Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:
1904 – ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:
1915- Մուսա լեռան հերոսամարտում  հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել  է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։
1923 –ծնվել է  արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:
1931 – ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը («Թթենի», «Պատահար հուլիսին»):
1943 – ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:
1948– ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։
1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը: 
1963– ծնվել է թատրոնի և կինոյի  դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։
1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:
1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:
2001-ԼՂՀ-ում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:
2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ»-ի մեդալով: 
2008-Իտալիայում կայացած աշխարհի տարբեր ազգերի ու տարբեր ժանրերի մրցույթում աշխարհում իր գործիքը լավագույնս տարածելու համար հայազգի հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն արժանացել է առաջին «Ֆանցիսկո» կոչվող մրցանակին:
2011-Wikileaks կայքը հրատարակել է ամերիկյան դեսպանատան գաղտնի փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ  «2008-ին Տեր-Պետրոսյանը ստացել էր ոչ թե 21, այլ 30-35 տոկոս ձայներ» և «Հարկավոր է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի»: 
2019-Կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր  Աբու Հանիֆան:
1568 – ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:
1666 – մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել են ավելի քան 10 հազար շինություն և միաժամանակ հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին: 
1698– Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։
1774 —Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմելյան Պուգաչովի բանակին:
1800 —Բրիտանիան զավթել է Մալթան:
1857– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր հանդիսացող Օգյուստ Կոնտը։
1862 —անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլն օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:
1885 —ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպսարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ: 
1905– կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով  ավարտվել է ռուս-ճապոնական պատերազմը։
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է 7 օր տևած  պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը՝  երկու կողմերից ճակատամարտին մասնակցել են մոտ 2 միլիոն զինվոր։
1918 —Ռուսաստանի սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը:
1940  «Պիոներական պրավդա» թերթում տպագրել են Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա թիմը» վեպի առաջին հատվածը:
1941- նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան:
1946 – ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):
1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։
1977– ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։
1981 —գրանցվել է առաջին ասիացու մահը ՄԻԱՎ՝ ՁԻԱՀ-ից:
1997– վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։
2022 —Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն, զոհվել են ավելի քան 10 մարդ, այդ թվում դեսպանատան աշխատակիցներ:

Կ. Խաչիկյան

Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»
Ամենադիտված