Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ Գևորգյանը «մատների վրա բացատրել» է, թե ինչու է Ռուսաստանը կորցնում Հայաստանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru–ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հավասարակշռվում են պատերազմի շեմին, Ղարաբաղի հետ շփման գիծ և Հայաստանի սահման զինտեխնիկա է դուրս բերվում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին մեղադրել է ռազմական գործողությունները վերսկսելու մտադրության մեջ։ Այս ամենը տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերությունների լուրջ վատթարացման ֆոնին։ Երևանը զորավարժություններ է անցկացնում ԱՄՆ-ի հետ, Հայաստանի վարչապետը սխալ է համարում անվտանգության հարցերում Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը, իսկ նրա կինը մարդասիրական օգնություն է տարել Կիև։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսամետ բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի և Sputnik գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի հայկական Գորիսում ձերբակալությունն անվանել է «կեղտոտ սադրանք»։ Դա տեղի է ունեցել Երևանում հայ-ռուսական մեդիա ֆորումի բացման նախօրեին, որը կոչված էր ամրապնդելու երկրների միջև կապերը։ Ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Զախարովան նշել է, որ Հայաստանում աճում են արևմտամետ լրատվական կառույցները, որոնք օրակարգ ունեն վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը, «ցեխ շպրտել» ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը «Հայաստանի տնտեսության մեջ հիմնական օտարերկրյա ներդրողն է, նրանն է բոլոր ներդրումների 40 %-ը՝ ավելի քան 2,2 միլիարդ դոլար»։

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել են Հայաստանում, Ղարաբաղի Ազգային ժողովն արձանագրել է սահմանին զորքերի ամենամեծ տեղաշարժը «44-օրյա պատերազմից» ի վեր։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ նույնիսկ սոցցանցերի և լրատվամիջոցների ադրբեջանցի օգտատերերն են տեղեկատվություն տարածում հայ-ադրբեջանական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մոտ ադրբեջանական զորքերի կենտրոնացման մասին։

Ի՞նչն է հանգեցրել ներկայիս ճգնաժամին և ինչպիսի՞ն են դրա լուծման հեռանկարները։ Այդ մասին mk–ն զրուցել է քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանի հետ։

-Կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում իրավիճակի գնահատումն այն կառույցների կողմից, որոնք պարտավոր են Ռուսաստանի ղեկավարությանը համարժեք տեղեկատվություն տրամադրել գործընթացների, վերնախավերի միտումների, քաղաքական շփումների և այլնի մասին, ըստ երևույթին, լիովին անբավարար է եղել, - ասել է փորձագետը,– ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ իրավիճակն այդ սցենարով է գնալու, սակայն փորձագետների, այդ թվում Երևանի, փորձերը դա հասցնել Մոսկվայի պաշտոնյաների և ՌԴ դեսպանատան ականջին, անհաջող էին։ Այժմ իրավիճակը սրվել է, և այն պետք է լուծվի մեծ ջանքերով ու կորուստներով։ Ցավոք սրտի, նախազգուշացումները, որ Երևանում շատ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, չաշխատեցին, քանի դեռ այն չհասավ կրիտիկական կետի։

-Ի՞նչ նկատի ունեք «հենց սկիզբ» ասելով՝ 2018 թվակա՞նը(Փաշինյանի իշխանության գալու տարին), թե՞ 2020 թվականը (ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարին):

- Նկատի ունեմ Ղարաբաղի շրջափակումը, որը շարունակվում է արդեն մեկ տարի։ Այնտեղ իսկական հումանիտար աղետ է: Դեպի Աղդամ ճանապարհի տեսքով միջանցքը, որն առաջարկել է Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի պայմանագրով նախատեսված չէ։ Լաչինի միջանցքը պետք է լինի, որտեղ պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահները։ Բայց նրանց ադրբեջանական կողմը տեղաշարժվել է, ճանապարհները փակել և թույլ չի տալիս բեռներին ու մարդկանց անցնել։ Ինչպես ռուս խաղաղապահները, այնպես էլ հենց Ղարաբաղը մատակարարվում են ռուսական տարածքից։

-Ի՞նչ «վտանգավոր գործընթացներ» են տեղի ունենում Երևանում։

- Հասկանալի է, որ այս լարվածությունը չէր կարող չազդել երևանյան տրամադրությունների վրա։ Հաշվի առնելով Մոսկվայից Երևան տեղափոխված «վերաբնակիչների» կրիտիկական թիվը՝ դա պայթյունավտանգ վիճակ է առաջացրել։ Այդ վերաբնակիչները մեկ անգամ չէ, որ կանգնած են եղել հրապարակներում հակապուտինյան պաստառներով։ Նրանք քայլել են այնտեղ փողոցներով, խոսել մարդկանց հետ և դրա համար վարձատրվել են արևմտյան համակարգողների կողմից: Նրանք այդ քարոզչական գործն են անում։ Մոսկվան դրան ոչ մի կերպ չի արձագանքում։ Բայց երբ նրանք ուկրաինացի փախստականների հետ միասին բողոքի ցույցեր կազմակերպեցին Ռուսաստանի դեսպանատան մոտ, մի խումբ հայ կամավորներ նրանց քշեցին, իսկ դեսպանությունն ընդհանրապես չարձագանքեց։ Հետո այդ հայ կամավորներին ձերբակալեցին։ Հայերը տեսնում են, որ Ռուսաստանին սատարողներին ոչ ոք չի պաշտպանում: Միկա Բադալյանն ու իր ընկերներն էին ցրել այդ հակառուսական ցույցերը։ Վերջերս նա կրկին է ձերբակալվել առանց որևէ մեղադրանք առաջադրելու։ Զախարովան խոսել է արդեն առկա փաստից հետո, իսկ մինչ այդ նրան ոչ ոք չէր պաշտպանում, բացառությամբ որոշ մոսկվացիների, ովքեր դա արել են իրենց խողովակներով։ Իսկ դեսպանատունը մատը մատին չի խփել:

-Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Փաշինյանն ի սկզբանե եկել էր հենց Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար։

-Այդ մասին է խոսում նրա ողջ կենսագրությունը։ Նա դեռ իշխանության գալուց առաջ էր ասում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Հիմա նա դա անում է։ Բայց չգիտես ինչու մենք այն կարծիքին էինք, որ նա մեզ ձեռնտու է։ Մոսկվայի բոլոր գրասենյակներում ինձ այսպես էին պատասխանում. «Փաշինյանը մեզ ձեռնտու է, սակարկելի է»:

- Ադրբեջանա–հայկական ներկայիս սրումը կարո՞ղ է կապված լինել այն բանի հետ, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցություններում չհասավ իր ուզածին։ Կարո՞ղ է նա Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց լինել:

- Միգուցե: Էրդողանի արևմտյան դաշնակիցները նրան այլ տարբերակ չեն թողնում, քան գնալ հետխորհրդային տարածք։ Առաջին հերթին դեպի Կովկաս, իսկ Կովկասը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված հաղորդակցությունների և նախագծերի բանալին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված