Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշակերտական խորհրդի նիստում քննարկվել են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված փոփոխությունները

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են  նոր ուսումնական տարում կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Խորհրդում ներգրավված է ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 22 աշակերտ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունի խորհրդից՝ արդյունավետ կարգավորումներ գտնելու առումով։

«Ձեզնից յուրաքանչյուրն ավելի մոտ է դպրոցին ու առաջինն է տեսնում խնդիրները: Կրթության ոլորտն այժմ բարեփոխումների փուլում է գտնվում, և ձեզնից ամեն մեկի կարծիքը մեզ համար կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն առավել արդյունավետ և հասանելի: Այս գործընթացում մենք ակնկալում ենք, որ դուք անաչառորեն կբարձրաձայնեք դպրոցի ներսում առկա խնդիրները, կներկայացնեք ձեր տեսակետները, կառաջարկեք լուծման տարբերակներ»,- դիմելով մասնակիցներին՝ ասել է նա։

Նախարարի տեղակալը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ այս տարի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների զարգացման վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Նա նաև ավելացրել է, որ չափորոշչով նախատեսվում է բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, իսկ ուսումնական գործընթացը դարձնել առավել արդյունավետ՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից և կրտսեր դպրոցում միավորային գնահատումը փոխարինելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով ուսումնական պլանները:

«Չափորոշչով սահմանվում է ԲՏՃՄ առարկաների ուսուցման որակի էական աճ: Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները։ Այս մոտեցումների հիման վրա սահմանվել են առարկայական նոր ծրագրերն ու չափորոշիչները, որոնք անցած տարի արդեն փորձարկվել են Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: Անցկացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, մշակվել ուսումնական նյութեր, տպագրվել դասագրքեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մինչև 2026 թ. կիրագործվի 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը:

Աշակերտական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կարևոր հարցեր քննարկելու, ինչպես նաև  իրենց տեսակետները և կարծիքներները հաշվի առնելու համար:

Նրանք մի շարք հարցեր են ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են 12-ամյա կրթության առավելություններին ու թերություններին, մասնագիտական կողմնորոշմանը, օլիմպիադաների կազմակերպմանը, հավասար պայմանների սահմանմանը, կրեդիտային համակարգի ներդրմանը, բուհական ընդունելության կարգին, «Ֆիզիկական կուլտուրա» և ՆԶՊ առարկաների դասավանդման արդյունավետությանը, դպրոցների մարզադահլիճների վերանորոգմանն ու վերակառուցմանը և այլն: Նախարարի տեղակալն անդրադարձել է բարձրացված բոլոր հարցերին և խնդիրներին՝ շեշտելով, որ դրանց մի մասի պատասխաններն ու լուծումները տրվում են դպրոցներում նոր չափորոշչի ներդրմամբ:

Հանրակրթության ոլորտի նորություններից փոխնախարարն առանձնացրել է նաև մարզառազմական ճամբարի ծրագիրը, որի ընթացքում 11-րդ դասարանցիները գործնական գիտելիքներ և հմտություններ են ստանում «Նախնական զինվորական պատրաստականություն› առարկայից։ Հանրակրթության նոր չափորոշչով՝ մարզառազմական ճամբարը պարտադիր է լինելու՝ իբրև այս առարկայի գործնական բաղադրիչ:

Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար, հորդորել ակտիվ լինել կրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող գործընթացներում՝ ընդգծելով, որ այսօրինակ հանդիպումները շարունակական են լինելու:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ կազմակերպությունների  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ նպաստելու խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս առումով կարևորվել է տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը, որոնք միտված են օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման, նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերման և այլ հարցերում:

070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել
Ամենադիտված