Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներգաղթի ալիքները հանդարտվել են, բայց Հայաստանում գները շարունակում են աճել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  ռուսաստանցիների Հայաստան տեղափոխման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական հարաբերությունների ճգնաժամն է։ Նման տեսակետով են կիսվել EADaily-ի կողմից հանրապետությունում հաստատված ռուսների շրջանում անցկացված հարցման մասնակիցները։

Ինչպես նշել է Սվյատոսլավ Նիստրատովը Սանկտ Պետերբուրգից ռուսաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում լինել պատերազմող երկրում և հեռու է մնում այս ամենից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ռազմական գործողությունների մասին է, այլ նաև այն ամենի մասին, ինչն ուղեկցում է դրան՝ քարոզչություն, դպրոցներում նոր դասագրքեր և այլն։ Նիստրատովը նշել է, որ ինքն անձամբ Հայաստանում նորմալ է ապրում չնայած ակնհայտ բարձր գներին։

Իր հերթին Անդրեյ Սոկոլովը Մոսկվայից նշել է, որ նյութական առումով ամեն ինչ շատ լավ է ընթանում։ «Մարդը վարժվում է ամեն ինչի, և մենք բացառություն չենք։ Արդեն սովորել ենք բարձր գներին, ինչը շատ տհաճ է, բայց մենք հասկանում ենք, թե ինչու է դա տեղի ունենում։ Մենք արդեն սովորել ենք ապրել դրանով։ Միակ ուրախալին այն է, որ նյութական խնդիրներ չունենք, թեև հաճախ ուզում ենք տուն գնալ»,-  նկատել է նա:

Իսկ Սանկտ Պետերբուրգից Անգելինա Սիմոնովան նշել է, որ Երևանում գներն անիրատեսական բարձր են: Ավելին, ապրանքների ինքնարժեքը տարբերվում է ռուսականից նրանով, որ դրանց գները Հայաստանի մայրաքաղաքում ավելի թանկ են, թեև աշխատավարձերն ակնհայտորեն տարբերվում են։

Հետաքրքիր է այն, որ ներգաղթի ալիքները հանդարտվել են, բայց Հայաստանում գները շարունակում են աճել։ «Մի օր ռեստորանը ներկայացրել էր 4 հազար դրամանոց ուտեստ, իսկ հաջորդ օրն այն թանկացրել էր հասցնելով է 5,8 հազար դրամի»,-  դժգոհել է հարցման մասնակիցը։

Նշենք, որ ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2022 թվականի փետրվարից Հայաստան է տեղափոխվել շուրջ 118 հազար մարդ։ Նրանցից մոտ 68 հազարը էթնիկ հայեր են, իսկ մոտ 50 հազարն այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Միգրանտների ներհոսքը հանգեցրել է պահանջարկի ավելացման ի հաշիվ առաջարկի, ինչն էլ իր հերթին արտացոլվել է գնաճի վրա, որը նախորդ տարեվերջին երկրում կազմել է 8,3 %։ Միգրացիոն հոսքի նվազումը բերել է գնաճային ճնշման որոշակի նվազման։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0,5 %, իսկ ամսվա ընթացֆում 1,4 % գնանկում։

Հետազոտության հեղինակների կարծիքով, որն անցկացրել են նախկին ԽՍՀՄ ինը երկրներում Platforma Social Design Center-ը և OnIn հետազոտական ​​ընկերությունը, Հայաստանում հարցվածների 73 %-ը կարծում է, որ երկիր եկած ռուսները կարող են օգտակար լինել, իսկ 63 %-ը վստահ է, որ ռուսները հիմնովին կհաստատվեն իրենց երկրում։ Սոցիոլոգները պարզել են, որ Ռուսաստանից եկածների և տեղի բնակչության միջև զգալի հոգևոր տարբերություններ չկան։

Այս տարվա հունիսին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, հղում անելով հարցումների տվյալներին, նշել էր ռուսաստանցիների Հայաստանում ավելի քան վեց ամիս մնալու ցանկությունը։ «Իհարկե, ես խոսում եմ իմ տեսած հարցումների մասին, քանի որ մարդկանց իրական պահվածքը կանխատեսելը շատ դժվար է: Այսպես թե այնպես, հարցումները ցույց են տալիս, որ ժամանող քաղաքացիների զգալի մասը չի ակնկալում ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ, ուստի մտածում է ավելի երկար մնալ»,- ընդգծել է Գալստյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ։ Գալստյանը նաև տեղեկացրել է, որ տեղափոխվողները հիմնականում բացում են ցպահանջ ավանդներ, այլ ոչ թե ժամկետային, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանում մնալու նրանց ծրագրերը չեն կարող կայուն լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված