Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Ազգային երաժշտության օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895- հնչակյանները Կոստանդնուպոլիսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա կոտորելով մոտ 2000 հայի:

1895– ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:

1908 –ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

1910-ծնվել է նկարիչ  Հարություն Կալենցը:

1918 – Ֆրանս-Հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական Լեգեոնը Պաղեստինում և Ֆրանսիական բանակի կազմում մասնակցել է իր առաջին ճակատամարտին:

1939- վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:

1957 — ծնվել է էստրադային արտիստ, պարոդիաների վարպետ, շոումեն դերասան Կարեն Հովհաննիսյանը:

1988- ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներով բեռնված Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է իսկ ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ:

1992 –հերթական անգամ խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2002- հանդիսավորությամբ սկսվել է 17ՕՕ-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը:

2003- Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանն է փոխանցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։

2007- մեկնարկել են ռուս-ադրբեջանա-ամերիկյան բանակցությունները, որի օրակարգում եղել է Գաբալայի ռադարային կայանն ամերիկացիների հետ համատեղ շահագործելու մասին Մոսկվայի առաջարկը:

2009-կառավարությունը հաստատել է Տեսչական բարեփոխումների հայեցակարգը:

2014-Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:

2016- Հայաստանի  317 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2019-«Սանիթեքի» աշխատակիցները կրկին քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

2021-Երևանում կայացել է անհնազանդության ակցիա նախատեսված անկախության տոնի «գունագեղ և մասշտաբային» համերգը չեղարկելու պահանջով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը:

96 —Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկ Կոկցեյ Ներվան:

1698 –Բաստիլ է տեղափոխվել  «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը:

1709 –ծնվել է անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնը:

1793 –ԱՄՆ-ի նախագահ Ձորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում:

1783 –վախճանվել է  նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1819 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությւունը, ստեղծել է հիրեսկոպ և ֆուկոյի ճոճանակ:

1810– Չիլին անկախացել է Իսպանիայից:

1830 –ԱՄՆ-ում Բալթիմոր –Ռեյլիզ Տավերն 9 միլանոց մրցավազքում ձին առաջ է անցել ամերիկյան արտադրության շոգեքարշից:

1851 –լույս է տեսել «Նյու Յորք Թայմս» օրաթերթի  առաջին համարը, որի արժեքը եղել է 2 ցենտ:

1905– ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն:

1907 –ծնվել է  ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էդվին Մակմիլանը:

1909- վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին:

1911- վախճանվել է Ռուսական կայսրության պետական գործիչ և վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1932 –թագավորներ Հիդջազան և Նեդժդա Աբել Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը սկսել է կոչվել Սաուդյան Արաբիայի թագավորություն:

1947 –ԱՄՆ-ում Ռազմա-օդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ և ստեղծվել է ԿՀՎ-ն:

1961-ԽՍՀՄ-ի Ֆիզիկայի ինստիտուտի լյումինիսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը:

1961– ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը:

1970 –վախճանվել է  ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը:

1976 —Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզեդունի հուղարկավորությունը:

1976– ծնվել է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոն:

2014-կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն:

Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված