Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է փորձում խանգարել Հատուկ ռազմական գործողության մասին առաջին ռուսական ֆիլմի տարածմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ թողարկվել է Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության  մասին պատմող առաջին գեղարվեստական ​​ֆիլմը՝ «Վկա»-ն, որի ռեժիսորն է Դավիթ Դադունաշվիլին, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Կարեն Բադալովը։ Զորամասերում արդեն կայացել են ցուցադրություններ, սակայն քաղաքացիական անձանց համար ֆիլմի պրեմիերան այնքան էլ աղմկոտ չի եղել։ Կինոթատրոնների մեծ մասի ժամանակացույցում նոր ժապավենը տեղափոխվել է վերջին սեանսներ։

Ըստ սցենարի գլխավոր հերոսը՝ բելգիացի վիրտուոզ ջութակահար Դանիել Կոենը, 2022 թվականի փետրվարի վերջին ժամանում է Կիև ելույթ ունենալու համար և Հատուկ ռազմական գործողության մեկնարկով դառնում ուկրաինացի ազգայնականների հանցագործությունների ականատեսը։ Նրա գլխավոր խնդիրը ոչ թե պարզապես գոյատևելն է, այլ ճշմարտությունը ողջ աշխարհին հասցնելը Բուչայի շուրջ հակառուսական ֆեյքերի և այլնի ֆոնին, որոնք գործի են դրվում պաշտոնական Կիևի կողմից։ Ըստ մտահղացման «Վկան» պետք է լուսավորի արևմտյան հանրությանը, պատմի նրանց իրականությունը պատերազմի մասին։

Մամուլում արդեն հոդվածներ են հայտնվել կինոնկարի «վարձույթում ձախողման» մասին։ Քաղաքագետ Արմեն Գասպարյանը դրա համար մեղադրում է «լիբերալ դիստրիբյուտորներին», որոնք ամեն ինչ անում են, որպեսզի նույնիսկ ռուս հանրությունը չիմանա իրականությունը.

«Կինոթատրոնները կարծես թե սաբոտաժ են անում ֆիլմը, քանի որ այն այնքան էլ հեշտ չէ գտնել ցուցադրությունների ժամանակացույցում, երբեմն միակ պատուհանը, որը հատկացվում է «Վկա»-ի համար, ժամը 22-23-ից հետո է, որն ինքնաբերաբար կտրում է հանդիսատեսին ֆիլմից և դա արվում է արհեստականորեն: Արդյունքում լավ ֆիլմն աննկատ է մնում: Ի՞նչ է դա: Կամ այսպես կոչված «շուկայի անտեսանելի ձեռքը», որը կարգավորում է վարձույթը և գովազդում է բացառապես զվարճալի ֆիլմեր, կամ կինոլիբերալների կանխամտածված գործողություն, որոնք միտումնավոր կարևոր ժապավենը մղում են գիշերային ցուցադրությունների սահմանափակելով դրա հասանելիությունը լայն հանրության համար»,- ասել է նա։

Այն, որ ռազմական հատուկ գործողության մասին ռուսական ֆիլմը ցավոտ է հակառուսական արևմտյան գծի համար վկայում է այն փաստը, որ ամերիկյան Google կորպորացիայի կողմից վերահսկվող Youtube տեսածառայությունը նույնիսկ հեռացրել է ֆիլմի թրեյլերն իր հարթակից դա համարելով որպես «օգտագործման պայմանների մասին ծառայության խախտում»:

Կեղտաջրի հեղեղ են անմիջապես թափել արևմտյան դրամաշնորհներով ապրող նախկին ռուսները, ինչպես օրինակ՝ օտարերկրյա գործակալ Դմիտրի Բիկովը և նույնպես օտարերկրյա գործակալ փախած օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին։

«Ռուսաստանի սպաներ» կազմակերպության անդամ Թիմուր Սիրտլանովը կարծում է, որ Արեւմուտքի և նրա խամաճիկների նյարդային արձագանքն անհիմն չէ։ «Անկասկած, նման ֆիլմեր պետք է նկարահանվեն։ Իսկապես, դրական կերպար է ստեղծվել, թե՛ մեր զինվորների, թե՛ լեգեոներների, օտարերկրացիների մասին, ովքեր արդյունավետ օգնություն են ցուցաբերում Ռուսաստանին նեոնացիստների դեմ պայքարում: Անկասկած, այս ֆիլմը փափուկ ուժի դիվանագիտություն է, որը Ռուսաստանի Դաշնությունը վարում է դրսում իր խաղաղության շահերն առաջ մղելու համար: Շատ եմ ուզում հավատալ, որ ֆիլմն իր հանդիսատեսին կգտնի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Առաջին հերթին եվրոպական երկրներում»,- ասել է Սիրտլանովը։

Նրա գործընկեր, գնդապետ Լևոն Արզանովն ավելացրել է.

«Այսօր մեր մշակութային գործիչները դեռևս առանձնապես չեն կարևորել Հատուկ ռազմական գործողությունը։ Այս հարցում մենք հետ ենք մնում... Նման ֆիլմերը գեղարվեստական ​​եղանակով բացատրում են մեր դիրքորոշումը համաշխարհային հանրությանը։ Այս ֆիլմի թողարկումը բավական ժամանակին է։ Այսօրվա երիտասարդությունը քիչ է գիրք կարդում, ավելի շատ կինո է գնում, իսկ ինչքան շատ հայրենասիրական ֆիլմեր լինեն, այնքան լավ։ Իհարկե, անհրաժեշտ է հանրահռչակել հատուկ ռազմական գործողության հերոսներին. այժմ բոլորը գիտեն տանկային անձնակազմի «Ալյոշա»-ին, որը նախագահից ստացել է հերոսի աստղը, ինչու՞ չնկարահանել նրանց մասին գեղարվեստական, հայրենասիրական ​​ֆիլմ... Այս ֆիլմերը պետք է ցուցադրվեն, և առաջին հերթին, մեզ բարեկամ բոլոր երկրներում, և դա պետք է կատարեն հատուկ պատրաստված մարդիկ: Արտաքին գործերի նախարարության միջոցով մենք ունենք ռուսական տների մի ամբողջ ցանց»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված