Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Արևմուտքը համատեղ ադրբեջանա–հայ–վրացական զինված ուժեր ստեղծելու կողմնակից է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի է հնչում ռուսական 102-րդ ռազմաբազան ՆԱՏՕ-ի երկրներից մեկի՝ կոնկրետ Ֆրանսիայի բազայով փոխարինելու անհրաժեշտության գաղափարը։ Փորձագիտական ​​հանրությունն այդ հարցում բաժանված է երկու ճամբարի: Ոմանք նշում են ռուսական բազայի հնարավոր դուրսբերման հետ կապված ռիսկերը, մյուսներն ընդգծում են Ֆրանսիայի միանշանակ դիրքորոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

EADaily-ի թղթակցի հետ զրույցում Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Հայկ Նախապետյանը կասկած է հայտնել առաջիկայում Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորության վերաբերյալ։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների նման քայլը գործնականում բացառված է, քանի որ դա կնշանակի ուղղակի մարտահրավեր Ռուսաստանին։

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանագրերով»,- ասել է փորձագետը հավելելով, որ այլ պետությունների բազաներ տեղակայելու համար Երևանն առաջին հերթին պետք է չեղարկի դրանք, քանի որ «առանց դրա Հայաստանը չի կարող որևէ քայլ ձեռնարկել, որը հակասում է պայմանագրի դրույթներին»:

Նա նշել է, որ եթե մի պետության տարածքում լինեն միանգամից երկու միմյանց հակադիր պետությունների ռազմակայաններ, ապա այդ պետությունը կարող է վերածվել դաժան բախումների ասպարեզի։ Որպես օրինակ փորձագետը բերել է Ուկրաինան, որի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազան՝ Սևծովյան նավատորմը, և եղել է Կիևի և ՆԱՏՕ-ի մտադրությունը համատեղ վարժանքներ անցկացնել այնտեղ, որը առաջացրել է տեղի բնակչության բողոքը։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, ապա դա կարող է իրավիճակի նոր պայթյունի պատճառ դառնալ, որը, սակայն, բխում է Արևմուտքի ռազմավարական շահերից։ «Մեր տարածաշրջանը, որտեղ կան հակասություններ կապված Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան-Իրան, Իսրայել-Իրան, տարածաշրջանում իր էներգետիկ շահերով Մեծ Բրիտանիան, առավել քան էական հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար, և այդ պատճառով պետք է պայթյունավտանգ իրավիճակ, որը կհարվածի Ռուսաստանի շահերին։ Վերջերս Ֆրանսիան ավելի ու ավելի է սկսել հանդես գալ որպես Արևմուտք: Հայաստանի պաշտպանության նախարարն ավելի ու ավելի հաճախ է հանդիպումներ ունենում ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Որքան գիտեմ, երկու պետությունների միջև կա համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Նաև չպետք է աչքաթող անել այն փաստը, որ Հայաստանի զինված ուժերում մի շարք տարրեր ՆԱՏՕ-ի չափանիշներով են»,- ասել է Նահապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ եթե զինված ուժերն անցնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին, ապա Դաշինքի բազայի հարցն այլևս ինքնանպատակ չի լինի։ «Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի չափանիշների հիման վրա զորքերի ղեկավարման և վերահսկման սկզբունքներն ու մեթոդները փոխարինելու գործընթաց է ընթանում։ Ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում երկրի տարածքում բազայի հայտնվելը միանգամայն հնարավոր է, թեև չեմ կարող հստակ ասել, թե դա երբ կարող է տեղի ունենալ, և արդյո՞ք դա ընդհանրապես տեղի կունենա»,- ասել է  փորձագետը հավելելով, որ Արևմուտքն իր մտադրություններով ձգտում է տարածաշրջանում ստեղծել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմական անձնակազմից բաղկացած կովկասյան միացյալ զինված ուժեր, ինչպես դա եղել էր 1918 թվականին: Այն ժամանակ ըստ արևմտյան գաղափարախոսների այդ բանակը պետք է դիմադրեր բոլշևիկյան Ռուսաստանին, շարունակել է փորձագետը, և Արևմուտքի մոտեցումները հիմա էլ չեն փոխվել, դրանք ուղղված են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան միասնական բանակ ստեղծելուն, որի նպատակը պետք է լինի հակազդել Ռուսաստանին  ու Իրանին։ «Դժվար է ասել, թե Հայաստանում որքանով դա կհաջողվի, բայց այն, որ գործընթացն ընթանում է, ավելի քան ակնհայտ է բոլորի համար»,- ասել է Նահապետյանը։

Պատասխանելով այն հարցին, թե որտեղ էին այդ երկրները 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան, օգտագործելով իր ազդեցության բոլոր մեխանիզմները, փորձեց և դադարեցրեց ռազմական գործողությունները, փորձագետը շեշտել է, որ արևմուտքի նպատակը ԼՂ հարցում տարածաշրջանի հայերի ամբողջական ինտեգրումն է ադրբեջանական հասարակության մեջ: «Ներկայումս այս գործընթացն ակտիվորեն առաջ է ընթանում, և դրան միացել են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ բանավոր առաջ է քաշել այդ թեզը»,- նշել է քաղաքագետը հավելելով, որ դրա համար են պետք Լաչինի միջանցքի շրջափակումը, Աղդամի միջոցով մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները։

«Այս ամենը պետք է դիտարկել մեկ համատեքստում, հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրը լուծելն է նրանց վրա ուժեղ ճնշում գործադրելով։ Նրանց փորձում են համոզել, որ  այլընտրանք չունեն, քան Ադրբեջանի քաղաքացի դառնալը կամ տարածաշրջանը լքելը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի բնակիչները չեն ցանկանում տրվել այդ ճնշումներին, կարելի է ակնկալել, որ ամեն անցնող ժամի հետ նրանց վիճակն ավելի ու ավելի կվատթարանա։ Հաճախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի ծանր իրավիճակի մասին, գույները թանձրացվում են, թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, ընդ որում դա տեղի է ունենում առաջին դեմքերից։ Դա արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հասցվի հուսահատ վիճակի։ Չեմ բացառում, որ Ղարաբաղի ճգնաժամն իր մեջ արհեստական ​​տարր ունի, երբ առաջ է քաշվում հացի, խմելու ջրի և այլնի դեֆիցիտի հարցը: Կարծում եմ, որ այդ ամենն արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դառնա ադրբեջանական հասարակության մի մասը։ Սակայն վերջնական որոշումն առայժմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է: Եթե ​​նրանք մինչև վերջ վճռորոշ լինեն, ապա այդ բոլոր նախագծերը կարող են պարզապես ձախողվել»,- ավարտել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված