Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկիստան՝ Անկախության օր,  Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմա ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենենջերների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։

1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։

1922–թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:

1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։

1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։

1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

2009-Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:

2011-վախճանվել է քաղաքական և հասարական գործիչ Գարեգին Ազարյանը։

2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ  երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։

2021-COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ․թ․ա․ —Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլյատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։

276 —սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։

337 —Կոնստանտին կայսրի երեք որդիներն իրենց միջև բաժանել են Հռոմեական կայսրությունը։

1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։

1513 —տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։

1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։

1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։

1737 —ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։

1776 —հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1790 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։

1801 - Բաքուն մտցվել է ռուսական կայսրության կազմի մեջ։

1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։

1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։

1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31-րդ նահանգը:

1893 —Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ»ֆուտբոլային ակումբը։

1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։

1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։

1911 —Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։

1913 —ռուս օդաչու Պյոտր Նեստերովն առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։

1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստընկերությունը։

1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։

1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։

1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։

1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։

1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը

1970 —ԽՍՀՄ-ում սկսվել է  «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։

1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտն Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտն այդպես էլ չի ավարտվել։

1991– Տաջիկստանն անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991-ԽՍՀՄ Արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։

1999- Մոսկվայում իարկանացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։

2009-տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։

Կ. Խաչիկյան

Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Ամենադիտված