Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պիցցա

ՖՈՏՈ

Պիցցան իրոք հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։ Իտալական pizza բառը ծագում է, կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere հարթեցնել բայից։  Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան, կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով: Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլոմբոսյան Ամերիկայում հնդկացիներն օգտագործում էին կլոր տափակ լոշ, որին կոնկիստադորներն անվանել են տորտիլյա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակներն օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել, և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսներն ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցնել են խխունջներից պատրաստված ապուրով և այն այդպես կերել։ Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց ի վերջո իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինն իտալացիներն են հացն օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդն ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայումս պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղը չէ իտալական խոհանոցում։
 Нет описания.
Կ․ Խաչիկյան

 

Վլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ
Ամենադիտված