Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910– ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918– գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 —ծնվել է հայազգի խորհրդային և ռուսական բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը հանդիսացել է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954- ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969– ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990- ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդ»-ը:

1991- Քարաքենդ գյուղի մոտ վթարի է ենթարկվել  Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են գտնվելիս եղել ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ռուս-ղազախական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ:

2006-Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որը նման առաջին մարզադաշտն է եղել Հայաստանի մարզերում:

2007- տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար Մեծ Բրիտանիա է մեկնել պատվիրակություն Հայաստանից:

2010- հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011-բացվել է  Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

2013-կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է  աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը:

2020-վախճանվել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 – տեղի է ունեցել Մուհամեդի և նրա հավատակիցների վերաբնակեցում (հիդժրա) Մեքայից Մեդինա:

1066-Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել  Ֆուլֆոդի ճակատամարտը, որի պատճառը եղել է Նորվեգիայի թագավոր և վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի բարձրացրած խռովություններն Անգլիայի կառավարության դեմ։

1187– Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը երրորդ խաչակրաց արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1258- օծվել է 38 տարվա ընթացքում գոթական ոճով Սոլսբերի քաղաքում կառուցված Աստվածամորը նվիրված Սոլսբերիի տաճարը, որն անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

1378- Ուրբանուս 6-րդը և Կլեմենտ 7-րդը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապեր:

1519 - Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 –ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադդեյ Բելլինսհաուզենը, որը հանդիսանում է Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը:

1792- Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 –ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը, որը հանդիսանում է առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը:

1854-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել  ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը:

1870 –իտալական զորքերը գրավելով պապական տարածքները մտել են Հռոմ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք, ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապն առանձնացել է իր պալատում ՝ Վատիկանում և հայտարարել իրեն և իր աջակիցներին  «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946– տեղի է ունեցել առաջին Կաննի կինոփառատոնը։

1957– վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 –վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը:

1990– Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից։

1999 –բելգիական Անտվերպենում սկսել է գործել «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում են ստացել ոչ միայն «սկսնյակները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 –վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002-Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008– Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով զոհվել է  54 և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 266 մարդ։

2021-Ռուսաստանի Պերմի պետական համալսարանում տեղի է ունեցել մասսայական սպանություն, որի արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել 47 մարդ, սպանվել է նաև այդ ահաբեկչությունն իրականացրած Թիմուր Բասմանսուրովը:

Կ. Խաչիկյան

Արտակարգ դեպք․ հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա տղամարդ«Հայաստանի ինքնիշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնա, եթե երկիրը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը». «Փաստ»Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել․ Տիգրան Աբրահամյան «Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3500 դոլարը 36 ժամյա ջրանջատումներ՝ նշված հասցեներումԹղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»Պայթյունավտանգ իրավիճակ՝ Քասախ և Պռոշյան համայնքներում․ ինչ է հայտնի (տեսանյութ)Պատմական բարձր․ ռուբլին՝ այսօր«Իրենք էլ են մեղսակից այդ ցեղասպանական գործողությանը». «Փաստ»«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»Առաջարկվում է կարգավորել կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները. «Փաստ»Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ» Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․«Հրապարակ» Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»ԿԿՀ բարեվարքության ուսումնասիրության վարչության նախկին պետի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ» Կապանի քաղաքապետին տուգանել են․ «Հրապարակ» Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ»Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է Պուգաչովան խոսել է իր ամենամեծ թշնամիների մասին՝ զարմացնելով երկրպագուներին (տեսանյութ) Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների առկայությունը հաստատված չէ․ El Mundo Վթար Արտաշատ-Ոստան ճանապարհին. վիրավnրներ կանՆիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Ոստիկաններ են ազատվել աշխատանքից Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունըԼենինի դամբարանը կփակվի Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ․ Պեսկովը հայտարարություններ է արել Մալաթիայում դանակաhարnւթյունն ավարտվել է կրակnցներով․ վիրավnր կաԼուսանկարներ՝ Խոզնավարում եղած կրակոցներից հետո Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ունիկում բալզամ ««Բելառուսի նման». Հայաստանում ցանկանում են Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել«Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառըՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել «Փողը լռություն է սիրում». Փաշինյանի մերձավորները դուրս են բերում իրենց գումարները Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը 16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա«Վատիկանը մշակութային-պատմական պայքարի մեջ է մտել Ադրբեջանի կողմից» Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապըԾնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը. պատմության այս օրը (21 ապրիլ) Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում Ալիևը կմեկնի Չինաստան Հայտնի է «Վերջին դասի» օրը
Ամենադիտված