Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փուռը» կտա՞ն Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանախատեսելի էր, Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ֆոնին Հարավկովկասյան տարածաշրջանում կրքերը հերթական անգամ ահագնացան, ու որոշակի էսկալացիոն գործընթացների միտումներ են նկատվում։

Մասնավորապես, չի բացառվում այն սցենարը, որ ռուս-թուրքական տանդեմը, որտեղ միանշանակորեն քննարկվել է ՀՀ և Արցախի հետ կապված մի շարք նրբերանգներ պարունակող հանգամանքներ, այնպիսի «ռասկլադ» ունենա, որ փորձի խաղից հանել Ալիևին։

Ըստ էության, մենք այսօր տեսնում ենք, որ, այսպես կոչված, հայ-ռուսական հարաբերությունները դիվանագիտական և ձևական արարողակարգային մակարդակից դուրս են եկել, և երկու կողմերն էլ ասում են իրենց սրտի իրական ցանկությունները, բարձրաձայնում բուն ասելիքի մասին։

Հիմա ավելի մանրամասն․ միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ հնարավոր բոլոր առիթներով հայտարարում է, թե «հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել նման մակարդակի», պարզ է, որ փաստացի, կոնկրետ Արցախի հարցում առաջ է տանում Արևմտյան բլոկի առաջ քաշած թեզերն ու առաջնորդվում բացառապես նրանց օրակարգով։ Չնայած մի քանի անգամ ռուսական տիրույթում եղել են թեմայի վերաբերյալ քննարկումներ, առաջ քաշվել տարբերակներ, սակայն, Փաշինյանը լղոզված ու կրավորական մոտեցում է ցուցաբերել այդ մասով։ Հիմա, երբ արդեն էլ ավելի է հստակեցվում բաժանարարները, երբ Ալիևը 9 ամիս բլոկադայի մեջ է պահում Արցախը՝ իրականացնելով ցեղասպանություն, Նիկոլն աստիճանաբար ավելի է ուժեղացնում հակառուսական քարոզն ու Արցախում տեղի ուենցած յուրաքանչյուր ձախողման համար մեղադրում ռուսներին։

Ի դեպ, այս գործընթացը տևական ժամանակ է ընթանում է, իսկ վերջին օրերին մենք ականատես եղանք ռուսական «ապտակների» շարքի, երբ, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական շրջանակներից հնչում են Նիկոլին ուղղված հստակ գնահատականներ, որոնք ցույց են տալիս տեղի ուենցող գործընթացի իրական մեղավորին՝ այսինքն հենց Փաշինյանին։ 

Ավելին, սա տեսնում է և Ալիևը, և առավել ևս՝ Էրդողանը, ով, լինելով փորձված ու բավականին հեռատես քաղաքական գործիչ, միանշանակ հասկանում է, որ ՌԴ-ն, չնայած ուկրաինական ճակատում առկա բավական բարդ ու ճահճային իրավիճակին, ամեն ինչ անելու է Արցախի հատվածում սեփական դիրքերի պահպանման հարցում։ Այս ամենը նշանակում է, որ ռուսները հեշտությամբ չեն լքելու Արցախը և սկուտեղի վրա այն հանձնեն ադրբեջանական կողմին, ինչքան էլ դա ուզի Փաշինյանը՝ անընդհատ խոսելով «Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու, այնտեղ միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության» մասին։

Այս ամենը հաշվի առնելով՝ Էրդողանն ամեն ինչ անելու է փաստացի մնալ թեմայի մեջ և այդ հարցում ճիշտ դիրքավորվել, այնպես որ չի կարելի բացառել այն սցենարը, որ ինչքան էլ Էրդողանը փորձի սատարել Ալիևին, գրկել նրան ու ասել, որ իր «փոքր եղբայրն է», սեփական քաղաքական շահերն ու պետական ամբիցիաները վկայում են լրիվ այլ պատկերի մասին, որը գոյություն ունենալու բոլոր հիմքերն ունի։

Ակնհայտ է նաև այն, որ սա թերևս գիտակցում է հենց Ալիևը, որ շատ հնարավոր է մնա խաղից դուրս և փորձում է որոշակի ռազմական էսկալացիաների գեներացնի արդեն ՀՀ սահմանին: Ըստ այդմ, այս օրերին տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Զարմանալին այն է, որ ՀՀ հակահայ իշխանությունները հերթական անգամ ոչ միայն կերել են ադրբեջանական «կուտը», այլ բավական արհեստավարժ այն տիրաժավորում են հայաստանյան հանրային տիրույթում։

Արմեն Հովասափյան

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված