Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղրղզստան՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Անասնաբույժների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը:

1940– տպագրվել է թուրքահայ Մարմարա օրաթերթի առաջին համարը։

1940 – ծնվել է բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

1941 – ծնվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագետ Բոյիկ Ասկյարեն:

1952– ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը:

1954– ծնվել է Հայաստանի Հանրապետությանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

1992-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ։

1993 - հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006- «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակների հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012- Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջանում։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2010-Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

 2013-«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անց կացրած  բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

2022-Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 –վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

1302-Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749-ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1853 – ծնվել է ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ Ալեկսեյ Բրուսիլովը:

1867 – վախճանվել է, ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը:

1900- «Կոկա-Կոլան» սկսել է վաճառվել Բրիտանիայում:

1907- Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտա դաշինքը որպես Եռյակ դաշինքին հակակշիռ:

1909 –ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլլանդիայում ստեղծվել է «ПСВ» ֆուտբոլային ակումբը:

1914 –Նիկոլայ 2-րդի հրամանով Սանկտ-Պետերբուրգն անվանափոխվել է Պետրոգրադի:

1935 – ածխահատ Ստախանինը ռեկորդ է խփել՝ մեկ հերթափոխի ընթացքում  (5 ժամ 45 րոպե) նա 102 տոննա ածուխ է կորզել, որով գերազանցել է պահանջվող նորմատիվը 14 անգամ:

1939- ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված խորհրդա-ճապոնական հակամարտությունը:

1941-վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:

1955-Չիկագոյում Ուիլյամ Կոբբն առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 –Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1973– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ջոն Ֆորդը, որը Օսկարի պատմության միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

1978 –ընդունվել է Շրի-Լանկայի սահմանադրությունը:

1986-խորտակվել է«Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, որի արդյունքում զոհվել է 423 մարդ:

1987– Մայքլ Ջեքսոնը թողարկել է իր Bad ալբոմը։

1990 –Արևելյան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր:

1991– Ղրղզստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

1992 –տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Գերմանիայից:

1996-կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և ինքնահռչակ Չեչենական Իչկերիա հանրապետության միջև:

1997-ավտովթարից ողբերգական կերպով զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

2021 —Աֆղանստանում 20 տարյա պատերազմից հետո «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է երկրում հաղթանակի օր Արևմտյան դաշինքի դեմ:

Կ. Խաչիկյան

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Ամենադիտված