Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց թուրքերի հետ (ֆոտո, վիդեո)

ՍՊՈՐՏ

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվեց Թուրքիայի թիմին եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խաղի մեկնարկից առաջ թուրք հանդիսականները սուլեցին Հայաստանի հիմնի ժամանակ։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Զգալի տարածքային առավելություն ունեին դաշտի տերերը՝ գնդակի 66 տոկոս վերահսկողությամբ։ Սակայն թիմերը դարպասին կատարեցին 2-ական հարված։

27-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցին գցելու համար դեղին քարտ ստացավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

29-րդ րոպեին տպավորիչ սեյվ կատարեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։

31-րդ րոպեին հզոր հարված կատարեց Թուրքիայի հավաքականի դարպասին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Սեյվ կատարեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։

Առաջաին խաղակեսի վերջին վայրկյանների հեռվից վտանգավոր հարված կատարեց Վահան Բիչախչյանը, սակայն մի քանի միլիմիտեր շեղ ստացվեց։

Ընդմիջումից հետո առաջինը հաջողության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Երեւանի «Փյունիկի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

79-րդ րոպեին վտանգավոր գրոհ կազմակերպեց Հայաստանի հավաքականը, կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին թուրք պաշտպանները կարողացան հեռացնել դարպասը։

82-րդ րոպեին մրցակցի հետ բախվելու համար դեղին քարտ ստացավ պաշտպան Վարազդատ Հարոյանը։ «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Կահվեչին գլխի վիրակապով շարունակեց խաղը։

88-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ռենի» 21-ամյա հարձակվող Բերտուդ Յիլդիրիմը (տեսանյութ

Ավելացված ժամանակում Թուրքիայի թիմի դարպասապահի դեմ դուրս եկավ Էդուարդ Սպերցյանը, սակայն Գունոկը սեյվ կատարեց։

D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղ բարձրացավ Խորվաթիայի հավաքականը, որն իր երրորդ խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ ունի 7 միավոր։

Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։

Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ»
Ամենադիտված