Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք չեղարկել այս հակաֆուտբոլային որոշումը․ «Փյունիկ ՖԱ»-ն՝ ՀՖՖ-ին

ՍՊՈՐՏ

«Փյունիկ ՖԱ»-ն հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի հետ հարաբերությունների մասին․

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրեց Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։ Այդ կերպ նրանք զրկեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։ Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, մեր ակումբի ղեկավարությունը ստիպված էր որոշում ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ Այս քայլին ակումբը գնաց այն բանից հետո, երբ մեզանից անկախ հանգամանքների արդյունքում փաստացի ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ՝ կապված տոմսարկղերում վաճառքի կազմակերպման հետ, այդ իսկ պատճառով՝ ի շահ հայ ֆուտբոլասերի, ակումբը կայացրեց օպերատիվ որոշում։

Այս փաստական հանգամանքները երբեք գաղտնի տեղեկատվություն չեն եղել և լայնորեն քննարկվել են երկրպագուների շրջանում, բայց, այնուամենայնիվ, հերթական անգամ արժանացան ՀՖՖ ղեկավարների ոչ համարժեք արձագանքի՝ համաձայն մեր կարծիքի: Սա, ցավոք, ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ ՝ ի պատասխան ակումբի կողմից իրենց աշխատանքի մասին հնչեցված գնահատողական մի շարք դատողությունների, չնայած մեր երկրում խոսքի ազատության իրավունքի իրացումը ոչ մի ձևով չի չեղարկվել։ Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում:

ՀՖՖ-ի ղեկավարության վերջին որոշումն ընդդեմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և մեր երկրպագուների չի տեղավորվում ոչ մի քաղաքակիրթ նորմայի մեջ: Մենք պահանջում ենք չեղարկել սպորտային էթիկայի շրջանակներից դուրս եկող այս հակաֆուտբոլային որոշումը, որը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում ՀՖՖ-ի ղեկավարությանը կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների կատարման վրա, այդ թվում ՝ Հայաստանում արդար, անկողմնակալ առաջնություն կազմակերպելու և անցկացնելու վրա։

Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:

Կոչ ենք անում հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը գնահատական տալ ՀՖՖ-ի գործողություններին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խաղադաշտում ընդամենը 11 հոգի և մարզիչ չէ, այլ ավելի քան 1500 երեխա, նրանց ծնողները, աշխատակիցները և մեր երկրի անունը, որը մենք տարիներ շարունակ պատվով պահում ենք ամենաբարձր մակարդակում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մի մասն է, մեր վաստակաշատ ֆուտբոլիստների արժեքներն է, ժառանգությունն է մեր երեխաների ու գալիք սերունդների համար: Այս ամենին անդառնալի վնաս է հասցվում։

Մենք մնում ենք թիմ ամենաբարդ ժամանակներում և ապավինում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայկական ֆուտբոլի ճակատագրի հանդեպ»։

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված