Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեկվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:
1928 –ծնվել է  տեխնիկական կիբերնետիկայի գծով խորհրդահայ գիտնական Կարլեն Աբգարյանը:
1947 – ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:
1946– վախճանվել  է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանը։
1955 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:
1987-Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր թռչելով  8 մետր 86 սանտիմետր, ռեկորդն  անգերազանցելի է մնացել 30 տարի:
1991-Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:
1992- Ղարաբաղյան պատերազմում հայերը  ПЗРК-ով խփել են ադրբեջանական  МиГ-21 ինքնաթիռ, օդաչուն գերի է ընկել:
2006-ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում թենիսիստ Անդրե Աղասին պարտություն կրելով գերմանացի Բենիամին Բեքերից ավարտել է իր մարզական կարիերան: Նա մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույն տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:
2009-Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն  ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
2013-ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:
2018-Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 
2019-«Սանիթեքը» վերջնականապես բոյկոտել է Երևան քաղաքի աղբահանությունը, երբ քաղաքապետարնը որոշել է 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը: Երևանի աղբի պատասխանատուն այդ որոշմանը հակադրվել է հրաժարվելով աղբահանությունից։
2020-Կորնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությանը փոխարինվել է կարանտինով։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

476 —բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:
1715 — վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը:
1742 —Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:
1768– ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը:
1781– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում  իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը։
1802 —գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդն աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:
1810 —Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:
1824 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:
1837 —Նյու –Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:
1842- 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:
1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:
1882 —Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:
1885 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:
1888 – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր։
1907– վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը։
1909 —Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:
1938 —Երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ խորհրդային բանակի  «Կարմիր Աստղ» թերթում  առաջին անգամ օգտագործվել է «Եթե ես մեռնեմ՝ ինձ համարեք կոմունիստ» արտահայտությունը:
1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:
1969 – ծնվել է վրացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ Վրաստանի նախկին նախագահ  Գեորգի Մարգվելաշվիլին:
1975– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր շեքելը:
1989– վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը։
1991- Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտ-դեղին դրոշը:
1997-վախճանվել է  անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեսթի ստեղծողը:
1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են google-ը:
1999– Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի է ունեցած ահաբեկչական գործողություն՝ պայթյունի  հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը։

Կ. Խաչիկյան

Երևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը
Ամենադիտված