Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերունդների դեգրադացիայի ստարտը տրված է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ հրապարակումներում քանիցս անդրադարձել եմ ՀՀ օրվա իշխանությունների հակահայ գործունեության և հասարակության ուղեղային տոտալ ամրացման գործընթացի մասին։ Ի սկզբանե արձանագրենք, որ պոպուլիզմն իր քաղաքական տեսլականը հռչակած և մշտապես դեմագոգիկ թեզեր տիրաժավորող փաշինյանական կառավարության համար կոնֆորտ է մանևրել տգետ և անկիրթ հանրության հետ։ Բնական է, որ Փաշինյանը փորձում է իր իշխանությունը հնարավոր ձգելու և որոշ ժամանակ երկարացնելու նպատակով անում է հնարավոր ամեն ինչ, կիրառում հասարակության դեգրադացման ու հակազգային ցանկացած մեթոդոլոգիա։ Ասվածն իրականություն դարձնելու համար ամենախոցելի ռիսկային սեկտորն, իհարկե, կրթությունն է, որտեղ էլ ամբողջ թափով տեղի են ունենում «ռեֆորմներ»։

Նիկոլ Փաշինյանը, դեռևս իշխանությունը բռնազավթելիս, մշտապես շեշտում էր «երեխաների լիարժեք կրթություն ունենալու» փաստը, ընդգծում, որ ՀՀ քաղաքացին պետք է կրթություն ունենա և ստանա խորքային գիտելիքներ։ Թվում է, թե ասվածը միանշանակ առանցքային դրույթներ են, որոնք պետք է հանդիսանան ցանկացած պետության անկյունքարը, քանզի հենց ճիշտ կրթված ու ռացիոնալ գիտելիք ունեցող քաղաքացիներն են, որոնք պետք է հանդիսանան պետության գոյության ապագան։ Սակայն, արդյո՞ք Փաշինյանին պետք են կիրթ ու դատող քաղաքացիներ, կշռադատված ու վերլուծական միտք ունեցող երիտասարդներ, իհակե՝ ոչ։ Նրան օդ ու ջրի նման պետք է իր ասածներին ծափ տվող, իր հակապետական թեզերը հալած յուղի տեղ ընդունող ամբոխ, որին մանիպուլացնելով կարելի է կառավարել ու իշխել տասնամյակներ։

Ահա իր՝ այսպես կոչված «կրթական բարեփոխումների» ֆոնին էր, որ արագացված ռեժիմով կյանքի կոչվեց «Կրթության պետական ծրագիրը» և համապատասխան փոփոխությունների ենթարկվեցին կրթական ողջ ծրագիրն ու դասագրքերը։ Ամբողջովին փոխվել ու «լիբերալիզացվեցին» «Հայոց պատմության», «Հայ գրականության» դասագրքերը՝ այնտեղից հանվելով ազգային-ազատագրական, Արցախյան շարժման, Արցախի բանակցային գործընթացի, Հայաստանի Առաջին Հանրապետության հետ կապված բաժինները՝ դրանք ներկայացնելով յուրովի կամ, որ նույնն է՝ նիկոլիզմի չափանիշներով։ Դրա փոխարեն լայն բացվածքով և յուրահատուկ շեշտադրությամբ ու հանգամանալից մանրամասներով աշակերտին է ներկայացվում «Մարտի 1»-ի դեպքերը, «Հոկտեմբերի 27»-ի դրվագները՝ միանշանակ քաղաքական ենթատեքստեր պարունակող մեկնաբանություններով։  

Խոսելով «կրթական բարեփոխումների» և նոր դասագրքերի մասին՝ չենք կարող շրջանցել վերջերս տպված ու դեռևս դպրոցներ չհասած դասագրքերի դեպքին։ Ըստ այդմ, ԿԳՄՍ ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը պետք է լինեն լրիվ նոր չափորոշիչներով, սակայն կրթական տարվա մեկնարկից անցել է մեկ ամբողջական շաբաթ, ու գրքերը դպրոցներում չկան։ Մինչ այդ, Անդրեասյան Ժաննան մի առիթով հայտարարել էր, թե ամեն ինչ անում են, որպեսզի դասագրքերը ժամանակին, հնարավորինս շուտ հասնի երեխաներին՝ ընդգծելով, որ դպրոցների հետ պայմանավորվածություն կա կրթական կուրսը էլեկտրոնային տարբերակով առաջ տանելու համար։ Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, և կարելի է հասկանալ նաև այդ հանգամանքը, սակայն նիկոլական իշխանությունը չէր լինի նիկոլական, եթե այստեղ ևս չունենար իր հակազգայնությունը։

Բանից պարզվում է, որ օրինակ՝ երկրոդ դասարանի մաթեմատիկայի գրքերը դպրոցներում չկան, սակայն գրախանութներում այն վաճառվում է, այսինքն 2-րդ դասարանցիները, որոնք դեռևս նոր են ադապտացվում կրթական համակարգին, և օր առաջ գիրք ունենալը պարտադիր է, դպրոցներից գիրք չեն ստանում, և ծնողները ստիպված են դասագրքերը գնել։

Ինչ վերաբերվում է ուսուցիչների վերապատրաստմանը և ատեստավորմանը, ապա դա մի ամբողջ էպոպեա է, ինչի մասին կանդրադառնանք առաջիկայում։

Արմեն Հովասափյան 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված