Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Մալայզիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1822– ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։

1931– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։

1944 –ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին  նախագահ Բաբկեն Արարքցյանը։

1945 —ծնվել է  ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։

1965 —ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։

1976–Երևանում  ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորների հանելով նրանց ջրից։

1980- վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։

2005-Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:

2008-Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել  Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

2010-ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ  պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:

2014- Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:

2019-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։

2021-Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1386 –ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։

1492 —Կոլոմբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։

1736 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որն առաջինն է սնդիկն օգտագործել ջերմաչափերում և ստեղծել  Ֆարինգեյթի սանդղակը։

1745- ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։

1773 —Նոր Շոտլանդիա է (Կանադա) ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։

1782 —ծնվել է մանջուրական Ցին դինաստիայի Չինաստանի 8-րդ կայսր Դաոգուանը։

1810– Մեքսիկան հայտարարել է իր անկախությունն Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։

1821 —Ռուսական կայսրությունը հաստատել է Ալյասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։

1857 —բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք  «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանօրյա երգն առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում և ներկայումս անհնար է պատկերացնել Ամանօրն առանց այդ երգի ամբողջ աշխարհում։

1858 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։

1859 —անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգտոնն Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։

1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։

1889 —Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։

1908– ստեղծվել է«Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։

1916 —կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։

1956 —ծնվել է ամերիկացի ֆոկուսնիկ և իլիզիոնիստ Դեվիդ Կոպերֆիլդը։

1963- կազմավորվել է Մալայզիա պետությունը։

1970 – ստեղծվել է«Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։

1973- վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։

1977– վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։

1978– Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։

1987 —ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալյան արձանագրությունը։

1993 —վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։

1999 —Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19 և վնասվածքներ են ստացել 200 մարդ։

Կ. Խաչիկյան

Ծնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)
Ամենադիտված