Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերժելով Ռուսաստանին Փաշինյանը բացում է դարպասները պատերազմի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ օգոստոսի 16-ին Հայաստանի լիբերալ իշխող վերնախավը փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնն ընդգծելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեման, սակայն ձախողվեց. նույնիսկ վերջնական հայտարարություն չեղավ, էլ չխոսենք բանաձևի մասին։ Դա կոշտ սթափություն է երկար տարիների այն պաշտոնական քարոզչությունից հետո, ըստ որի ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխավորներ են և անպայման կօգնեն ԼՂՀ բնակչությանը։ Եվ հիմա երևաց, որ արևմտյան տերությունները թքած ունեն նրա վրա, որ չճանաչված հանրապետության 120 հազար բնակչի մահ է սպառնում։ Հենց դա էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հակառուսական բանակցությունների հիմնական լեյտմոտիվը, երբ ԵՄ-ի և Ֆրանսիայի առաջնորդները երդվեցին Նիկոլ Փաշինյանին, որ թույլ չեն տա նոր Հայոց ցեղասպանություն։

Իրականում այն, ինչ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականության տրամաբանական արդյունքն է, երբ նա սկսեց Բաքվի հետ քննարկել խաղաղության պայմանագիրն Արևմուտքի պայմաններով, որն ի սկզբանե նախատեսում էր Արցախի և ԼՂՀ հայ բնակչության հանձնում Իլհամ Ալիևի ողորմությունը: Երևանը, պարզապես Բրյուսելին, Փարիզին և Վաշինգտոնին հաճոյանալու համար մերժեց Մոսկվայի առաջարկած համաձայնագրի տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկարաժամկետ հետաձգվում էր: Վերջին քայլը, որը հանգեցրեց ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ Բաքուն, իր հերթին, ի պատասխան նման ժեստ չարեց և ակնհայտորեն աչք է դրել հենց Հայաստանի տարածքի վրա։ Ավելին, Իլհամ Ալիևը հրաժարվեց որևէ երաշխիք տրամադրել Արցախի ժողովրդին և դա քննարկել որևէ մեկի, այդ թվում Արևմուտքի հետ։

Իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում: Հայության համար ամենաբարենպաստ ընթացքով բանակցությունները դադարեցվել են, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվել է։  Եվ ամենակարևորը, Բաքուն վստահ է, որ ԼՂՀ բնակչության հումանիտար խեղդամահության համար իրեն ոչինչ չի լինի, քանի որ Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը կենսականորեն շահագրգռված են Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացմամբ, որով Ղազախստանից նավթը և հազվագյուտ հողային մետաղները կհասնեն իրենց։ Հետևաբար, արևմտյան բոլոր ​​ուժերն Արցախն ու նրա բնակիչներին համարելով անխուսափելի զոհ և սակարկության առարկա աչք են փակում ադրբեջանցիների ռազմական հանցագործության վրա ։

Եվ այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ի շրջափակման սովորական շարունակությունը և բնակչության դանդաղ ոչնչացումն այլևս չի բավարարում Բաքվին, քանի որ դա դանդաղ գործընթաց է: Այս սցենարում ադրբեջանական իշխող վերնախավը կարող է որոշել վերջին վճռական հարձակման անցնել քանի Մոսկվան դեռ զբաղված է ուկրաինական ճակատում, որպեսզի միանգամից լուծի դրված բոլոր նպատակները, և ոչ միայն Ղարաբաղում։

Հայ փորձագետները նույնպես չեն բացառում այդ հնարավորությունը։ Օրինակ, ըստ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի Արցախի ժողովուրդն իր անզիջողականությամբ և հաստատակամությամբ խափանել է, ինչպես Երևանի լիբերալ վերնախավի, այնպես էլ Բաքվի ծրագրերը, որն է սովամահ անելով և առանց կռվի գրավել ամբողջ տարածքը։ Արդյունքում, նրա կարծիքով, զինված հակամարտության նոր փուլն ուղղակի անխուսափելի է։ Դրա համար հստակ նախապատրաստություն կարելի է անվանել Ադրբեջանի այն հայտարարությունները, որ ԼՂՀ իշխանություններն այժմ սկսել են ինտենսիվ զենք բաժանել տեղի բնակչությանը, ամրապնդում են ողջ առաջնագիծը, կառուցում են նոր հենակետեր, ինչը վկայում է հայերի ագրեսիվ մտադրությունների մասին։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից նման հարձակում կարող է ձեռնարկվել ոչ այնքան Ղարաբաղի վրա, որտեղ դեռևս տեղակայված են ռուս խաղաղապահներ, ինչը կնշանակի ռազմական գործողություններ սկսել ռուս զինվորականների հետ, այլ հենց Հայաստանի տարածքում, այսինքն նրա հարավային շրջաններում։ Իսկ ԼՂՀ-ի կողմից իբր «սադրանքները» կարող են պարզապես պատրվակ լինել։

Իրավիճակը կարող էր փոխել Հայաստանի սահմաններին ՀԱՊԿ դիտորդական առաքելության առկայությունը, որը Մոսկվան առաջարկել էր դեռ գարնանը, սակայն, ինչպես գիտենք, Երևանը կտրականապես մերժել է դա, ինչպես նաև հանրապետության տարածքում համատեղ զորավարժությունները։ Դրանով իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բացել երրորդ պատերազմի մեկնարկի դարպասները։ Ավելին, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նույն Սյունիքի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ որոշ «պատմաբաններ» ժխտում են անգամ հենց հայկական պետականությունը, որպես այդպիսին, քանի որ այն իբր 1918 թվականին նվիրաբերվել է մուսավաթականների կողմից: Այսինքն հիմա տեղեկատվական-քարոզչական մղում է ցույց տալու, որ ամբողջ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից Ադրբեջանի մաս։

Սա հստակ ցույց է տալիս Բաքվի իրական ծրագրերը, որոնք կանգ չեն առնի միայն Ղարաբաղում, այլ «կխժռեն» Հայաստանի տարածքի մեծ մասը, հատկապես նրա հարավային մասը։ Նման իրավիճակում միայն Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն է Ադրբեջանի ղեկավարությանը հետ պահում ամբողջ Անդրկովկասը վերաձևելու իր ծրագրերն իրականացնելուց։ Իսկապես, բացի Մոսկվայից և Թեհրանից, այժմ ոչ-ոք շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ: Իսկ Արևմուտքը ցանկանում է ադրբեջանական սվինների օգնությամբ և Թուրքիայի աջակցությամբ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից և նրա դեմ ստեղծել թշնամական շղթա։ Հետևաբար անհրաժեշտ է ուժերի կուտակում և ավելի վճռական քաղաքականություն ագրեսորին հետ մղելու համար։ Իսկ դա նշանակում է Հայաստանում զորքի թվաքանակի անխուսափելի աճ, և ոչ մի դեպքում չպետք է խաղաղապահ զորախումբը դուրս բերվի Արցախից։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված, «եռակողմ ձևաչափի» շրջանակներում Մոսկվան պետք է իր կամքը պարտադրի բոլոր մասնակիցներին, այլ ոչ թե «հավասար հեռավորություն պահպանի» կողմերից, քանի որ պարզ է, որ Բաքուն միանշանակ աջակցում է «նեզալեժնուն» և ցանկանում է լինել Անդրկովկասում արևմուտքի բաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված