Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրանքների երկիր Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր մարզային տուրնեների շարքն ակտիվացրել է, ինչն ակնհայտորեն կապված է օրըստօրե նվազող վարկանիշով։ Բանն այն է, որ մարզերում ապրող մեր հայրենակիցների շրջանում տրամադրությունների էական փոփոխություն է նկատվում․ նախկինում լուռ ու անտարբեր մարզային բնակիչներն այսօր բավական կոշտ ու սուր քննադատում են փաշինյանական ամենաթողություններն ու հակաարցախյան քաղաքականությունը, այն համարելով անթույլատրելի ու անբարո։

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու․ նշենք, որ այս այցը հետաձգված էր, և պետք է տեղի ունենար դեռևս օգոստոսի սկզբին, սակայն այն հետաձգվել էր Ալավերդիում և մի շարք համայնքներում տեղացած ահավոր կարկուտի պատճառով, որն ամբողջությամբ ոչնչացրել էր բոլոր ցանքատարածություններն ու այգիները՝ մարդկանց կանգնեցնելով փաստի առաջ։ Ավելի կոնկրետ՝ Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր նյարդային, զայրացած վիճակում են, և այցի ընթացքում հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն, ուստի այդ փուլում այցն այդքան էլ նպատակահարմար չի լինի:

Երեկ նախատեսվող այցից առաջ ամենուր մաքրում էին․ լվանում էին փողոցները, ճանապարհների կողային պատնեշները, մաքրում ճամփեզրին եղած աղբն ու չոր տերևները․ ի դեպ՝ մարդիկ դա անում էին դժկամությամբ և ոչ թե իրականում մաքրում այլ՝ մաքրության իմիտացիա անում, քանի որ հավաքված աղբը թափվում էր 6-7 մետր հեռավորության վրա՝ աչքից հեռու։ Ասել է թե, մարդիկ անում են աշխատանք՝ ստեղծելով իմիտացիա, այսինքն թվում է թե ճանապարհը մաքուր է, գծանշումներն արված են, աղբը՝ հավաքված, բայց դա խաբկանք է, ընդամենը շոու է, քանի որ իրականում աղբը կա՝ մի քանի մետր այն կողմը, ներկը վատն է և արված է գեղեցիկ փաթեթավորված տեսք ստանալու համար, իսկ մնացածը բեմադրություն։

Ստացվում է՝ մարդիկ ապրում են իմիտացիաների և իլյուզիաների մեջ, չկա ճշմարտության հետ առերեսում, և այդպես կարծես մի տեսակ հարմար է՝ ապրել պատրանքներով։ Թվում է, թե սա դետալ է և ինչ կապ ունի այս ամենը մեր իրական խնդիրների ու մեր առջև ծառացած ազգային խնդրի հետ, սակայն այս կապն ուղղակի է՝ օրգանական։

Այս նույն կերպ մարդիկ երես են թեքում և ցույց տալիս, թե չեն տեսնում կամ ուղղակի չեն ցանկանում տեսնել, որ պետականության գոյությունը կախված է փոքրիկ մազից, որն ամենաթեթև քամու տարուբերման դեպքում պոկվելու է, բայց շարունակում են բորենու դեմքով և ջայլամի կեցվածքով ապրել։ Այստեղ կարևոր է, որ նույն լատենտությունը կա գեպոլիտիկ տիրույթում, որտեղ ամեն ինչ նույնպես հարմարեցվում է կոնֆորմիզմին և ներկայացվում սեփական կենսական շահերի տիրույթում։ Ասել կուզե՝ մարդիկ անտարբեր են ներքաղաքական, իսկ պետությունները՝ աշխարհաքաղաքական հատվածում։

Այսօր Արցախում տեղի են ունենում ներքին խմորումներ, որոնք, չնայած ընթացիկ դետալներին, տարաբնույթ դրսևորումներին, վերջին հաշվով ունեն մեկ նպատակ՝ նպաստել Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման սկզբունքով «Խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրմանը: Դրա համար այսօր գոյություն ունեցող լատենտ աշխարհաքաղաքական խաղացողները՝ որպես տեղական մոդերատոր ունենալով Նիկոլ Փաշինյանին, նաև Արցախում օգտագործում է սեփական շահերին ծառայողներին, որոնցից յուրաքանչյուրն ունի այդ դավադրությանը մասնակցելու սեփական դրդապատճառները. մեկը ցանկանում է պահպանել ունեցվածքը, երկրորդը՝ դառնալ «ադրբեջանական Ղարաբաղի քավորը», երրորդը՝ իրացնել սեփական հիվանդ հավակնությունները, և այդպես շարունակ: Թերևս ակնհայտ է, որ ՀՀ անտարբեր քաղաքացիները և ծախու աշխարհաքաղաքական բևեռները պայքարում են Արցախի ժողովրդի դեմ, որովհետև  հենց արցախցիներն են՝ իրենց հավաքական կամքով, վերջին ինն ամիսներին ցուցաբերած վճռականությամբ ու արժանապատվությամբ խառնել բոլորի հաշվարկները:

Արմեն Հովասափյան

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված