դրվեց նաև լուրերը, թե Հարությունյանը որոշել է ընդունել Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկը:

Եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը․ ըստ Ստեփանակերտում տարածվող լուրերի, օգոստոսի 22-ի Անվտանգության խորհրդի նիստում Հարությունյանը տեղեկացրել է, թե Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացվել։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ Աղդամով Արցախ կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ՌԴ խաղաղապահների միջոցով, ինչպես եղել է մինչև հուլիսի 15-ը՝ Հակարիի կարմջի հայտնի պատմությունը։

Այս «սլիվից» հետո Հարությունյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ որևէ որոշում չի կայացվել: «Քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում վիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ», – ասել է նա: Սակայն այստեղ գոյություն ունի նաև երկրորդ ինտրիգը, որը թերևս ամենաառանցքայինն է․ բանն այն է, որ ներքին քննարկումներից բացի կա հավանականություն, որ Հարությունյանը հայտարարություն անելուց առաջ սպասում է մեկ այլ՝ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքին: Այստեղ հատկանշական է այն, որ Բաքուն իր հերթին սկսեց լուրեր տարածել, թե Ստեփանակերտը հակված է համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։

Ի դեպ՝ Արցախի ԱԳ նախարարությունն արձագանքեց Բաքվի տարած լուրին՝ շեշտելով, որ վանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավական մեծ ռիսկեր է պարունակում։ Բոլորիս աչքի առաջ է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքը, երբ նրան տարան Կարմիր Խաչի «վրայից»։  Այստեղ կարևոր է արձանագրել, որ Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին նախորդ պայմանավորվածությունն Եվլախում էր կայանալու` Խաչատրյանի առևանգումից հետո այդ հանդիպումը չեղարկվեց:

Հիմա սկսվում է ամենահետաքրքիրը․ օգոստոսի 24-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղությամբ: Այսինքն՝ Արցախից դուրս գալ թույլ կտան, բայց մտնել կշարունակեն արգելել: Ի դեպ՝ Փաշինյանը խորհրդավոր «հավաստի տեղեկություններ» ձևակերպման կարիքն ընդհանրապես չուներ, քանի որ Ալիևը քանիցս բացեիբաց նշել է, որ «Արցախի հայերը կամ պետք է անցնեն Բաքվի դրոշի տակ՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի, կամ հեռանան Արցախից»: Ալիևը ցինիկաբար հավելել է, թե «փակ է Արցախ մտնող ճանապարհը, Արցախից դուրս գալու ճանապարհը իրենք երբեք չեն փակել, հայերը կարող են դուրս գալ երբ ցանկանան»:

Թերևս շատ կարևոր է փաստել, որ Աղդամի մահվան ճանապարհը արցախահայության առաջ միջազգային ամենաբարձր մակարդակով դրվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ առաջարկով տեղի ունեցած քննարկման ժամանակ: ՌԴ ներկայացուցիչն ասել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Լաչին «միջանցքները» միաժամանակ բացելը վիճակից դուրս գալու փոխզիջումային և իրատեսական ելք է: Իր հերթին ԵՄ ներկայացույցիչն շեշտել էր, որ իրենք հաշվի են առնում Աղդամ քաղաքով հայերին հումանիտար օգնություն հասցնելու Բաքվի առաջարկը:

Ըստ էության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը Բաքվի գլխավոր կարճաժամկետ նպատակն է, այն նպատակը, որն Ալիևը բացատրել ու հիմնավորել է միջնորդների և միջազգային կառույցների առաջ: Բայց ոչ այն պատճառով, որ այդ ճանապարհն իսկապես փոխզիջումային ելք է, այլ որովհետև Նիկոլը և նրա թիմը տապալել են հարցի մարդկային և քաղաքական բովանդակությունը ՄԱԿ-ում, Բրյուսելում, Մոսկվայում ներկայացնելու և հատկապես պնդելու գործը:

Հավելենք նաև, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն Աղդամի ճանապարհի մասին Բրյուսելում չի խոսել, որովհետև իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի թղթի տակ է, ինքը միայն Լաչինի միջանցքի մասին է բանակցում: Բանն այն է, որ այսօր Լաչինում անցակետ է տեղակայված, ասել է թե, սա խոստովանություն է, որ անգամ որևէ ջանք չի գործադրվել միջնորդներին բացատրելու համար, որ Բաքվի առաջարկած Աղդամի ճանապարհը վտանգավոր է Արցախում հայերի գոյության համար: Ավելին, ընդգծել, որ Բաքուն երեք տարի առաջ մահացու, զանգվածային ոչնչացման զենքերով նաև հենց այդ նույն Աղդամի ուղղությամբ էր հարձակվել այն մարդկանց վրա, որոնց հիմա իբր հումանիտար օգնություն է առաջարկում:

Վերջում շատ կարևոր մի արձանագրում․ Արցախի պաշարումը, արցախահայության ցեղասպանությունը հնարավոր չէ կանգնեցնել Աղդամի ճանապարհով: Այդ ճանապարհը ցեղասպանության հաջորդ փուլն է բացելու, որն ունի իր անդառնալի և ողբերգական հետևանքները։

Արմեն Հովասափյան

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված