Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:

1908– ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում):

1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:

1925 –ծնվել է  խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:

1964– վախճանվել է թատրոնի և կինոյի  դերասան Ցոլակ Ամերիկյանը:

1992– Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:

2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին  «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:

2007- Բաքվում Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են  նաև Հայաստանի մարզիկները:

2008-Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: 

2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:

2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:

2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։

2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

2022-ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։

335 — թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուղտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:

1156 —ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

1394 —թագավոր Կարլ 6-րդի հրամանով ֆրանսիայից արտաքսվել են հրեաները: 1598 —հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:

1598 —հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են  «Մավրիկիա»:

1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:

1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665—1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:

1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական Կոնվեցիան ընդունել է  ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:

1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը:

1793 —ֆրանսիայում ընդունվել է  «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի ով չի ստացել հուսալիության մասին վկայական հանդիսանում է ժողովրդի թշնամի»:

1826 –ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:

1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը  համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:

1871 - Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:

1910 —Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնորտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի քան բանական մարդկանց թիվը:

1917– ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:

1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:

1959 - Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական:

1988– Սեուլում մեկնարկել է Ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:

1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:

1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։

2001 —չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

2001 —վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ  Դավիթ Ղիփիանին:

2006 —Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:

2022– Ղազախստանի մայրաքաղաք Նոր–Սուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը:

Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված