Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բարոն Օտարդ կոնյակ

ՖՈՏՈ

Այսօր Baron Otard-ը շատ հարգված ապրանքանիշ է կոնյակի գիտակների շրջանում: Ընդ որում այն վաճառքի առումով մոտ է այսպես կոչված «կոնյակների մեծ եռյակին»՝ Hennessy-ին, Remy Martin-ին և Martell-ին: Նման հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ ավելի քան երկու հարյուր տարի Baron Otard կոնյակները հնացվում են Chateau de Conjac դղյակի նկուղների իդեալական պայմաններում։ Բրենդն ինքնին հիմնադրվել է Ժան-Բատիստ Օտարի կողմից 1795 թվականին, իսկ մեկ տարի անց նա դարձել է այդ դղյակի սեփականատերը։ Ժան-Բատիստը ծնվել է 1773 թվականին ժառանգական ազնվականների ընտանիքում, ովքեր ունեին հողեր կոնյակային շրջանի հենց կենտրոնում՝ Շարանտում: Ուստի զարմանալի չէ, որ 22 տարեկանում նա արդեն քաջատեղյակ էր այդ ազնիվ ըմպելիքի արտադրությանը։ Բացի այդ, Օտարդների ընտանիքը սկսել էր սպիրտ թորել դեռևս 1760-ական թվականներին, ուստի այն ժամանակ, երբ Ժան-Բատիստը գաղափար հղաց ստեղծել իր սեփական կոնյակի արտադրությունը, նրա ընտանիքն արդեն ուներ սպիրտային խմիչքների մեծ պաշարներ: Օտարդին գրավել է ոչ թե Château de Conjac դղյակի ճարտարապետական ​​գեղեցկությունը, այլ նրա յուրահատուկ նկուղները։ Շնորհիվ չափազանց հաստ պատերի, և այն բանի, որ նկուղները գտնվում էին գետի մակարդակից ցածր, նրանք միշտ պահպանում էին խոնավության մեկ մակարդակ՝ 90 % խոնավություն և 15 աստիճան ըստ Ցելսիուսի մշտական ​​ջերմաստիճան։ Դրանք հենց այն պարամետրերն են, որոնք համարվում են իդեալական կոնյակի հասունացման համար։
Օտարդի և նրա գործընկերներ Դյուպու եղբայրների ղեկավարությամբ ընկերությունն արագորեն հասավ ժողովրդականության և նույնիսկ Անգլիայի թագավոր Գեորգ III-ի արքունիքի մատակարարներից մեկն էր։ Ձեռնարկության հաջողությանն անգամ չխանգարեց Ֆրանսիական հեղափոխությանը, որի ընթացքում Օտարդների ընտանիքը կորցրեց իր բոլոր խաղողի այգիները։ Այդ ժամանակվանից և առ այսօր ընկերությունը կոնյակների արտադրության համար անհրաժեշտ ամբողջ հումքը գնում է Շարանտի լավագույն խաղողագործներից։
Ժան-Բատիստ Օտարդն իր կյանքի ընթացքում և նաև նրա սերունդները հաջողությամբ զարգացրել և ամուր դիրք են գրավել շուկայում դառնալով կոնյակների արտադրության առաջատարներից մեկը։ 1824 թվականին նրա մահից հետո Օտարդի ժառանգներն են ստանձնել ընկերության ղեկը և բավականին հաջողությամբ ղեկավարել բիզնեսը մինչև 19-րդ դարի վերջը։ 19-րդ դարի վերջում ընկերության գործերը լավ չէին։ Շատ առումներով անկման պատճառը ֆիլոքսերայի համաճարակն էր, որը ոչնչացրել էր բազմաթիվ խաղողի այգիներ ողջ Եվրոպայում։ Այդ տարներին  շատ ընկերություններ սնանկացան: Բայց Otard-Dupuy ընկերությունը մնաց ջրի երեսին, չնայած երկար ժամանակով կորցրեց իր առաջատար դիրքերը: 20-րդ դարի ընթացքում այն կոնյակների սովորական արտադրող էր։ Իրավիճակը փոխվեց միայն 1991 թվականին, երբ ընկերության սեփականատեր դարձավ Martini Rossi կոնցեռնը, որն իր հերթին 1993 թվականին կլանվեց Bacardi կոնցեռնի կողմից։ Նոր ղեկավարությունն արագ շունչ հաղորդեց հին արտադրությանը պահպանելով բոլոր լավագույն ավանդույթները և միևնույն ժամանակ մեծ ներդրումներ կատարեց խմիչքի որակի բարելավման և ապրանքանիշի առաջխաղացման համար: Արդյունքները չուշացան, Օտարդ կոնյակները շատ արագ սկսեցին ձեռք բերել ժողովրդականություն և այսօր նրանք մշտապես գտնվում են ամենավաճառվող կոնյակների տասնյակում:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել
Ամենադիտված